f

Անկախ

«Բայրաքթարի հարվածից ոտքերս հողում էին թաղվել»․ Վլադիմիրը կռվել է Մատաղիսում և Թալիշում


Վլադիմիրը՝ Թալիշի դիրքերում

Վլադիմիր Աֆյանն Արցախի Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղից է։ 2009 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Թալիշում։  Հոկտեմբերյանում սերժանտական վերապատրաստման դասընթացների է մասնակցել, կրտսեր սերժանտի կոչում ստացել։

Նոր էին դիրքերից իջել ծառայակից ընկերներով։ Կանխազգում էին պատերազմի վտանգը, զորքը կազմ ու պատրաստ սպասում էր։ Ինչպես Վլադիմիրն է ասում՝ զինվորական համազգեստով էին քնում։

Առավոտյան արկերի ձայներից զորամասի ճաշարանի կանայք սարսափել ու խուճապի էին մատնվել։ Տղաները նրանց արագ նկուղ են իջեցրել՝ պատսպարվելու։ Հետո զորքը 168 մարտական դիրք էր բարձրացել։ Տղաները չէին համալրվել,  ստիպված յոթի փոխարեն՝ հինգ զինվորով են բարձրացել դիրքեր և միացել այնտեղի դիրքապահ տղաներին։

Թշնամու տանկերը մոտեցել էին նրանց։ Սկզբում կարծում էին՝ մերոնք են։ Հետո հասկացել են, որ սխալվել են։ Դիտարկում էին անօդաչու թռչող սարքերին, որ հետո խոցեին։ Դրմբոնի դեսանտագրոհային խումբն էր եկել օգնութան։ Հրամանատարի զոհվելուց հետո նրանց մոտ խուճապ էր տարածվել։ Կարևոր՝ 165 բարձունքն ամեն գնով պետք է պահեին։ Թշնամին  հասել էր գումարտակի դիտարկման հրամանատարական կետ և գրավել այն։ Երբ թշնամին հայտնվել էր տղաների թիկունքում, փոխհրաձգություն է սկսվել։

Վիրավոր շտաբի պետին և դեսանտագրոհային խմբի երկու տղաներին Վլադիմիրն ու նրա ծառայակից ընկերներն են հանել մարտադաշտից։ Շտաբի՝ զորքը վերցնելու ու դուրս գալու  հրամանին չի ենթարկվել Վլադիմիրը։

 «Պարոն կապիտան, պահելու ենք»․ ասել է Վլադիմիրը։

Մի քանի զինվորներով էին։ Բարձունքն ընկավ, չզիջեցին․․․

Տղաներն ուրիշ դիրքեր տեղափոխվեցին։ Տանկերով գրոհում էն նրանց դիրքի վրա։

«Աֆյան, ի՞նչ անենք», հարցնում էին Վլադիմիրին։ Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Աֆյանն էլ չգիտեր՝ ինչ անել։ Զենքը վերջացել էր, օգնության հասնող զորք չկար։ Մի քանի հոգով աննահանջ պայքարել են։ Ճանապարհի փոշին մի փոքր օգնեց նրանց դիրքավորվելու մոտակա ուրիշ դիրքում։ Հետո հրամատարական կետ հասան։

Վլադիմիրը վիրավորներին ու զոհվածներին հանել է մարտադաշտից

Թալիշում վիրավոր քաղաքացի ունեին։ Պետք է օգնեին։ Վիրավորին տեղափոխելու ընթացքում մեքենայի բենզինը վերջանում  է։ Վիրավորին թողնում է մի փոսի մեջ, վազում՝՝ մեքենա գտնելու։

Վիրավորը տարակուսում է, որ կարող է Վլադիմիրն իրեն մենակ թողնի, առանց խոր մտածելու, որ Վլադիմիրի կյանքը ևս վտանգված էր։ Վլադիմիրը շտապօգնության մեքենայում անօգնական վիճակում ուրիշ վիրավորների է տեսնում, նաև՝ զինվորական մեքենաներ, բայց ոչ ոք իր տեղում չէր։ Պահեստի դուռն էլ՝ բաց։

Նա վիրավորներին հասցնում է Մատաղիս, հետո նրանց տեղափոխում են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։ Թալիշ սնունդ չէր հասնում։ Մատաղիսում մի խանութից մի կերպ սնունդ են հայթայթում։ Հետո պահեստից զենք են հասցնում Թալիշ։

Մոտակա անտառ են հասնում։ Մեծ Շեն համայնքի ղեկավարի և նրա հետ վիրավոր տղաների ձայներն են լսում ճանապարհի մոտ։ Համայնքի ղեկավարին մոտենալուց հետո են նկատում, որ նրա ձեռքը չկար։ Վիրավորներին տեղափոխում են, իրենք էլ հասնում են հրամանատարական դիտակետ։ Հետախուզության սպաներից մեկն ասում է, որ պետք է գնան տղաների մարմինները հանելու։ Զորամասի հրամանատարն ասում է, որ այդպիսի ստորաբաժանում չունեն՝ զոհվածների մարմինները հանելու։

