f

Անկախ

«Ուզում էի` Թալիշն ընդգծված լիներ»: Թալիշյան բուրմունքը` Երևանում


Պատերազմի ցավը

Մի օր սիրտս ժենգյալով հաց ուզեց: Արցախից դուրս համով ժենգյալով հաց գտնելը դժվար էր: Շատերն են վաճառում, բայց հոգեհարազատ`արցախյան համ ու հոտով ժենգյալով հացին էի կարոտ` հենց արցախցու ձեռքով թխված: Շատ պատահական «Թալիշյան բուրմունք» անվանումով ֆեյսբուքյան էջ գտա: Հարազատություն զգացի, կապ հաստատեցի նրանց հետ և ժենգյալով հաց պատվիրեցի` կծուն և թթուն չմոռանաք: Արցախյան համ ու հոտով ժենգյալով հաց էր, որ ինձ թալիշյան բուրմունքով տարավ Արցախ` հարազատ Մարտակերտի շրջան:

Օրերս որոշեցի ծանոթանալ թալիշցի ընտանիքի հետ և զրուցել նրանց գործունեության մասին: Բագյումն է մեր պատմության հերոսուհին` Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նրա կյանքը փոխվել է: Բուժքույր Բագյումը պատերազմի օրերին ժենգյալով հաց է թխել և վաճառել`Թալիշի բուրմունքը սկզբում Երևանում տարածելով, հետո` մարզերում:

 Պատերազմի օրերին Երևանի հյուրանոցներից մեկում էին ապրում: Մի օր արցախցիներով որոշել են շնորհակալություն հայտնել հյուրանոցի տնօրենությանն ու անձնակազմին` ջերմ վերաբերմունքի և հյուրընկալության համար: Կանաչի են գնել և ժենգյալով հաց թխել: Հենց այդտեղից էլ սկսել է նրանց գործունեությունը, որը հետագայում ընտանեկան փոքր բիզնեսի է վերածվել:

2020 թվականի սեպտեմբեի 27-ին` առավոտյան ժամը 07:10-ին, Բագյումը տան բակում հարևանի հետ էր զրուցում, երբ գյուղը սկսեցին հրետակոծել: Այդ օրը նրա դուստրը պետք է էքսկուրսիա գնար: Արդեն հագնվել և պատրաստվել էր դրան: Սկզբում կարծել են` երկինքն է որոտում: Հետո հասկացել են, որ պատերազմ է: Տնից միայն ոսկեղենն ու փաստաթղթերն են հասցրել վերցնել և գյուղից դուրս գալ:

Մեզ հետ զրույցում Բագյումը պատմում է, որ Քառօրյա պատերազմի ժամանակ իր ընտանիքը վերջինն է դուրս եկել գյուղից, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ` առաջինը:

Ռմբակոծությունից պաշտպանվելու նպատակով Մատաղիսում կայանել են մեքենան, հետո շարունակել են իրենց ճանապարհը: Շտապել են, որովհետև Մատաղիսի կամուրջը պայթեցնելու դեպքում գյուղից դուրս գալն անհնար կլիներ: Հիշում է, որ մեծ դժվարությամբ են հասել  հայրական գյուղ` Ծաղկաշատ: Ճանապարհին արկը փոսն է ընկել, նրանք էլ մի կերպ փրկվել են, բայց արդյունքում մեքենան վնասվել է: Վնասված ակերով և արգելակով մեքենայով ճանապարհ են ընկել: Հետո մի կերպ հասել են ապահով վայր` Ծաղկաշատ:

«Քառօրյայի ժամանակ էլ ենք գնացել Ծաղկաշատ, հինգ ամիս մնացել ենք այնտեղ, հետո Ալաշան ենք եկել: Երեք տարի էլ այնտեղ ենք ապրել»,- ասում է Բագյումը:

Ապրիլյան պատերազմի հետևանքով նրանց տունը չեզոք գոտում էր հայտնվել: Հետագայում պետական միջոցներով նրանց համար հարազատ Թալիշում նոր տուն են կառուցել: Տասն ամիս է, ինչ Թալիշում էին ապրում` նորակառույց տանը, հիմա նորից հեռացել են գյուղից` արդեն երկար ժամանակով:

Պատերազմի ժամանակ Բագյումն ու երեխաները սկզբում Աբովյանում են բնակվել, հետո Երևան են տեղափոխվել: Նրա մայրն ու ամուսնու մայրը նոյեմբերի 8-ին են եկել Երևան, իսկ ամուսինը` Ֆեդյան, դիրքերում է եղել: Նոյեմբերի 14-ին համագյուղացու գյուղատնտեսական տեխնիկայով են Վարդենիսից Երևան հասել: Հիմա նրանց ընտանիքը Երևանում վարձով բնակարանում է ապրում:

Թալիշյան բուրմունքը` Երևանում

Բագյումն անկեղծանում է` երբեք ժենգյալով հաց թխելով գումար չի վաստակել և միայն այստեղ է սկսել զբաղվել դրանով: Հյուրանոցի և սննդի կետերի հետ է համագործակցել, հետո արցախցիների հետ Հյուսիսային պողոտայում վրաններ են կապել և այնտեղ ժենգյալով հաց թխել և վաճառել: Երբ Երևանի քաղաքապետարանն արգելել է վրաններում այդ գործով զբաղվելը, նրանք որոշել են այս անգամ տնային պայմաններում ժենգյալով հաց թխել և սոցիալական էջի միջոցով դրանք վաճառել: Դժվար է եղել, բայց չի հուսահատվել և իրագործել է նախաձեռնածը:

«Առաջին ժենգյալով հացը ծաղկի սրահի աշխատակցուհիներն են գնել: Ամուսինս արգելել էր, բայց բազմաբնակարան շենքերի պատերին թաքուն հայտարարություններ էի փակցնում»,- ասում է նա:

Հետո մտածել են գեղեցիկ փաթեթավորման և անվան մասին: Ինչպես Բագյումն է ասում` ուզում էր Թալիշն ընդգծված լիներ: Խորհրդանշական Տատիկ-պապիկն է փաթեթի նկարում` Թալիշյան բուրմունքով: Իսկ անմահական ժենգյալով հացի մեջ` Թալիշի անսահման  սերն ու կարոտը:

Բագյումը նոր մասնագիտություն է սովորել. «Ապագա բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ մատնահարդարում է սովորել, անհրաժեշտ պարագաներ ձեռք բերել: Հիմա աշխատում է գեղեցկության սրահում: Ժենգյալով հացի գործն էլ վստահել է ամուսնու մայրիկին` տիկին Գյուլիին: Հասցնում է երբեմն օգնել նրան:

«Վաղը քառասուներկու հատ ժենգյալով հացի պատվեր ունենք, առավոտյան շուտ պետք է արթնանամ և մինչև սրահ գնալն օգնեմ թխել»,- ասում է նա:

Բագյումը մասնակցել է մի շարք փառատոններին  և «Արցախը` մեր սրտում» ցուցահանդես-վաճառքին` ներկայացնելով իր ձեռքերով պատրաստած ժենգյալով հացը` թալիշյան բուրմունքով: Գոհ է իր աշխատանքի արդյունքներից, ժենգյալով հաց համտեսողներն էլ` նրանից:

Բագյումի և նրա ընտանիքի համար հիմա Թալիշ վերադառնալը երազանք է դարձել, բայց հավատում են` գուցե երեսուն տարի հետո Թալիշը նորից մերը կլինի, իրենք էլ հետ կվերադառնան` արդեն երբեք չհեռանալու հավատով:

Հասմիկ Հակոբյան

 

 

Բուժքույր Բագյում 44-օրյա պատերազմ Թալիշ Արցախ ժենգյալով հաց Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին