Շվեդիայի դատախազությունը հետաքննություն չի անցկացնի բողոքի ակցիայի կապակցությամբ, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խրտվիլակը գլխիվայր կախվել էր լապտերասյունից, հայտնում է Aftonbladet-ը։
Ստոկհոլմի քաղաքապետարանի շենքի մոտ Էրդողանի՝ գլխվայր կախված խրտվիլակով տեսանյութը առաջացրել է Թւրքիայի իշխանությունների վրդովմունքը։
Անցյալ շաբաթ Անկարան կանչել էր Շվեդիայի դեսպանին եւ պահանջել պատասխանատվության ենթարկել «մեղավորներին»։
Սակայն շվեդ դատախազը որոշել էր, որ այս արարքը շվեդական օրենսդրությամբ պատժելի չէ։
«Գործը ստացել եմ որպես անվանարկության դեպք, բայց չեմ կարծում, որ դա կարելի է նույնացնել անվանարկության հետ։ Ուստի ես որոշել եմ չսկսել նախաքննությունը»,- Aftonbladet-ին ասել է դատախազ Լուկաս Էրիկսոնը:
Շվեդիայի վարչապետը դատապարտել է նշված ակցիան՝ այն որակելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի փորձի սաբոտաժ։