«Ես կգնամ»․ ասում է Վլադիմիրը։ Իր երեք զինվորների և նույն սպայի հետ հասնում են այնտեղ։ Սպան զգուշացնում է, որ նրանցից մեկը պետք է առաջինը գնա, վտանգն ուսումնասիրի, հետո՝ մնացածները, որպեսզի բոլորը չզոհվեն։

«Ես որոշում եմ առաջինը գնալ։ Հասկանում եմ, որ եթե նա է առաջարկել մեզ, ուրեմն նա չի գնա առաջինը», -ասում է Վլադիմիրը։

Հոկտեմբերի 2-ին Թալիշն ընկնում է, հոկտեմբերի 3-ին՝ Մատաղիսը։

Տղաները սկզբում Ալաշան են տեղափոխվում, հետո Մարտակերտի մոտակա դիրքերում են դիրքավորվում։ Այդտեղ բայրաքթարի հարվածից երեք տեղից վիրավորվում է մեր պատմության հերոսը։

«Մեր տասնյոթ տղաներից միայն յոթը ողջ  մնացին։ Երկու ոտքից եմ վիրավորվել։ Զգում էի, որ չէի կարողանում շարժվել։ Առաջին քայլն էի ուզում անել, բաց չէի կարողանում։  Բայրաքթարի հարվածից ոտքերս հողում էին թաղվել»,- պատմում է նա։

Պատերազմի առաջին օրերին Վլադիմիրը չի կարողանում կապվել հարազատների հետ։ Գյուղում լուրեր էին տարածել, թե իբր գերի էր ընել։ Հարազատները ծանր ապրումների մեջ էին։ Եվ միայն հոսպիտալում են կարողանում հանդիպել իրենց հերոսի հետ։

Վլադիմիր Աֆյանը հրաժարվել է հաշմանդամության երրորդ կարգ ստանալուց։ Երրորդ կարգ՝ երեք տեղից վիրավորվելու համար։ Երեք տեղից վիրավոր Վլադիմիրը նորից ծառայության է անցել, այժմ՝ Արցախի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։

Մտածում է՝ դեռ պարտք է հայրենիքին ։

Իսկ ի՞նչ ենք մենք պարտք հայրենիքին, հայրենիքի համար կյանքի և մահվան կռիվ տված մեր տղաներին։ Երևի՝ գոնե նրանց պես հայրենիքը սիրելու և պահելու ուժ։ Սեր ենք պարտք մեր տղաներին։

Զրույցի ժամանակ ես ասացի, որ եղբայրս զոհվել է այս պատերազմում։

«Գիտեմ, Իլյային ճանաչում էի։  Միասին վոլեյբոլի մրցումների ենք մասնակցել», ասում է նա։

Վլադիմիրը պատերազմի ժամանակ 20 տարեկան էր։ Վլադիմիրը, Իլյան դեռ ժամանակ ունեին կյանքի մեծ ճանապարհ անցնելու։ Բայց պատերազմում ժամանակից շուտ մեծացան։ Ժամանակից շուտ կյանքի ամենաբարդ ճանապարհն  անցան՝ անվախ, անկոտրում։

Ամբողջ պատմության ընթացքում ես մտովի տեղափոխվեցի մարտի դաշտ։ Հիմա ամպի որոտից էլ եմ վեր թռչում․ արկերի ձայներն են հիշեցնում։ Բաց դաշտում հրետակոծությունից ոչ մի կերպ չփրկվելու սարսափը վերապրեցի։ Պատկերացնում եմ՝ ինչերի միջով են անցել մեր տղաները, և դրա հետ՝ երբեք չզիջելու, չնահանջելու, անմահանալու կամքով կռվել մինչև վերջ։

 Ի՞նչ զիջեին։ Հողը, որ իրենց պապերի ու հայրերի արյան շնչառությունից երեսուն  տարուց ավել տնքում է․․․

Այդ հողում համառորեն ապրելու իրենց կա՞մքը․․․

Երբ զիջելու մասին խոսեք, դուք նանցից հարցրեք՝ մենք զիջելու հայրենիք ունե՞նք․․․

Պատերազմը լավ բան չէ։ Պատերազմի մասին լսելու ցավից ավելի ցավոտ է պատերազմի բովով անցած տղաների համար պատերազմի մասին խոսելը, շատ ցավոտ է։ Շատ ծանր։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Վլադիմիր Աֆյան 44-օրյա պատերազմ Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին