Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նախանշված կառավարության նիստի ընթացքում քննարկվելու են նաև արտաքին քաղաքական հարցեր։ Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հիմնական հարցը լինելու է պարտքի վերակառուցման ամենաընդգրկուն ծրագիրը։
Քննարկվելու է նաև ուկրաինական պատերազմն ու դրանում Անկարայի միջնորդական ջանքերը։ Միաժամանակ, օրակարգում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Սուրբ Ղուրանի այրումը։
Ակնկալվում է, որ կառավարության նիստում կքննարկվեն դիվանագիտական քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Շվեդիայի նկատմամբ։
Հավելենք, որ Ղուրանի այրումը Թուրքիայում զայրույթի ալիք է առաջացրել։ Մասնավորապես, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն բողոք էր հայտնել, ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն էլ հայտնել էր Շվեդիայի իր գործընկերոջ՝ Թուրքիա այցի չեղարկման մասին։