f

Անկախ

Էրդողանն ասել է, որ Շվեդիան չպետք է աջակցություն սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է աջակցություն սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին՝ Ստոկհոլմում հակաիսլամական ակտիվիստների եւ քրդամետ խմբերի բողոքի ցույցերից հետո, հայտնում է AP-ն։

Էրդողանը քննադատել է Ղուրանը հրկիզելու Ռասմուս Փալուդանի արշավը՝ ասելով, որ դա վիրավորանք է բոլորի, հատկապես մահմեդականների համար։ Նրան հատկապես վրդովեցրել են Շվեդիայի իշխանությունները՝ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպելու թույլտվության համար, որը նա որակել է որպես հարձակում 85 միլիոն թուրք քաղաքացիների վրա։ «Հասկանալի է, որ նրանք, ովքեր նման ստորություն են գործել մեր դեսպանատան առջեւ, այլեւս չեն կարող մեզնից որեւէ բարեհաճություն ակնկալել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ»,- ասել է Էրդողանը հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ իր առաջին մեկնաբանության մեջ՝ նշելով, որ Շվեդիան, հավանաբար, հաշվարկել է Փալուդանի ցույցը թույլատրելու հետեւանքները։

Էրդողանը Շվեդիային քննադատել է նաեւ քրդամետ բողոքի ցույցերի համար։ «Դուք թույլ եք տալիս ահաբեկչական կազմակերպություններին սանձարձակություններ անել պողոտաներում եւ փողոցներում, իսկ հետո ակնկալում եք մեր աջակցությունը ՆԱՏՕ-ին միանալու համար: Դա տեղի չի ունենա»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ռազմական դաշինքին միանալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դիմումները։ Նա ասել է, որ եթե Շվեդիան հարգանք չցուցաբերի Թուրքիայի կամ մահմեդականների հանդեպ, «նրանք մեզանից ոչ մի աջակցություն չեն տեսնի ՆԱՏՕ-ի հարցում»։

Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում Շվեդիա ՆԱՏՕ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին