Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր, մեկուկես ամսվա ընդմիջումից հետո, վերսկսեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում է պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Այն դատարան է ներկայացվել դեռևս մարտին։
Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։