f

Անկախ

Հայաստանը  Միջազգային քրեական դատարանի հովանու ներքո


Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

1. Փաստական հենքը: 2023 թ. մարտի 24-ին Հայաստանի սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համարել համապատասխանող հանրապետության հիմնական օրենքին: Ըստ ամենայնի, այս իրադարձությունը կկորչեր տեղեկատվական հորձանուտում: Կմնար որպես փոքր պետության իրավաբանական միապաղաղ առօրյայի բազմաթիվ փաստերից մեկը: Սակայն հետաքրքրությունը Հայաստանի բարձրագույն դատական ատյանի որոշման նկատմամբ բորբոքվեց այն պատճառով, որ դրանից մի շաբաթ առաջ ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տվեց:

2.  Աշխարհի մանիքեական ընկալման սրընթաց ամրապնդման (և դրան ուղեկցող գռեհկացման) պայմաններում տվյալ իրադարձությունը սկսեցին դիտարկել բացառապես հետևյալ հարցի պատասխանի համատեքստում. «Կձերբակալեն արդյոք Ռուսաստանի պետության ղեկավարին, եթե նա ցանկանա ժամանել Երևան»: Մինչդեռ պարզ սխեմաներին դիմելը բնավ չի նշանակում բարդ խնդիրների լավագույն ըմբռնում:

3. ՄՔԴ-ի և Հայաստանի խնդիրը երկու չափում ունի՝ իրավական և քաղաքական: Դիտարկենք երկուսն էլ:

4. Սահմանադրական դատարանը տվյալ հարցը առաջին անգամ չէ, որ քննում է: Եվ բնավ էլ ոչ «պուտինյան փաթեթին» խիստ հանգուցված: 2004 թ. հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն որոշում ուներ Հռոմի կանոնադրության մասին: Այն համարվել էր չհամապատասխանող երկրի հիմնական օրենքին: Կանոնադրությունը Երևանը ստորագրել է 1999 թ., սակայն մինչ օրս չի վավերացրել: Առաջ անցնելով՝ ասեմ, որ ՍԴ-ի ներկայիս որոշումը վավերացում չէ, նման արտոնություն ունի Ազգային ժողովը: Նշենք, որ Հայաստանի սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է 2004 թ. հետո (2005-ին և 2015-ին): Երևանի հետաքրքրությունը ՄՔԴ-ի նկատմամբ թելադրված է այն հանգամանքով, որ հայաստանյան իշխանությունները (ասենք՝ առհասարակ պոլիտիկումը) ձգտում են պատասխանատվության կանչել Ադրբեջանի ներկայացուցիչներին: Ըստ բալկանյան ձևանմուշների: Եվ դիմումը Սահմանադրական դատարանին կառավարությունը ձեռնարկել է 2022 թ.: Միամտությո՞ւն են արդյոք հայկական իշխանությունների՝ միջազգային իրավական ատյանների միջոցով Բաքվի վրա ազդելու փորձերը: Ավելի շուտ այո, քան ոչ: Հայաստանի փորձագիտական հանրությունում և առհասարակ հասարակությունում գոյություն ունի «իրավական ֆետիշիզմ»: Կարծես քաղաքականությունը ձևվում է ըստ «ստանդարտների», այլ ոչ թե ըստ շահերի:  Ըստ բալկանյան ձևանմուշների՝ անհրաժեշտ է Արևմուտքի հավաքական անվերապահ աջակցություն մի կողմին և մյուսի մարգինալացում՝ նույնքան անվերապահ: Հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում նման բան չենք տեսնում: Ուստի հավատը վերացական իրավունքին և արդարությանը չի արդարացվում: Առնվազն այստեղ և հիմա: Բայց ճիշտ չի լինի դրա մեջ տեսնել միայն և բացառապես «Հայաստանի թեքում» Արևմուտքի կողմը: Կամ «աշխարհաքաղաքական շրջադարձ»:

5. Ռուսաստանի և Հայաստանի համար շատ բան այսօր բարդ է դասավորվում: Երևանը բզկտվում է «ազգային մինիմալիզմի» (դե ֆակտո հրաժարում Ղարաբաղից) և «Արցախից կառչելու» ձգտման միջև: Այդ ճանապարհին երբեմն տարօրինակ զիգզագներ են ձեռնարկվում: Եվ ոչ միայն արևմտյան, այլև արևելյան ուղղությամբ (Իրան, Հնդկաստան): Ռուսաստանը որոշակիություն է ուզում, նրան անհանգստացնում են Երևանի շփումները Վաշինգտոնի, Բրյուսելի և Փարիզի հետ, Եվրամիության առաքելությունը հայկական տարածքում: Եվ այդ համատեքստում բանական վերլուծությունը հաճախ տեղը զիջում է զգացմունքներին: Փաստորեն ամեն մի դատարկ բան մեղադրանքի է արժանանում: Բայց հարց տանք՝ ո՞ւմ  են հետաքրքիր և ձեռնտու ռուսների ու հայերի վեճերը: Ովքե՞ր ուրախ կլինեին Մոսկվայի և Երևանի միջև բարիկադների հայտնվելուց:  Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հակառակորդները: Նրանք ձեռքները շփում են՝ տեսնելով, թե ինչպես են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները «հաճոյախոսություններ» փոխանակում: Արժի՞ արդյոք ձայնակցել այդ ուժերին: Ավելի լավ չէ՞ հասարակությունից հանել սուր հարցերը և լուծել դրանք փակ դռների հետևում: Ավանդական դիվանագիտությունը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, իսկ թվիթներով թող զբաղվեն Մակրոնն ու K-ն: Դա նրանք լավ են անում:  Մեզ պետք է սևեռվել բովանդակային հարցերի վրա: Եվ ևս մեկ անգամ կրկնեմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է ձևականորեն այս թղթերի համապատասխանությանը մյուսներին: Միջազգային քրեական դատարանին վերաբերող քաղաքական որոշումը դեռ ապագայի հարց է: Այդ կապակցությամբ արժի հետևել թանկագին Լեոնիդ Իլյիչի մեծ փոխաբերությանը. «Կլինի հաց, կլինի և երգ»:

Աղբյուրը

 

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Հռոմի կանոնադրություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին