f

Անկախ

ՊԱՐԵՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ


Համացանցում փնտրելիս չգտնվեց մեկ այլ երկիր, որտեղ COVID-19-ի համաճարակի պայքարի համար ստեղծված լիներ պարետատուն։ Իհարկե, վարակի դեմ պայքարն ընթանում է աշխարհի բոլոր երկրներում, նրանց մեծ մասում սահմանափակումներ են գործում, շատ դեպքերում՝ արտակարգ դրություն, անգամ՝ ճգնաժամային կառավարում, սակայն «պարետ» ոչ մի տեղ չի նշանակվել։

«Աննախադեպ» հերթական հայկական հայտնագործության՝ պարետի ինստիտուտի ներդրումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ընթացքում առաջին անգամ բախվեց ճգնաժամային իրավիճակի հետ, երբ անգամ իր համար ակնհայտ էր, որ խոսքերով եւ մանիպուլյացիաներով խնդիրն անհնար է լուծել։ Այդ նպատակով որոշվեց առաջին պլան բերել Տիգրան Ավինյանին, ով , Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ավելի հմուտ կառավարիչ էր։

Պարետին չտրվեցին անհրաժեշտ գործիքներ, ինչպես օրինակ՝ չսահմանվեց պարետատան բյուջե, չներկայացվեց պարետատան աշխատակազմը, չհայտարարեցին առանձին բնակավայրերում պարետներ նշանակելու մասին։ Այս ամենը նշանակում է, որ պարետը ֆորմալ գործիք էր, ֆորմալ պաշտոն, իսկ իրականում որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, դրա կողմնակի ապացույցներ են որոշումների հախուռնությունը, տրամաբանական շղթայի բացակայությունը, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պարետատան խոսնակի դերի ստանձնումը, նոր հիվանդների ու մահերի գուժմամբ, եւ ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին հիշեցումներով։

Պարետատանը վերագրվում են ամենահակաժողովրդական քայլերը, ինչը, մի կողմից վարչապետին ազատում է պատասխանատվությունից, մյուս կողմից, վարկաբեկում է Տիգրան Ավինյանին։ Ամենայն հավանականությամբ, համավարակի դեմ պայքարի տապալումը, որն իրականում կատարվում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, վերջում կբարդվի պարետի վրա, մինչ վարչապետը կվայելի արտակարգ իրավիճակի քաղցր պտուղները՝ ընդունված ոչ պոպուլյար որոշումները։

Հիմա, de facto վերացնելով արտակարգ դրությունը, de jure այն պահպանվում է, եւ անհասկանալի պարետատունը մինչեւ հիմա պահպանում է բացառիկ լիազորություններ։ Հարցերի հարցն այսօր մնում է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ձեւերը, եւ չի բացառվում, որ երկրի տնտեսական կոլապսի, ծանրագույն առողջապահական եւ սոցիալական ճգնաժամերի մեջ մեղադրվելուն զուգահեռ, այս դեպքում եւս որպես մեղավոր հայտարարվի պարետը։

Արդար է։ Բնական է, որ բանակում ծառայությունից խուսափած Տիգրան Ավինյանը մեծ հաճույքով ընդունեց այս կիսազինվորական պաշտոնը եւ հատուկ իր համար ստեղծված համաշխարհային «աննախադեպ» նորամուծությունը։ Եւ ուրեմն, նա էլ պետք է վճարի այդ հաճույքների դիմաց։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում պարետատուն արտակարգ դրություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին