f

Անկախ

Անկարան «քիչ հավանական է» համարում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը՝ Ղուրանն այրելու միջադեպից հետո


Դատելով այն ամենից, թե ինչպես են գործերն ընթանում Ստոկհոլմում, Անկարան երբեք չի վավերացնի ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի հայտը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, գրում է Daily Sabah-ը։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Շվեդիան չի հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց»,- Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում լրագրողների հետ զրույցում ասել է Քուրթուլմուշը։

Նշենք, որ ԱԶԿ պաշտոնյան նկատի ունի Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ դանիացի հակաիսլամիստ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է մահմեդականների Սուրբ գրքի պատճենը և ատելությամբ լցված ելույթով հանդես եկել։ Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ յուրաքանչյուր խնդիր լուծվի դիվանագիտական ճանապարհով և «բազմիցս բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ»։

«Այդքան էլ դժվար չէ ահաբեկիչներին Թուրքիային արտահանձնելն ու նախագահ Էրդողանի դեմ ուղղված հարձակումները կանխելը, քանի դեռ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մի կողմից՝ նրանք շարունակում են բանակցել մեզ հետ, մյուս կողմից՝ չեն ցանկանում վերջ տալ ահաբեկչության հետ իրենց սերտ հարաբերություններին։ Ակնհայտ է, որ այս տեմպերով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը երբեք չի հաստատվի Թուրքիայի կողմից, որն ակնկալում է, որ Շվեդիան կկատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Քուրթուլմուշը:

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ստոկհոլմում բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկը։ Այդ միջադեպերն ավելի են լարել Թուրքիայի ու Շվեդիայի հարաբերությունները։ 
 

Թուրքիա Աշխարհում ՆԱՏՕ Շվեդիա

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին