f

Անկախ

Լավրովը եւ Գուտերիշը քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ պարենային գործարքի հարցերը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ նրա շուրջ, իրադրությունը Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ Մոսկվայի եւ ՄԱԿ-ի համագործակցությունն ու սեւծովյան նախաձեռնության իրականացումը, տեղեկացվել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում։

Լավրովը երկուշաբթի եղել է ՄԱԿ-ի կենտրոնատեղիում, որտեղ նախագահում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստերը։ Նա հանդիպել է Գուտերիշի հետ, որն ի գիտություն է ընդունել Մոսկվայի անհանգստությունն այն առիթով, թե ինչպես է կատարվում պարենային գործարքի ռուսական մասը։ Լավրովը Գուտերիշի հետ հանիպումից հետո լրագրողներին ասել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարից նամակ է ստացել ցորենի գործարքի լիակատար իրագործման վերաբերյալ։ Գուտերիշն իր կողմից տեղեկացրել է նախարարին կազմակերպության՝ ընդունող կողմի հետ կապված իրավիճակը պարզելու, մասնավորապես՝ ռուս դիվանագետներին վիզաներ չտալու թեմային առնչվող ջանքերի մասին։

«Կայացել է առարկայական քննարկում Ռուսաստանի եւ համաշխարհային կազմակերպության համագործակցության տարբեր կողմերի մասին... Բանավեճի կիզակետում եղել է իրավիճակն Ուկրաինայում եւ նրա շուրջ։ Նախարարը մանրամասն նորից ներկայացրել է ընթացիկ ճգնաժամի պատճառները, հատուկ ռազմական գործողության ընթացքն ու նպատակները՝ ուղղված Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքների վերացմանը»,- նշվել է ԱԳՆ-ի կայքում։

Լավրովը նաեւ կոշտ քննադատել է արեւմտյան երկրներին ՄԱԿ-ի հարթակը քաղաքականացված հակառուսական նախաձեռնությունների համար օգտագործելու հետ կապված։

ԱԳՆ-ի ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի կենտրոնական հաստատությունների համաձայնագրի վերաբերյալ պարտավորությունների չկատարման վրա, ներառյալ ռուս ներկայացուցիչներին վիզաներ չտամադրելը համաշխարհային կազմակերպությունների միջոցառումների համար, ռուսական դիվանագիտական սեփականության անօրինական օտարմանը եւ մեր դիվանագետների տեղաշարժի սահմանփակումներ մտցնելուն։ Ի թիվս այլոց, կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսին է իրադրությունը Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական կարգավորումը։

«Մեծ ուշադրություն է հատկացվել 2022թ. հուլիսի ստամբուլյան պայմանավորվածությունների կատարմանը ուկրաինական պարենի եւ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի անխոչընդոտ արտահանման վերաբերյալ։ Լավրովն ընդգծել է, որ չնայած նշված համաձայնագրերի փոխկապակցված փաթեթային բնույթին՝ ուկրաինական ցորենի կայուն մատակարարումների ֆոնին կոնկրետ առաջընթաց Ռուսաստան – ՄԱԿ Քարտուղարություն հուշագրի կատարման հարցում չկա։

Ե՛վ Լավրովը, ե՛ւ Գուտերիշը նշել են ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի հետագա ամրապնդման կարեւորությունը գլոբալ քաղաքականությունում եւ հիրավի բազմակողմանիության առաջմղման գործում, ինչը կհենվի միջազգային-իրավական հիմնարար նորմի, այդ թվում համաշխարհային կազմակերպության Կանոնադրության սկզբունքների վրա»։

Լավրովին այս ուղեւորության ժամանակ լրագրողներ չեն ուղեկցում, քանի որ ԱՄՆ-ն նրանց վիզաներ չի տվել։ Ինչպես խոստացել է ռուսական դիվանագիտական աղբյուրը, ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները Վաշինգտոնի այս գործողություններից հետո իրենք էլ իրենց վրա կզգան առավելագույն անհարմարավետություն։

Աշխարհում Ռուսաստան ՄԱԿ Սերգեյ Լավրով Անտոնիու Գուտերեշ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին