f

Անկախ

«Կյանքս կարճ է, գործս շարունակող պետք է լինի». կամավորական Բորիս Գասպարյան


Խիզախ Բորիսը

Կամավորական Բորիս Գասպարյանի ընտանիքը Սումգայիթյան ջարդերից էր փրկվել և 1988 թվականին տեղափոխվել Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտ քաղաքում: Հետագայում Բորիսն ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 3 ռուսական դպրոցում:

Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ նկատվել են 16-ամյա Բորիսի հայրենասիրական աննկուն ոգին, սերն ու նվիրումն առ հայրենին, սեփական հայրենակիցների նկատմամբ պատասխանատվության ու հարգանքի զգացումները: Համարձակ ու խիզախ պատանին փորձում էր ամեն կերպ օգնել կամավորական  ջոկատի տղաներին` հետագայում ընդգրկվելով նրանց գնդում: Այստեղից էլ սկսվել է Բորիսի զինվորական ուղին:

1992-1994 թվականներին Բորիս Գասպարյանը հետախուզական դասակի հրամանատար էր: 1994 թվականին` զինադադարից հետո, նրան առաջարկել են մնալ արդեն կազմավորված Պաշտպանության բանակի շարքերում և որպես զինվորական շարունակել ծառայությունը: Բորիսն ընդունել է առաջարկը և պայմանագրային զինծառայության անցել ՊԲ-ում` սկզբում որպես հրաձիգ, հետո` որպես ջոկի հրամանատար, իսկ արդեն 20 տարեկան հասակում, լեյտենանտի կոչումով, հետախուզական դասակի հրամանատար:

1997 թվականին Բորիսն աշխատանքի է անցել «The halo trust»-ում` որպես սակրավոր և բուժակ:

2015 թվականին նա նորից համալրել է ՊԲ շարքերը` ծառայության անցնելով N զորամասի ինժեներական գումարտակում` որպես սակրավոր:

Որպես ՊԲ սակրավոր` 2016 թվականին մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին, և միայն չորս օր հետո են հարազատներն իմացել դրա մասին: Պատերազմից տուն է վերադարձել «Ծովակալ Իսակով» մեդալով: Երբ կինը`Էլմիրան, հարցրել է, թե ինչու՞ նրանց տեղյակ չի պահել դրա մասին, Բորիսը պատասխանել է`բա անհանգստանայի՞ք:

Բորիսը զոհվել է Շուշիում

Սումգայիթյան ջարդերից փրկված Բորիսն անհոգ մանկություն և պատանեկություն չի ունեցել: Նրա միակ երազանքն իր երեխաներին ամեն ինչով ապահովելն էր, տալ այն ամենը, ինչն ինքը չի ունեցել իր դժվար կյանքում`  հիմնավոր կրթություն, բարեկեցիկ ապագա:

Անորոշություն է հիմա տիրում Արցախում: Բորիսի ընտանիքն ապրում է առանց լույսի և գազի`հաղթահարելով մութն ու ցուրտը, սիրելի ամուսնու և հոր բացակայությունը: Հումանիտար աղետի պայմաններում չեն ընկճվում: Ամեն մի նոր բացվող օրվա հետ հույսով են լցվում, կարևորը` խաղաղություն լինի, հումանիտար ճգնաժամն էլ կհաղթահարեն:

Բորիսն ավագ որդուն իր անունով է կոչել` Բորիս: Մտածում էր` ինքը սակրավոր էր, կյանքը կարճ էր, ուզում էր`իրենից հետո իր գործը շարունակող լիներ: Զրույցի ընթացքում նրա երկու որդիները կողքից մորը հուշում էին իրենց հերոս հայրիկի մասին հիշողություններում տպավորված պատմությունները: Կնոջ խոսքով` անտառներում էր շատ հաճախ իր օրն անցկացնում Բորիսը: Նաև լավ լողորդ էր:

Որպես պահեստազորի սպա` Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Բորիսը կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 21-ը հարազատները չեն կարողացել կապվել նրա հետ: Եղնիկներ տեղանքում էին, որտեղ կապ ընդհանրապես  չկար: Պատերազմի ժամանակ առաջին անգամ զանգել էր հոկտեմբերի 21-ին` իր ծննդյան օրը:

«Այդ օրը բոլորի հետ խոսել էր, կարծես` բոլորին հրաժեշտ էր տալիս»,- ասում է կինը:

Պատերազմի օրերին Բորիսը տարբեր դիրքերում  է կռվել` Արցախի հյուսիսում, Մռավի լեռներում, Սղնախում: Վերջին` ճակատագրական մարտերը մղել է Քարին տակում և Շուշիում: Մարտադաշտից վիրավորներին և զոհվածներին էլ էր տարհանել:

Սղնախը ճեղքելով` թշնամին  Շուշիի մատույցներին էր հասել: Բորիսն ու նրա մարտական ընկերները Եղնիկներից տեղափոխվում են Շուշի`ամեն գնով այն պաշտպանելու:

«Նոյեմբերի 5-ից հետո Շուշիում կարկուտ էր թափվում»,- ասում է կինը:

Շուշիում այդ օրերին թեժ մարտեր էին: Տղաները հերոսաբար մարտնչել են, մինչև վերջ պաշտպանել Շուշին` չլքելով ոչ մարտական ընկերներին, ոչ խրամատը: Բորիսի վերջին զանգը հենց այդ օրն է եղել: Կնոջը խնդրել է երեխաներին լավ նայել և ոչ մի բանի մասին չմտածել:

«Բորիսը Հայկավանից էր, հետևաբար Շուշիի ճամփան անգիր գիտեր, կարող էր հեշտ դուրս գալ այնտեղից: Նա շատ ընկերասեր էր. Թովմասի հետ հավասար կռվել էր և նրան մենակ չի թողել, դրա համար էլ նրանց մարմիններն իրար մոտ են գտել»,- ասում է Էլմիրան:

Բորիսն անմահացել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում` մարտական ընկերոջ`Թովմասի հետ միասին:

Նրան հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում: Հետմահու պարգևատրել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Արիություն» մեդալներով:

Հասմիկ Հակոբյան

Բորիս Գասպարյան Հասմիկ Հակոբյան արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին