f

Անկախ

Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը. Դա կարող է հակառակ արդյունք տալ․ CNN


Երբ անցյալ տարվա մայիսին Շվեդիան եւ Ֆինլանդիան հայտարարեցին ՆԱՏՕ-ին միանալու իրենց մտադրության մասին, շատերը դա ընդունեցին որպես Ռուսաստանի դեմ ուղղված խայթոց եւ եվրոպական մտածողության փոփոխության վկայություն: Պատմականորեն երկու երկրներն էլ հավատարիմ են եղել ՆԱՏՕ-ի հետ չմիանալու սկզբունքին, որպեսզի չսադրեն Մոսկվային։ Ուկրաինա ներխուժումը փոխեց իրավիճակը, գրում է CNN-ի քաղաքական վերլուծաբան Լյուկ ՄակԳին։

«Եվ Ֆինլանդիան, եւ Շվեդիան, ՆԱՏՕ-ում դաշնակիցների ճնշող մեծամասնության հետ միասին, կցանկանային, որ այս երկրները պաշտոնապես միանան դաշինքին հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Սակայն դրա ճանապարհին մի լուրջ խոչընդոտ է կանգնած՝ Թուրքիան դեռ պաշտոնապես չի օրհնել այս ծրագիրը:

Թուրքիան միակ երկիրը չէ, որ խոչընդոտում է այս քայլին։ Հունգարիան նույնպես չի վավերացրել Հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցությունը, ինչն ավելի է խճճել իրավիճակը։ Սակայն այժմ առաջնահերթ խնդիրը Թուրքիային իր կողմը գրավելն է»,- նշում է հոդվածի հեղինակը։

Ի դժբախտություն ՆԱՏՕ-ի կողմնակից խմբի՝ արեւմտյան պաշտոնյաներն ավելի ու ավելի հոռետեսորեն են վերաբերվում այն հարցին, որ Թուրքիան զիջումների կգնա, ընդգծել է ՄակԳին:

«Պաշտոնապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության դեմ անվտանգության նկատառումներից ելնելով է առարկում։ Թուրքիան պնդում է, որ երկու երկրները, հատկապես Շվեդիան, թաքցնում են Թուրքիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Էրդողանն ասում է, թե կցանկանար, որ այդ անձինք արտահանձնվեին, Շվեդիան հասկացնում է, որ դա տեղի չի ունենա։

ՆԱՏՕ-ի դիվանագետները տարակարծիք են այն հարցում, թե կգնա արդյոք Թուրքիան զիջումների նախքան հուլիսյան գագաթաժողովը։ Երկու կողմերի համար էլ կենտրոնական խնդիրը Թուրքիայի այս տարվա ընտրություններն են, որոնք ընկալվում են որպես վերջին տարիների ամենամեծ քաղաքական վտանգը, որին բախվել է Էրդողանը»,- գրում է հոդվածի հեղինակը։

«Թուրք ժողովրդի համար արդյունքների հասնող ուժեղ մարդու կերպարը, որը նա ստեղծել է, ոչնչացվել է,- բացատրում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի թուրք փորձագետ Գոնուլ Թոլը,- Թուրքիայում այս պահին շատ հակաարեւմտյան եւ հակաքրդական տրամադրություններ կան։ Սա լավ թեմա է նրա համար... իսկ կտրուկ շրջադարձը միայն կթուլացնի նրան»:

Թոլը կարծում է, որ կան նաեւ այլ պատճառներ, թե ինչու Էրդողանը չի ցանկանում վշտացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ռուսաստանը Թուրքիայի համար տնտեսական փրկօղակ է եղել այն բանից հետո, երբ մյուս երկրները պատժամիջոցներ են կիրառել Սիրիայում նրա գործունեության, Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության եւ այլ թշնամական գործողությունների համար,- բացատրում է Թոլը,- Առանց ռուսական փողերի, Էրդողանը չէր կարողանա բարձրացնել աշխատավարձը կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուսանողներին։ Այժմ նա խոստանում է զանգվածային վերականգնում երկրաշարժից հետո։ Այնպես որ Ռուսաստանը դեռ գրավիչ գործընկեր է Էրդողանի համար»:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի հայտարարությունները, թե Շվեդիան եւ Ֆինլանդիան ապաստան են տալիս ահաբեկիչներին, Էրդողանի համար հիանալի շղարշ են՝ քաղաքականապես անհարմար պահին ՆԱՏՕ-ի հարցով բանակցությունների չգնալու համար։

Թեեւ հինգշաբթի օրը երեք կողմերի միջեւ կայանալիք բանակցությունները կարող են անարդյուն լինել, ներկայումս խոսվում է այն մասին, թե որքան քաղաքական կապիտալ կարող է Էրդողանը ծախսել ընտրություններից հետո, եթե հաղթի:

Նախ՝ լավատեսները։

Այս խմբին են պատկանում Շվեդիան, Ֆինլանդիան եւ որոշ պետություններ, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ նախկինում ապրել են խորհրդային տարածքում։ Նրանք կարծում են, որ Թուրքիան, որը հսկայական օգուտներ է քաղում ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ի վերջո կհրաժարվի իր շահերից եւ իր առարկություններից:

Որպեսզի դա տեղի ունենա, պաշտոնյաներն ակնկալում են, որ Թուրքիան ավելի իրատեսական պահանջներ կներկայացնի, քան այն անձանց հանձնելը, որոնց նա համարում է ահաբեկիչներ, օրինակ՝ պատժամիջոցների չեղարկումը կամ թուրքական կործանիչներ գնելու ԱՄՆ-ի թույլտվությունը, ինչը երկրին խիստ անհրաժեշտ է իր ռազմաօդային ուժերը ժամանակակից մակարդակի վրա պահելու համար:

Ի վերջո, լավատեսները կարծում են, որ կա փոխզիջում, որը մեծապես բարենպաստ է ՆԱՏՕ-ի համար: Շվեդիան եւ Ֆինլանդիան ներկայացրել են իրենց փաստարկները, եւ ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է անցկացնում ցանկացած երկրի համար, որը ցանկանում է միանալ դաշինքին: Շվեդիան եւ Ֆինլանդիան ավելի քան բավարարում են բոլոր չափանիշներին, ուստի դաշինքին միանալուց հրաժարվելը ծաղր է դաշինքի նկատմամբ, մի դաշինք, որի անդամ լինելը Թուրքիայի համար ձեռնտու է: ՆԱՏՕ-ի պաշտոնյան CNN-ին ասել է, թե իրենք ենթադրում են, որ Էրդողանը կսպասի գագաթաժողովին, նախքան զիջելը, որպեսզի կարողանա վայելել «իր բոլոր արեւմտյան դաշնակիցների գովասանքը»:

CNN-ի հետ զրուցած պաշտոնյաների մեջ շատ ավելի հոռետեսներ կան: Նրանք կարծում են, որ մինչեւ հուլիսի 11-ը Էրդողանի դիրքորոշման փոփոխության շանսերը զրոյական են, եւ արդեն մտածում են, թե ինչ կլինի գագաթաժողովից հետո։

Դաշինքի մյուս անդամները դեռ տեսնում են երկու երկրներին արգելափակելու իրատեսական հեռանկար եւ մտածում են, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է լավագույնս հաղթահարել նման սցենարը:

«ՆԱՏՕ-ի մի քանի պաշտոնյաներ եւ դիվանագետներ CNN-ին ասել են, թե վտանգն այն է, որ Թուրքիայի արգելափակումը սնուցում է Կրեմլի նարատիվը, որ Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն բաժանված են: Այդ պահին դաշինքի խնդիրն է լինելու հասկացնել, որ եթե անգամ իրենք ՆԱՏՕ-ի անդամ չեն, Ֆինլանդիան եւ Շվեդիան այժմ փաստացի ՆԱՏՕ-ի հետ համաքայլ են շարժվում: Նրանք կարող են անդամ չլինել, բայց նրանք հնարավորինս մոտ գործընկերներ են, եւ նրանք այլեւս չեզոք չեն»,- նշում է հոդվածի հեղինակը:

Եթե նույնիսկ Թուրքիայի հետ հնարավոր լինի պայմանավորվել, ապա կա Հունգարիայի առանձին, թեեւ նվազ բարդ խնդիրը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրապարակավ հայտարարել է, որ դեմ չէ սկանդինավյան երկրների անդամակցությանը, սակայն շարունակում է ուղիներ փնտրել պաշտոնական որոշումը հետաձգելու համար։

Կան մի քանի պատճառներ, թե ինչու է Օրբանը ցանկանում ժամանակ ձգել: Ֆինլանդիան եւ Շվեդիան քննադատել են Հունգարիային օրենքի գերակայության հետ կապված դրության համար: Նա վերջերս տված հարցազրույցում անդրադարձել է այդ թեմային՝ հարցնելով, թե «ինչպե՞ս կարող է որեւէ մեկը ցանկանալ լինել մեր դաշնակիցը ռազմական համակարգում, երբ նրանք անամոթաբար ստեր են տարածում Հունգարիայի մասին»:

Սակայն չնայած Օրբանի դանդաղկոտությանը, շատերը կարծում են, որ եթե Թուրքիայի հետ հաջողվի պայմանավորվել, ապա Հունգարիան կհրաժարվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու դեմ իր առարկություններից, կարծում է ՄակԳին:

 

ՆԱՏՕ-ի երկրներ Թուրքիա Ֆինլանդիա Շվեդիա Աշխարհում խմբագրի ընտրանի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին