f

Անկախ

Ի՞նչ է կետոդիետան, ի՞նչ ցուցումներ և հակացուցումներ ունի և ինչպե՞ս սննդացանկ կազմել


Կետոդիետան ստեղծվել է շաքարային դիաբետ ունեցող պացիենտների թերապիայի համար։ Սակայն որոշ բժիշկներ այս դիետան կիրառում են որպես նիհարելու միջոց։ Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կետոդիետան, ում է այն ցուցված և ինչպես ընտրել մթերքներ և սննդացանկ  կազմել։

Ի՞նչ է կետոդիետան

Կետոդիետան ածխաջրերի ցածր պարունակությամբ և ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ է։ Կետոդիետան նպաստում է արյան մեջ շաքարի նվազեցմանը, բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայնությունը, լավացնում է ինքնազգացողությունը և հնարավորություն է տալիս նիհարել նյութափոխանակության փոփոխության արդյունքում։

Սննդակարգի փոփոխությունը կետոզի վիճակ է ստեղծում՝ նյութափոխանակության մի վիճակ, երբ օրգանիզմը «վառելիք»  է ստանում կենդանական ծագման սննդից։ Էներգիայի հիմնական աղբյուր են դառնում կետոնային մարմինները՝ ացետոնը, ացետոացետատը և բետա-հիդրօքսիբուտիրաթթուն։ Սրանք նյութեր են, որոնք ճարպերի օգտագործման արդյունքում առաջանում են լյարդում։ Կետոնային մարմինները գլյուկոզայի փոխարեն սնուցում են ներքին օրգանները, մկանային հյուսվածքները և  ուղեղը։

Կետոզի գործընթացը հնարավոր է մեկնարկել  սովահարության միջոցով։ Սակայն կետոդիետան թույլ է տալիս այդ վիճակին հասնել և այդ գործընթացը պահպանել  առանց առողջությանը վնասելու։

Կետոզի նշաններն են․

  • ացետոնի  կամ մրգային հոտ բերանից,
  • արյան, մեզի և շնչառության մեջ կետոնային մարմինների մակարդակի բարձրացում,
  • ախորժակի նվազում,
  • թուլություն, որը մի քանի օր հետո կարող է փոխարինվել նորմալ ինքնազգացողությամբ  և ուղեղի ակտիվությամբ,
  • մարսողական գործընթացի  խախտում, ծարավի զգացողություն  և հաճախակի միզարձակում,
  • քաշի կորուստ,
  • դյուրագրգռություն,
  • անքնություն։

Կետոզը մարմնի բնական նյութափոխանակության վիճակ է, որի դեպքում ճարպերը և ճարպային հյուսվածքները դառնում են էներգիայի հիմնական աղբյուրը գլյուկոզայի փոխարեն:

Կետոդիետայի տեսակները

Ստանդարտ, որի դեպքում ընդունված սննդակարգի կալորիականությունը բաժանվում է հետևյալ կերպ՝ 75% ճարպ, 20% սպիտակուց և 5% ածխաջրեր։

Ցիկլային, որի դեպքում 5-օրյա կետոդիետային հաջորդում է 2-օրյա ածխաջրերով հարուստ սննդակարգը։

Սպիտակուցի բարձր պարունակությամբ տարբերակ. տարբերվում է ստանդարտ տարբերակից տարրերի հարաբերակցությամբ (60% ճարպ, 35% սպիտակուց և 5% ածխաջրեր):

Մթերքներ, որոնցից պետք է խուսափել կետոդիետայի ընթացքում

Կետոդիետան չի կարելի համարել առանց ածխաջրերի սննդակարգ, քանի որ օրական սննդակարգի 5 տոկոսը կամ մթերքների 20-50 գրամն ածխաջրեր են։

Սակայն կետոզի գործընթացը սկսելու և այդ վիճակը պահպանելու համար հարկավոր է սննդացանկից հեռացնել ածխաջրերով հարուստ մթերքները։ Այդպիսիք են․

  • հատիկեղենը և օսլա պարունակող մթերքները՝ բրինձ, մակարոնեղեն, կարտոֆիլ, փաթիլներ
  • շաքար պարունակող ըմպելիքները և սնունդը՝ գազավորված ըմպելիքները, մրգային հյութերը, խմորեղենը,  հացաբուլկեղենը և այլն։
  • մրգերը, բացի հատապտուղները
  • լոբազգիները
  • դիետիկ մթերքները և ճարպերի ցածր պարունակությամբ մթերքները,
  • սոուսները և համային հավելումները, որոնք պարունակում են շաքարավազ և վնասակար ճարպեր։
  • ալկոհոլը

Ի՞նչ կարելի է ուտել կետոդիետայի ժամանակ

Կետոդիետայի սննդակարգի հիմնական բաղադրիչներն են՝

  • կարմիր և սպիտակ միսը,
  • ձկնեղենը՝ սաղմոն, թունա, սկումբրիա
  • ծովամթերքը
  • ձուն
  • յուղը և բարձր յուղայնությամբ կաթնամթերքը,
  • պանրեղենը (չեդդեր, այծի, սերուցքային, մոցարելլա, հորած, կապույտ  պանիր),
  • ընկուզեղենը և բոլոր տեսակի սերմերը,
  • ձիթապտղի, կոկոսի և ավոկադոյի յուղը,
  • թարմ ավոկադոն և գուակամոլը;
  • ածխաջրերի ցածր պարունակությամբ  բանջարեղենները՝ կանաչ բանջարեղենի մեծ մասը, լոլիկ, սոխ, պղպեղ;
  • համեմունքներ՝ աղ, պղպեղ, բուրումնավետ խոտաբույսեր։

Ածխաջրերի ցածր պարունակությամբ  մթերքներ, որոնք հարմար են կետոդիետայի համար.

0% ածխաջրեր՝ տավարի, խոզի  (ներառյալ խոզապուխտ),  գառան միս, հավի, հնդկահավի  միս, ձու, սաղմոն, սարդինա, իշխան, կարագ, ձիթապտղի, կոկոսի և ավոկադոյի յուղեր, ջուր, սուրճ, թեյ:

0-5%՝ լյարդ, խեցեմորթ, ծովախեցգետին, թունա, օմար, ձողաձուկ, լոլիկ, ծաղկակաղամբ, վարունգ, ծնեբեկ, սունկ, պանիր, թթվասեր, մածուն։

5-10%՝ բրոկկոլի, սոխ, բրյուսելյան կաղամբ, կաղամբ, սմբուկ, քաղցր պղպեղ, կանաչ լոբի, ավոկադո, ձիթապտուղ, ելակ։

10-15%՝ թուրինջ, ընկույզ։

15-25%՝ նուշ, գետնանուշ։

Կետոդիետայի ընթացքում հարկավոր է սնվել օրական 2-3 անգամ և խմել   40 մլ ջուր յուրքանչյուր կգ-ի համար բանաձևով։

Կետոդիետայի առավելությունները

  • Քաշի արագ  կորուստ. Ճարպերով հարուստ սննդակարգի արդյունքում քաշի կորուստն ավելի կայուն արդյունք է, քան կալորիաների կրճատմամբ քաշի կորուստը։ Պարզապես այս պարագայում չդիմանալու, կալորիաներն ավելացնելու խնդիր չի առաջանում։
  • Էնդոկրին համակարգի վերականգնում. Ըստ արեւմտյան գիտնականների ուսումնասիրությունների՝ ձվարանների պոլիկիստոզով կանայք ոչ միայն նիհարել են, այլեւ ազատվել են անպտղությունից։ Նաև լիմֆեդեմայով (ավշային անոթների խցանման հետևանքով առաջացած խնդիր) հիվանդների մոտ նկատվել է վերականգնման դրական միտում: 
  •  2-րդ տիպի շաքարախտի ռիսկի նվազեցում. Քանի որ կետոդիետայի պարագայում գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ տեղի չի ունենում, ինսուլինի մակարդակը կայունանում է, ինչը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը:
  •  Խոլեստերինի մակարդակի նորմալացում. «Վատ» խոլեստերինին փոխարինում է «լավը», ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը։

Կետոդիետայի թերությունները

  • Կետոդիետան արգելված է  լյարդի և երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց՝ սպիտակուցների և ճարպերի բարձր պարունակությունը կարող է լուրջ վնաս հասցնել նրանց առողջությանը:
  •  Կարճաժամկետ ազդեցություն 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների համար. ինսուլինը կարող է կրկին բարձրանալ ածխաջրերի հարուստ պարունակությամբ  սննդակարգին վերադառնալիս: 
  • «Կետո գրիպ»․ Կետոդիետայի անցնելու սկզբնական օրերին  ածխաջրերի պակասի պատճառով  կարող է առաջանալ «կետո գրիպ»՝ բացասական հուզական և ֆիզիկական վիճակ (ապատիա, դյուրագրգռություն, ուժասպառություն, սրտխառնոց): Այն սովորաբար անցնում է բավականին արագ:
  • Քաշի ժամանակավոր  կորուստ՝ ոչ ճիշտ  դիետայի պատճառով։
  •  «Արգելված» բանջարեղենից ու մրգերից ստացված վիտամինների և օգտակար  տարրերի պակաս։
  •  Աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ, այն է՝ փորկապություն  սննդակարգում մանրաթելերի բացակայության պատճառով:

 Հակացուցումները

Կետոդիետան հակացուցված է․ 

  •  հղիության  և կրծքով կերակրման շրջանում, 
  •  տարեցներին և երեխաներին,
  •  երիկամների և լյարդի հիվանդություններ, աղեստամոքսային համակարգի, սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, 1-ին տիպի շաքարախտ ունեցող մարդկանց:

Եվ, իհարկե, ամենակարևորը, նախքան կետոգեն սնուցման ծրագրին անցնելը, խորհրդակցեք բժշկի հետ։

Կետոդիետա՝ շաբաթվա սննդացանկ ըստ օրերի

Տարբերակ 1

Երկուշաբթի

Նախաճաշ՝ բեկոն, ձու, լոլիկ:

Ճաշ՝ հավի աղցան ֆետա պանրով և ձիթապտղի յուղով:

Ընթրիք՝ սաղմոն և ծնեբեկ յուղի մեջ։

Երեքշաբթի 

Նախաճաշ՝ ձվածեղ այծի պանրով, լոլիկով, ռեհանով:

Ճաշ՝  նուշի կաթով,  գետնանուշի  կարագով  և կակաոյով կոկտեյլ  շաքարի փոխարինիչով:

Ընթրիք՝ կոլոլակ, չեդդեր պանիր և բանջարեղեն։

Չորեքշաբթի

 Նախաճաշ՝  կաթնային կոկտեյլ  գետնանուշի կարագով  կամ ելակով:

Ճաշ՝ ծովախեցգետնի աղցան ավոկադոյով և ձիթապտղի յուղով:

Ընթրիք՝ Խոզի կողիկներ բրոկկոլիով, հազարով և պարմեզանով:

Հինգշաբթի 

Նախաճաշ՝ ձու ավոկադոյով, պանիր, քաղցր պղպեղ, սոխ և համեմունքներ:

Ճաշ՝ ընկույզ, նեխուրի ձողիկներ գուկամոլե սոուսով:

Ընթրիք՝  Պեստո սոուսով  հավ սերուցքային պանրով և թարմ բանջարեղենով:

Ուրբաթ

 Նախաճաշ՝ մածուն՝ գետնանուշի կարագով, կակաո՝ շաքարի փոխարինողով:

Ճաշ՝  տավարի միս կոկոսի յուղով և բանջարեղենով:

Ընթրիք՝ Բուրգեր առանց հացի՝  բեկոնով, պանրով ​​և ձվով:

Շաբաթ 

 Նախաճաշ՝ սնկով ձվածեղ խոզապուխտով և պանրով:

Ճաշ՝ խոզապուխտ, պանիր, ընկույզ:

Ընթրիք՝ սպիտակ ձուկ, ձու և սպանախ կոկոսի յուղով:

Կիրակի

 Նախաճաշ՝ խաշած ձու բեկոնով և սնկով:

Ճաշ՝ բուրգեր սալսայով, պանրով ​​և գուակամոլեով:

Ընթրիք՝ սթեյք, աղցան, ձու:

Տարբերակ 2 

Երկուշաբթի

Նախաճաշ՝ ձվածեղ, բանջարեղենային աղցան։

Ճաշ՝ հավի խաշած կրծքամիս բանջարեղենային աղցանով, նուշ։

Ընթրիք՝  բանջարեղենով ջեռեփուկ,հավի տապակած բդիկներ։

Երեքշաբթի 

Նախաճաշ՝ սաղմոնով ջեռեփուկ, չերի լոլիկ։

Ճաշ՝ տապակած ձուկ բանջարեղենային  աղցանով, պանիր։

Ընթրիք՝  տապակած պանիր, ռուկոլա։

Չորեքշաբթի

Նախաճաշ՝  խաշած ձու, բեկոն,սպանախ, 

Ճաշ՝ խորոված սթեյք բանջարեղենով, քեշյու։

Ընթրիք՝  կաթնաշոռ 9%, թթվասեր 20%, ազնվամորի։

 Հինգշաբթի

Նախաճաշ՝  եփած ձու, 1/2 ավոկադո, ձուկ քիչ աղով։

Ճաշ՝ ջեռեփուկ սաղմոնով և բանջարեղենով աղցան։

Ընթրիք՝ ձկան կոլոլակ սերուցքային սոուսով, Այսբերգ աղցան։

 Ուրբաթ

Նախաճաշ՝  կաթնաշոռ 9%, թթվասեր 20%, մոշ։

Ճաշ՝ տավարի ազու (թաթարական ճաշ) բրոկկոլիով, խաշած ձու։

 Ընթրիք՝ Կեսար  աղցան առանց չորահացի։

 Շաբաթ 

Նախաճաշ՝ ձվածեղ, , լոլիկ, սունկ։

Ճաշ՝ տապակած խոզի միս բանջարեղենով։

Ընթրիք՝  կաթնաշոռ 9%, կեֆիր, մոշ։

 Կիրակի 

Նախաճաշ՝ պանրիկ, , թթվասեր 20%, ազնվամորի։

Ճաշ՝ հավի լյարդ սերուցքային սոուսում, բրյուսելյան կաղամբ։

Ընթրիք՝  Հունական աղցան։


Աղբյուրները՝

https://style.rbc.ru

https://www.sport-express.ru


 

 

 

 

 

դիետա կետոդիետա խմբագրի ընտրանի առողջություն սննդակարգ սննդացանկ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին