f

Անկախ

Թայվանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում գրանցել է կղզուն մոտեցած չինական 35 ինքնաթիռ


Թայվանի Զինված ուժերը մեկ օրում կղզու մոտ գրանցել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 35 ինքնաթիռ, վկայում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

«Երեքշաբթի օրվա ժամը 6.00-ից մինչեւ չորեքշաբթի՝ ապրիլի 12-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են չինական 35 ինքնաթիռ եւ ութ նավ»,- նշվել է գերատեսչության Թվիթերի հաղորդագրությունում։

Նշվել է, որ 14 ինքնաթիռ եւ մեկ անօդաչու հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը» եւ մտել կղզու ՀՕՊ ճանաչման գոտի։

Գերատեսչության հայտարարությամբ՝ Թայվանն օդային եւ ծովային պարեկ է ուղարկել իրավիճակին հետեւելու համար, ինչպես նաեւ պատրաստ վիճակի է բերել ցամաքային բազավորման հրթիռային համալիրները։

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արեւելյան գոտին ապրիլի 8-10-ին պլանային զորավարժություններ եւ ծովային ջրավազանի ու օդային տարածքի պարեկում է իրականացրել Թայվանի շուրջ։ Պեկինը զորավարժություններն անվանել է նախազգուշացում՝ ուղղված Թայվանի անջատողական ուժերին, որոնք հանդես են գալիս կղզու անկախության օգտին, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոց Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Երկուշաբթի Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու ներկայացուցիչ Շի Ին տեղեկացրել է, որ զորավարժությունները եւ պարեկումը հաջող ավարտվել են, իսկ առաջադրանքները՝ կատարվել։

Աշխարհում Թայվան Չինաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին