f

Անկախ

«Արցախը կորցնելուց հետո մեր ապրելն անարդյունք է»․ մայոր Սարգսյանի կին


Մայոր Սարգսյանը՝ երկու պատերազմների մասնակից

Մայոր Արայիկ Սարգսյանը Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղից էր։ 2008 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և զինվորական ծառայության անցել Արցախի Հադրութի N զորամասում։ Նա զրահատանկային ստորաբաժանման սպա էր։

Արայիկ Սարգսյանն Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր։ Կենդանության օրոք պարգևատրվել է «Անբասիր ծառայություն» 1-ին և 2-րդ, «Անդրանիկ Օզանյան», ՀՀ ԶՈՒ 20 ամյակի մեդալներով։

Կինը՝ Տաթևը, մեզ հետ զրույցում պատմել է, որ 2011 թվականին են ամուսնացել, և այդ ժամանակ էլ նա տեղափոխվել էր Հադրութ։

Տաթևի ձայնի մեջ անսահման կարոտ ու թախիծ կար․ Արցախի կարոտով է ապրում հիմա նա։

«Երբ ապրում էի Արցախում, չէի զգում՝ ինչքան եմ կապված նրան։ Արցախը կորցնելուց հետո եմ հասկացել, որ մեծ կապ կա ։ Արցախում վառ հիշողություններ եմ թողել․ երեխաներիս ծնունդը, իմ ու Արոյի համատեղ կյանքի երջանիկ տարիները։ Գիտեմ՝ երջանկությունս էլ եմթողել Արցախում»,-ասում է նա։
Տաթևը պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արայիկի ընկերներից մեկը զանգել և ասել է, որ Մարտունի քաղաքը ռմբակոծվում է, պատերազմ է։ Ընկերոջ հեռախոսազանգից հետո Հադրութը ևս հրետակոծության է ենթարկվել։

Արայիկն արագ հագնվել է, որ գնար զորամաս։ Սպայի կնոջ սառնությամբ Տաթևն ամուսնուն ասել է՝ հանգիստ գնա, մեր մասին չմտածես։

«Ոչ լացեցի, ոչ էլ փորձեր արեցի նրան հետ պահելու»,-ասում է Տաթևը։

Տաթևն իրենց մանկահասակ երեխային վերմակի մեջ փաթաթել է, երկու երեխաների հետ նկուղ իջել։

Անբացատրելի հանգիստ էր այդ օրը փոքրիկը, չէր լացել ընդհանրապես։ Պատերազմի հաջորդ օրը Տաթևի ծնողները Արցախ են եկել և նրան երեխաների հետ տեղափոխել Երևան։

Տաթևի խոսքով՝ պատերազմի օրերին հնարավոր պահերին Արայիկը կապ էր հաստատել իր հետ։ Զանգել և խնդրել էր կնոջը՝ երեխաներին լավ նայել, բոլորի պես հուսադրել՝ ամեն ինչ լավ է լինելու։

Կնոջ հիշողության մեջ դաջվել էր նրանց վերջին հեռախոսազանգը․ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16:20-ին,դրանից հետո ամուսնու հետ կապ հաստատել հնարավոր չէր եղել։ Տաթևն ասում է՝ չէր ստացվում զանգահարել, անհասանելի էր։ Հետագայում իմացել է, որ ծառայակից ընկերներն Արոյի զոհվելու մասին Տաթևին հայտնելու համարձակություն չեն ունեցել։ Կինը փորձել է տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատել ամուսնու հետ։ Եվ միայն այդ ժամանակ՝ նրա զոհվելուց հինգ օր հետո, իմացել է դրա մասին։
Մայոր Արայիկ Սարգսյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին՝ Վարանդայում, իսկ նրա մարմինը մարտադաշտից հանել են 2021 թվականի դեկտեմբերին։ Եվ միայն մարտի 31-ին ԴՆԹ-ով հաստատվել է հերոսի ինքնությունը։

2021 թվականի ապրիլի 2-ին Արայիկ Սարգսյանին հուղարկավորել են Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Արցախը տեսնելու կարոտով

Տաթևի խոսքով՝ Արայիկը շատ էր երազում աղջիկ ունենալու մասին։ Դուստրը մեկուկես ամսական էր պատերազմի ժամանակ։ Այդ օրերին Արայիկը զանգել էր և ասել, որ առավել շատ դստերն է կարոտել, անգամ մոռացել է նրա դեմքը։

«Մենք Ապրիլյան պատերազմի միջով ենք անցել և արդեն գնահատում էինք կյանքը։ Դրանից հետո մեզ համար միակ կարևոր բանը միասին լինելն էր»,-ասում է Տաթևը։

Հետո հավելում է՝ կարևորն Աստծո ողորմությամբ Արոյի տուն վերադառնալն էր, միասին իրենց բոլոր նպատակները կիրագործեին։ Բայց Աստծո գործերն անքննելի են։ Քառօրյա պատերազմից կենդանի վերադարձած Արայիկը 44-օրյա պատերազմից տուն վերադարձավ անմահացած։ Բայց դա միակ խեղդող ցավը չէ կնոջ համար։ Տաթևը դողացող ձանով, արցունքները մի կերպ խեղդելով՝ ասում է․ «Հիմա մեր
ապրելն անարդյունք է, քանի որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել՝ Արցախը։ Այդ ցավը դաջված է մեր սրտում, մենք ամեն օր շնչում ենք այդ ցավը։ Մեր սիրելիների կորուստն անչափելի է, բայց առավել մեծ ցավը նրանց արյամբ սրբագործված հայրենիքում անարգված ապրելն է»։

Կնոջ համար երիցս ցավ է, երբ ամուսնու արյամբ պահված հողում ոսոխ թշնամին է քայլում, իսկ նա հեռվից նայելու և կարոտն առնելու երազանքով է ապրում։ Սիրելի ամուսնուն կորցնելու ցավի հետ նաև հայրենիքի կորստի ցավով է ապրում նա։

«Ինչ-որ տեղ գոնե գնայիր, նրանց արյամբ պահված տարածքը տեսնեիր, հավատով լցվեիր, որ իզուր չէր այսքան արյուն թափվել, մեր տղաները իզուր չեն զոհվել»,- հուսահատված ասում է նա։

Հետո հավատով է լցվում՝ մի օր նորից արժանապատիվ հայրենիք ենք ունենալու, նորից արժանապատիվ ապրելու իրավունք ենք ունենալու, մի օր նա նորից Արցախ է գնալու՝ այս անգամ ոչ թե գլուխը կախ, ցավից խեղդվելով, այլ՝ գլուխը բարձր և հպարտությամբ ցավն ապրելով։

Հայրենիքը բոլորից և ամեն ինչից վեր դասող Արայիկի՝ սեփական տուն ունենալու և ընտանիքին նվիրվելու երազանքները կիսատ են մնացել։ Իսկ Տաթևի մոտ միայն Հադրութի իրենց տան բանալիներն են մնացել ՝ գուցե մի օր իր զավակների՝ Արենի և Անահիտի հետ Աստծո ողորմությամբ նորից այդ տան դռները
բացելու։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Արայիկ Սարգսյան 44-օրյա պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին