f

Անկախ

Սլավիկ Գալստյան. «Այս հաղթանակն ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց օլիմպիական խաղերին»


Դեկտեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին մարզաձևի` հանրապետության լավագույն 80-ից մարզիկներ: 10 քաշային կարգերում որոշվեցին ուժեղագույնները: Ստուգատեսն անցավ հետաքրքրիր և դիտարժան պայքարում, քանի որ մասնակիցները ցանկանում էին ընդգրկվել ազգային հավաքականի կազմում: Նկատելի էր ըմբիշների պատրաստվածությունն ու մարտական տրամադրվածությունը: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի և Կարեն Ասլանյանի եզրափակիչ գոտեմարտը, հիրավի, ստացվեց ամենալարվածն ու տպավորիչը: Հաղթողը որոշվեց վերջին վայրկյաններին, չեմպիոնի կոչումը նվաճեց Սլավիկ Գալստյանը: 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոնն այս անգամ հանդես եկավ իր համար նոր`67 կգ քաշային կարգում, որն օլիմպիական է: Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով.

«Հայաստանի առաջնությունն անչափ կարևոր է ուժերը փորձարկելու և հետագայում միջազգային մրցաշարերին հաջող ներկայանալու համար: Այս անգամ հանդես եկա 67 կգ քաշային կարգում, որն օլիմպիական է, ինչն ավելի էր պարտավորեցնում, որ ամեն ինչ անեմ հաղթելու համար: Ուստի շատ լավ էի նախապատրաստվել` ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով և հոգեբանորեն տրամադրվելով: Մարտականորեն մոտեցա առաջնոթյանը: Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց»: 

Կարեն Ասլանյանի հետ եզրափակիչ գոտեմարտը լարված պայքարում անցավ: Սլավիկ Գալստյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց համառ պայքարում: Գոտեմարտն ավարտվեց 7:6 հաշվով: 

«Բոլոր մրցակիցներս էլ լավ պատրաստված մարզիկներ էին, շատ դժվար էր նրանց հետ գոտեմարտել և նրանց շրջանցել, քանի որ փորձառու էին, ուժեղ: Նրանք եկել էին հաղթելու և առաջինը ճանաչվելու համար: Ինձ համար պատիվ է մրցել նման մարզիկների հետ: Շատ դժվար պայքար դասավորվեց ինձ համար եզրափակչում: Գոտեմարտի վերջին վայրկյաններին կարողացա հաղթել: Կարեն Ասլանյանը շատ ուժեղ, փորձառու և արժանի մրցակից է: Այս հաղթանակն ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց օլիմպիական խաղերին:Քաշային կարգս փոխել եմ օլիմպիական ուղեգրի համար: Այժմ շարունակում եմ մարզումներս:2020 թվականի սկզբին Ֆրանսիայում մասնակցելու ենք միջազգային մրցաշարի, որից հետո ամեն բան պարզ կլինի: Հետագա անելիքներս մարզիչների հետ կորոշենք, թե որ վարկանիշային մրցաշարերին կմասնակցեմ»: 

2019 թվականի ձեռքբերումներով Սլավիկը ընդգրկվել է տարվա լավագույն 25 մարզիկների շարքում, որոնցից քվեարկության արդյունքում կընտրվեն տասը: «Բոլոր մարզիկներն էլ արժանի են լավագույնի կոչմանը: Նրանք հաղթանակներ են տոնել միջազգային հարթակներում, արժանացել են ամենբարձր դափնիներին` բարձր պահելով հայրենիքի պատիվը: Շնորհավորում եմ բոլորին, հաջողություն և նորանոր հաղթանակներ մաղթում նաև 2020-ին»:




 

Հայաստան Հայաստանի առաջնություն Սլավիկ Գալստյան հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտ Սպորտ

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին