f

Անկախ

«Արի պատմեմ` ինչպես եմ հրաշքով փրկվել»․ մայոր Սարգիս Աղջոյան


Քաջ հետախույզը

Մեր պատմության հերոսը Ջավախքից Սարգիս Հովհաննեսի Աղջոյանն է, որ 2009 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայության է անցել Արցախի N զորամասերից մեկում` սկզբում որպես դասակի, այնուհետև` վաշտի հրամանատար, հետո՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական գծով:

Կինը` Նարինեն, Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղից է: Մեզ հետ զրույցում պատմել է, որ 2010 թվականին են ծանոթացել, իսկ 2011 թվականին` իր ծննդյան օրը, ամուսնացել են: Պետք է նոր բնակարան ստանային, բայց ինչպես Նարինեն է ասում` միասին իրենց նպատակներն իրագործել չստացվեց:

Պատերազմի նախորդ օրն ընտանիքով գյուղ էին գնացել` խաղողաքաղի: Սարգիսն այդ օրը հեռախոսազանգերից խիստ մտահոգված էր: Նարինեն հիշում է, որ նրան այդ օրը լուսանկարել էր: Ամուսնու մտահոգ դեմքը մինչև հիմա դաջվել է կնոջ հիշողություններում:

«Բառ չենք փոխանակել ընդհանրապես: Ես հիմա եմ հասկանում, որ Սարգիսը ոչ թե հոգնած էր, այլ` մտահոգված»,- ասում է Նարինեն:

Սեպտեմբերի 27-ին Սարգիսը մարտական հերթապահության էր: Առավոտյան արթնացել են ռմբակոծության ձայներից: Նարինեն հասկացել է, որ պատերազմ է։ Արագ հագցրել է երեխաներին և նկուղ իջեցրել: Սարգիսը չի արձագանքել կնոջը։ Հետախույզին հատուկ հանգստությամբ և կարգապահությամբ արթնացել է և սկսել սափրվել:

 «Գնում եմ զինվորի մոտ: Մեկ բաժակ կաթ խմեմ` դուրս գամ». ասել է նա: Կինն էլ ամուսնուն ճանապարհելիս պինդ գրկել է նրան և թաց աչքերով խնդրել՝ իրենց մենակ չթողնել:

Մայոր Աղջոյանը պատերազմի առաջին օրը շտապել է առաջնագիծ: Մատաղիսում է կռվել․ երբ զորամասը թշնամու վերահսկողության տակ է անցել, նրանց մեքենան պայթեցրել են, իսկ Սարգիսն ու վարորդը շրջափակման մեջ են հայտնվել: Միայն երկու օր հետո  Սարգիսը կապ է հաստատել հարազատների հետ: Առավոտյան զանգել է և ասել, որ դուրս է եկել շրջափակումից և Մատաղիսի կամրջի մոտ է:

«Զանգել և ասել է. «Ամեն ինչ լավ է, գազանիկներիս(երեխաներիս ) տեսնեմ»: Ձայնի մեջ հանգստություն կար։ Հետագայում զորամասի բուժքույրերից իմացել եմ, որ Սարգիսն ասել է նրան` արի պատմեմ` ինչպես եմ հրաշքով փրկվել: Բուժքույրն էլ խնդրել է պատերազմից հետո միայն դրա մասին խոսել»,-ասում է կինը:

Նարինեն երեխաների հետ պատերազմի օրերին Գյումրի է տեղափոխվել։

 «Հոկտեմբերի 15-ին Սարգիսը մարտական ընկերոջ հետ տուն է եկել: Զայրացած էր: Երբեք երրորդ մարդու ներկայությամբ ինձ հետ այդկերպ չէր խոսել: Շատ անհագստացած էր»,-ասում է նա:

Հաջորդ օրը զանգել է կնոջը և խնդրել, որ նա առաջին հերթին իր մասին հոգ տանի, չնայած այն հանգամանքին, որ ամուսինները միշտ առաջնահերթ մտածում էին ուրիշների մասին, հետո նոր` իրենց: Սարգիսը շատ էր սիրում իր մայրիկին և շատ կապված էր նրան:

 «Ասում էր՝ մամայի հետ շատ բան չխոսեք, մաման շատ չլացի: Միշտ անհանգստանում էր մոր համար», -ասում է կինը:

Մեր զրույցի ժամանակ Նարինեն անընդհատ արտասվում էր։ Հարևան սենյակից հինգ տարեկան դուստրը՝ Մարիան, որին Սարգիսը պապայի զարդ էր անվանում, հարցնում էր՝ մամ, լացու՞մ ես։ Մարիայի հուզմունքից Նարինեն էլ էր հուզվում։ Հետո ուժ է հավաքում և շարունակում զրույցը։

Հոկտեմբերի 17-ին` ուշ երեկոյան, Սարգիսը վերջին անգամ զանգել է կնոջն ու հերթով զրուցել բոլոր հարազատների հետ: Հոկտեմբերի 18-ի առավոտյան Նարինեն մի անբացատրելի անհանգստությամբ էր համակվել: Ասում է` շատ նյարդային էր, լարված, երեխաների վրա անտեղի բարկանում էր: Փորձել է ինքն իրեն զբաղեցնել, տան գործերն անել:

«Անընդհատ հեռախոսն էի վերցնում, նյարդայնացած էի: Ինձ խաբել են, թե Սարգիսը վիրավորվել է, և նրան վիրահատում են»,- ասում է նա:

Այդ օրը եկեղեցի է գնացել, մոմ գնելու ժամանակ զանգել են և ասել, որ Սարգիսն այլևս չկա: Նարինեն չի հիշում, թե հետո ինչ է կատարվել նրա հետ:

Մատաղիսի մարտերում հրաշքով փրկված Սարգիսը հոկտեմբերի 18-ին շրջափակման մեջ է ընկել և մերձավոր մարտի բռնվել թշնամու դեմ արդեն հանձնված Հադրութում՝ Թութակներ տեղանքում: Անմահացել է քաջի մահով՝ այդպես էլ չիմանալով ներքին դավադրության մասին։

Մայոր Աղջոյանին հուղարկավորել են հարազատ Ջավախքում: Հետմահու պարգևատրել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով:

Օրինակելի ընտանիքը

Նարինեն երկվորյակ զավակների հետ ամուսնու զոհվելուց հետո յոթ ամիս Վրաստանում է մնացել, հետո վերադարձել է Արցախ:

«Ես չէի կարող Արցախից դուրս ապրեի»,- հուզված ասում է նա:

Օրինակելի ընտանիք էին: Երկար տարիներ երեխաներ չեն ունեցել: Ապրիլյան պատերազմի ժամանակ Նարինեի առաջին հղիությունը դժբախտաբար ընդհատվել է: Սարգիսն ամեն կերպ կնոջն աջակցել է, և միասին են հաղթահարել վիշտը: Նույն տարում հղիացել է և երկվորյակ զավակներ ունեցել:

«Իմ հոգեբանն այդ օրերին իմ ամուսինն էր: Բավական էր նրա հետ հինգ րոպե զրուցել»,-ասում է նա:

Հոգատար և ուշադիր էր Սարգիսը: Նարինեի խոսքով` ցանկանում էր շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Երեխաներին էր խնամում, Նարինեն էլ պատրաստվում էր դիսերտացիային: Դրանից հետո ամուսինն ասել է, որ արդեն հանգիստ կլինի, քանի որ կինն այսուհետ կարող է միայնակ հոգալ իր և իրենց երեխաների մասին:

«Երեխաներին ինձնից լավ էր պահում։ Կատակով ասում էի՝ թոշակի անցնի, մանկապարտեզ եմ բացելու, նրան էլ տնօրեն եմ նշանակելու: Մեր համատեղ կյանքի տասը տարիներն արագ են անցել, բայց շատ բան են դրանք մեզ տվել»,-ասում է նա:

Սարգիսն ազատ մտածող էր: Ամուսնանալուց հետո կնոջը մեքենա վարել է սովորեցրել։ Կարծես՝ կյանքի դժվարությունները միայնակ, բայց պատվով հաղթահարելուն է նախապատրաստել կնոջը։

«Ասում էր՝ դու պետք է ամեն ինչ սովորես։ Հիմա եմ հասկանում, թե ինչու էր ուզում՝ ամեն ինչ իմանայի»,- ասում է Նարինեն։

Երազում էին նոր բնակարան ձեռք բերել, գեղեցիկ կահավորել, հողատարածք գնել և սեփական առանձնատունն ունենալ։ Որդուն՝ Հովհաննեսին, ուժեղ տղամարդ էր ուզում տեսնել, որ իր բացակայութան ժամանակ մորն ու քրոջը թիկունք լիներ և պաշտպաներ։

Նարինեն հիմա Արցախի շրջափակման պատճառով չի կարողանում ամուսնու շիրմին այցելել: Դժվար է երկուստեք․ Արցախում Սարգսի սուրբ արյունն է, Ջավախքում՝ սիրտը։ Երկու տեղում էլ կարոտով է ապրում՝ Սարգսի կարոտով։

 

Հասմիկ Հակոբյան

 

 

 

 

 

 

 

 

Սարգիս Աղջոյան 44-օրյա պատերազմ Արցախի շրջափակում Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին