f

Անկախ

Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը. Սի Ծինփինը՝ Մոսկվայում


Այսօրվա անհանգիստ աշխարհում Չինաստանը վճռական է Ռուսաստանի հետ պահպանելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգն  և պաշտպանելու աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մոսկվա ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի վրա, որոնք իրենց հերթին հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, հավատարիմ մնալ իսկական բազմակողմանիությանը, խթանել աշխարհում բազմաբևեռությունը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը, նպաստել գլոբալ կառավարման զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»,- ասել է Սին։

Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես խոշոր տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում։

Պեկինը և Մոսկվան լավ հարևաններ են և վստահելի գործընկերներ, ասել է Սի Ծինփինը։

«Ես շատ ուրախ եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով վերադառնալ մեր մերձավոր հարևան երկիր։ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ողջույններ և բարեմաղթանքներ եմ հայտնում կառավարությանն ու ժողովրդին։ Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով և գետերով», - ասել է նա:

Ռուսաստան Չինաստան Աշխարհում Սի Ծինփին Վլադիմիր Պուտին

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին