f

Անկախ

«Այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել». Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու մասին


Երեկ հրապարակվել է, բայց որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու առաջիկա տարիներին, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ հրաժարվել եք պատգամավորական մանդատից եւ մամուլը գրում է, որ դուք հավակնում եք արտգործնախարարի պաշտոնին։

«Պարզապես հասկանալով, որ մենք արդեն մոտենում ենք նոր խորհրդարանի անհատական կազմի ձեւավորմանը, երեկ ենք հայտարարություն տարածել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն, չնայած դրանից խուսափել չի լինում, բայց դիմումը կա, ամսաթիվը վրան գրած է։ Ովքեր հետեւել են մեր նախընտրական արշավին, վստահ եմ բոլորն էլ հիշում են, որ ես մեր բոլոր հանդիպումներին ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ամենայն հավանականությամբ ես չեմ լինելու»,– ասաց նա։

Ղուլյանի խոսքով՝ դա կապված է այն մոտեցման հետ, որ խորհրդարանական գործունեության մեջ պետք է  սերնդափոխություն լինի. «Սերնդափոխությունը միայն տարիքային չափորոշիչով չի սահմանափակվում, այնպես չի, որ ինչ որ տարիքի ես անցնում։ Խորհրդարանական գործունեությունը որոշակի բան ունի՝ փորձառություն ես հավաքում դա օգտագործում ես, այնպես որ   իմ որոշումը եղել է շատ ավելի վաղ, հրապարակումն է եղել նոր»։

Կապված արտգործնախարարի պաշտոնին հավակնելու հարցին, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի հետ, բայց այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքական ուժերով հանդիպել են նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որեւէ կոնկրետ հարց չի քննարկվել առավել եւս  կադրային եւ պայմանավորվել ենք, որ այդ  հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21–ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»։

Արցախի Հանրապետություն Աշոտ Ղուլյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին