f

Անկախ

Քվեարկել է 80-ից ավելի մարդ, բայց, չգիտես՝ ինչու, պատասխանատվություն է կրում մեկը. Արա Բաբլոյան


Հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

Նա ասաց, որ ինքը երբեք չի խախտել օրենքն ու Սահմանադրությունը. «Բնականոն աշխատանքն ապահովելու համար, որպեսզի պատգամավորները գործեն, գոյություն ունի 650 հոգի աշխատակազմ ԱԺ-ում, որին պետությունը վճարում է աշխատավարձ։ Այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաղթղթերը համաձայն՝ օրենքի եւ Սահմանադրության, որոնց հիման վրա էլ աշխատում են պատգամավորները։ Ես ստացել եմ փաստաթուղթ Գագիկ Հարությունյանից եւ հանձնել եմ իմ աշխատակազմին։ Աշխատակազմը պատրաստել է պատասխան, որը ես հայտարարությամբ հանդես եմ եկել։ Իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում, որով էլ ես ղեկավարվել եմ։ Բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել»։

Բաբլոյանի խոսքով՝ իրեն մեղադրում են մի բանի համար, որ ինքը չի միջամտել եւ չի վերցրել իրավաբանի գործը. «Այդ օրերը որեւիցե նշանակություն չունեն, որովետեւ հիմնական նշանակություն ունեն օրերից ամսի 5-ը եւ 12-ը, այսինքն՝ 5-ին իմ հայտարարությունը հրապարակվել է եւ երկրորդ հրապարակումը, որը պետք է լինի 7 օր հետո, որը տեղի է ունեցել ամսի 12-ին։ Մնացած ամսաթվերը, որոնք շրջանառվում են, դրանք համարում եմ փնթիություն եւ որեւիցե իրավական հիմք չունեն։ Եթե որեւիցե մեկը կասի, որ իրենք ունեն իրավական հիմք, ապա թող բարձրայնեն։ Ի սկզբանե գործը սկսվել էր, որ Արա Բաբլոյանը իրավունք չուներ Հրայր Թովմասյանին պատգամավորությունից ազատելու, դա օդ գնաց, որովհետեւ սխալ էին։ Երբ օրինակ էի բերում, որ նույն ձեւ վերաբերվել եմ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, երբ պաշտոն էին եղել։ Այդ օրը 80-ից ավելի մարդ է քվեարկել, բայց, չգիտես ինչու, պատասխանատվություն կրում է մեկը:»։

Նախկին ԱԺ նախագահը շեշտեց, որ ինքն իր բնավորությամբ եւ մասնագիտությամբ նույն կերպարն է։

Հարցին՝ արդյոք ինքը վիրավորվա՞ծ է իշխանություններից, Բաբլոյանն ասաց՝ ոչ, ինքն ավելի փիլիսոփայորեն է նայում հարցին, որովհետեւ բժիշկ է. «Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում եւ ղեկավարներն էլ նրանց հավատում են»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ մայիսի 14-ին, մեկնարկել էր Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

 

Արա Բաբլոյան Արսեն Բաբայան Դատական նիստ Հրայր Թովմասյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին