ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կանգնած է ամբողջ աշխարհում հաքերային գրոհների եւ «գունավոր հեղափոխությունների» մեծ մասի թիկունքում, նշվել է Չինաստանի Համակարգչային վիրուսային գրոհների արագ արձագանքման եւ «360» ընկերության ազգային կենտրոնի զեկույցում, որը զբաղվում է ինտերնետում անվտանգության հարցերով։
«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի զբաղվել է «խաղաղ փոփոխությունների» եւ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ, ինչպես նաեւ իրականացրել է լրտեսական գործունեություն եւ զբաղվել տեղեկատվության հափշտակմամբ»,- նշվել է զեկույցում։
Ինչպես հավաստիացնում են զեկույցի հեղինակները, «գունավոր հեղափոխությունն» 80-ականներին, վրացական «վարդերի հեղափոխությունը» 2003թ., «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, «Կակաչների հեղափոխությունը» Ղրղըզստանում, «Արաբական գարունը», երկրորդ գունավոր հեղափոխությունն Ուկրաինայում, «Արեւածաղիկների շարժումը» Թայվանում. այս ամենը եւ էլի շատերը միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների կողմից ճանաչվել են որպես գունավոր հեղափոխությունների բնորոշ դեպքեր, որոնք ղեկավարվել են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։
Բացի այդ, զեկույցում նշվել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություններ կազմակերպել Բելառուսում, Ադրբեջանում, Լիբանանում, Մյանմայում, Իրանում եւ այլուր։