f

Անկախ

Քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվում քեզ. Սասուն Միքայելյանը՝ Մարուքյանի եղբորը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Իր ելույթի սկզբում նա անդրադարձավ իր կյանքի պատմությանը. «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են. հայրս 1912-ին է ծնվել: Ես 15 տարեկանից հորիցս զրկվել են: Հայրս ու հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհետ կորել է, հայրս վիրավոր եկել է, ընտանիք է ձեւավորել: Այս ժամանակահատվածում մորս օրորոցային երգը եղել է այն, թե ինչ է կատարվել եղեռնի ժամաանկ: Երեւի իրեն էլ իր ծնողներն են պատմել: Իմ պապերը գաղթել են Մուշ գավառից: Այս տարիների ընթացքում ես մորս խոսքով եմ հասկացել, թե ինչ է եղեռնը, ինչ է թուրք ազգը:

Խոջալուի ազատագրման ժամանակ թշնամու նկատմամբ դաժան եմ եղել, բայց այդ ժամանակ 4 ուղղություն է եղել: Մեզ հետ եղել է Մալաթիայի ջոկատը, Սեւանիի ջոկատը, Ստեփանավանի ջոկատը, Թալինի ջոկատը եւ Ղարաբաղի տղերքը: Մի ուղղությամբ մտել ենք: Մտել ենք գիշերը, ինչ եղել է մարտի ժամանակ, լույսը բացվել է 78 հոգի գերի ենք վերցրել: Դրանց մեջ եղել են մայրեր, կանայք, երիտասարդ աղջիկներ, երեխաներ, տարեց տղամարդիկ: Ասել եմ՝ մատով ոչ մեկին չեք կպնելու: Ես մորս պատմածով հասկացել եմ, թե ինչ են արել թուրքերը: Մեր կռիվը սրանց հետ չի, մենք մեր կռիվն անում ենք: Իմ ջոկատի լուսահոգի Արշավիրին, կհիշեք, որ երբ 2008-ին ինձ բռնեցին, հաշմանդամության սայլակին հացադուլի նստեց, ես ասացի՝ Արշո, էս ժողովրդին տար Մեհթիշենի ուղղությամբ թթենիների տակ գոմ ունենք, էնտեղ պահի, ասի՝ մատով ոչ ոք չկպնի: Երեկոյան կողմը գեներալ Դալիբալթայանը եկել է, ասել ՝ հրամանատար, կթողնե՞ս գերիներին տանեմ: Ասել եմ՝ տարեք, պարոն գեներալ: գերիներին տարել են Ստեփանակերտ:

Մենք 7 երեխա ենք, քույրս պատմում է, որ մի անգամ մայրս ասել է՝ Աստված չանի Սասունը գերի ընկնի, ճիշտ կլինի զոհվի: Ու այսօր ինձ համար սուրբ է եւ Էդմոնի մայրը, եւ Ալենի մայրը, եւ Էդմոնի եղբայրը: Ես զինվոր եմ եղել»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը հավելեց, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը իր մասին վիրավորական բաներ է գրել. «Այն բանը, որ Էդմոնը այս ամբիոնից ասել է Ալենին առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին:

Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե  դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, դուք գիտեք ես ով եմ, լավ բան չի սպասվում քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, վեր կենաս աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից:

Հարգելի հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, ես հիմա էստեղից սա ասում եմ, որովհետեւ էդ տղեն իմ մոր մասին հրապարակային բան ա գրել: Իր լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը, եւ թող հասկանա, թե ես ինչ կառույց եմ ղեկավարում, որ այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում»,-ասաց Միքայելյանը:

Նա նաեւ կոչ արեց իր զինակից ընկերներին որեւէ քայլ չձեռնարկել. «Ես կոչ եմ անում իմ ընկերներին, մարտական ընկերներին, իմ որդիներին,  էս քանի օրը զանգում ասում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնան նման բաներից: Դուք վիրավորում եք  ինձ, ես իմ մոր պատվիր կարամ կանգնեմ: Իրենք ուզում են քաոս սարքել երկրում որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ՝ դրան չգնաք:

Ես 1992-ին հոդված եմ գրել, որ որոշ տղերք՝ չհասկանալով պետություն, անկախություն, զինանշան, եռագույն, զենք վերցրին իրենց մայրերի, քույրերի, նամուսի, թասիբի համար: Ես կխնդրեի, որ Էդմոնը հասկանա, թե մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրն ինձ համար սուրբ է, բայց էդ երեխեն պետք է հասկանա, թե ինչ է արել եւ պատասխանը տա: Լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»:

Էդմոն Մարուքյան Սասուն Միքայելյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին