f

Անկախ

Տպավորություն ունեմ, որ վարչապետը ՀՀ բյուջեն համարում է իր անձնականը և անկեղծորեն մտածում, թե ինչո՞ւ պետք է դրանից այլոց բաժին հասնի


Համերաշխություն

Կարդացի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բացատրությունները պետության կողմից օգնություն ստացած քաղաքացիներին դասակարգելու մասին։ Փաստորեն կառավարությունը «քիթը խոթել» է քաղաքացիների անձնական բանկային հաշիվների մեջ և կատաղել։ Ինչպե՞ս կարելի է օգնություն տալ անձանց, ովքեր կարող են իրենց խնայողությունները ծախսել։ Խոսեցի Ֆրանսիայում բնակվող իմ ընկերների հետ։ Պարզվում է ֆրանսիական կառավարությունն առանց բացառության աջակցում է բոլորին, ոչ միայն Ֆրանսիայի քաղաքացիներին, այլև բնակվողներին։ Նույնիսկ ռեստորանների, հյուրանոցների, ոչ միայն աշխատողները, այլև սեփականատերերն են աջակցություն ստանում պետության կողմից, ամբողջովին կամ մասամբ փակում են նրանց կորուստները։ 

Այսպես․ 

1.Խոշոր ձեռնարկությունները (Էյր Ֆրանս, Ռենո, Պեժո և այլն) 

-Վարկերի ստացման պետական երաշխիքներ ընդհանուր 500 մլրդ եվրո-ի չափով, (հնարավոր է գումարի ավելացում) 

– Երեք ամսով կոմունալ վճարներից ազատում (վարձավճարներ, ջուր, էլեկտրականություն, հարկեր)։ 

-Փոխհատուցումներ բոլոր չաշխատողներին աշխատավարձի 70-80%-ի չափով, կախված աշխատավարձի չափից. եթե աշխատավարձը քիչ է 5000 եվրո-ից 84% , ավելիի դեպքում՝ 70%։ 

2.Փոքր և միջին ձեռնարկությունները 

-Ազատվում են կոմունալ  վճարներից։ -3-4 ամիս ազատվում են հարկերից։

 -Բոլոր աշխատողներին աշխատավարձի 84%-ի չափով փոխհատուցում «Համերաշխություն» հիմնադրամից։ 

-Բոլոր ձեռնարկություններին տրվում է պետական ուղիղ օգնություն, ամսական 1500 եվրո։ 

3. Բոլոր քաղաքացիների համար, կախված եկամուտներից, զեղչված են կոմունալ վճարումները։ 

4. Գործազուրկները լրացուցիչ ստանում են 300 եվրո նպաստ և ազատված են կոմունալ վճարումներից։ 

4. Փողոցներում հատուկ կետեր կան, որտեղ տրամադրվում է անվճար սնունդ։ Իհարկե, Ֆրանսիան իր հայտարարած «Համերաշխություն» ծրագրով առաջատարն է թերևս ողջ աշխարհում։ Բայց այսպիսի մոտեցում են ցուցաբերում նաև եվրոպական այլ երկրներ՝ կախված հնարավորություններից։

 Ընդդիմախոսներն, իհարկե կհակաճառեն, թե այդ երկրների հետ չհամեմատվենք, չէ՞ որ դրանք հարուստ երկրներ են։ Հարգելիներս, նայեք մեր հարևան, ոչ այնքան հարուստ Վրաստանին (կարծեմ ըստ վարչապետի Հայաստանի ՀՆԱ-ն գերազանցում է Վրաստանին)։ Վրաստանի կառավարությունը առանց բացառության ազատեց քաղաքացիներին կոմունալ վճարներից, իսկ մեզ մոտ՝ համատարած անջատումներ։ Խնդիրը մոտեցման, պետական մտածողության և, ներեցեք իսկապես ժողովրդի մասին մտածելու մեջ է։ 

Հայաստանում ամենօրյա ռեժիմով գովազդվում են չնչին օգնությունները, բարկանում, որ որոշակի գումար ունեցողները հանկարծ կարող է օգտվեն դրանցից, անտեսված են մնում շատերը, օրինակ՝ սիրիահայերը։ 

Այս օրերին հսկայական գումարներ տրվեցին ոստիկանական ինչ-որ անհասկանալի բարեփոխումների համար, ավելացվեցին պետական պաշտոնյաների հաստիքները։ Իսկ հատկապես Հայաստանում էր պետք այս օրերին ունենալ իսկապես «Համերաշխություն» ծրագիր։ 

Տպավորություն ունեմ, որ վարչապետը ՀՀ բյուջեն համարում է իր անձնականը և անկեղծորեն մտածում, թե ինչո՞ւ պետք է դրանից այլոց բաժին հասնի։ Չէ՞ որ այդ փողերն անհրաժեշտ են յուրայինների պարգևավճարների, շրջագայությունների, այն է՝ հավատարմության համար։ Կարո՞ղ էին արդյոք Մակրոնը և եվրոպական այլ ղեկավարներ այդպես վարվել։ Իհարկե՝ ոչ, քանի որ այդ երկրներն են իրական ժողովրդավարական և նրանք չունեն «ժողովրդի վարչապետ» պաշտոն։ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Առավոտ

Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան արտակարգ դրություն 2019-nCoV կորոնավիրուս Ֆրանսիա

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին