f

Անկախ

«Հայը կարող է ոտքի կանգնել, պայքարել և հաղթանակներ կերտել». մայոր Եգանյանը երկու պատերազմի լեգենդար հերոս է


Արամո Եգանյանը Քառօրյա պատերազմի մասնակից է

Ծնվել է Երևանում: Սովորել է ՌԴ Բառնաուլի, այնուհետև`Արցախի Ճարտարի միջնակարգ դպրոցներում։ 2013 թվականին ավարտել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ՀՕՊ բաժինը, իսկ 2018 թվականին ` կարմիր դիպլոմով իրավագիտության բաժնի մագիստրատուրան։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Նա ռուսերեն լեզվով հրատարակված` «Քայլելով կյանքի ճանապարհով» բանաստեղծական ժողովածուի հեղինակն է:

2009 թվականից մայոր Եգանյանը ծառայում է Զինված ուժերում, 2013 թվականից մինչև այսօր` Արցախի Պաշտպանության բանակում: Վերապատրաստման դասընթացների է մասնակցել ՌԴ ռազմական ակադեմիայում:    

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Այդ ժամանակ նա մարտական հերթապահության էր Վարանդայի դիրքերում: Թշնամու առաջին հարվածներից անմիջապես հետո Արամոն և նրա զինակից ընկերները հակառակորդի օդուժի դեմ վարել են մարտական գործողություններ:

Ապրիլի 4-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի դիմացի բարձունքներից մեկի մարտական դիրքում էին։ Նույն օրն այդ շրջանում հակառակորդը փորձել է կիրառել անօդաչու թռչող սարք: Ավագ լեյտենանտ Եգանյանը քսաներեք տարեկան էր: Երիտասարդ սպան իր հաշվարկի հետ միասին մարտական մեքենայով խոցել է հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքը: Րոպեներ անց հակառակորդն արդեն նրանց անմիջական ուղղությամբ փորձում է կիրառել հարվածային անօդաչու թռչող սարք, որը խոցվել է տղաների կողմից:

Հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք խոցելու համար Արամո Եգանյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Մայոր Եգանյանը` 44-օրյա պատերազմի կենդանի հերոս

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին մայոր Եգանյանը Մարտունու Վազգենաշեն գյուղի մոտակա դիրքերում էր: Հաջորդ օրը մարտական մեքենան նրա հաշվարկով տեղափոխվել է Հադրութի շրջան: Այնտեղ մարտական դիրքերից հակաօդային մարտ են վարել մինչև քաղաքի շրջափակման մեջ հայտնվելը։ Հադրութում ընթացող մարտերի ժամանակ նրանց հաջողվել է խոցել հակառակորդի տասնինն օդային նշանակետ (երկու ինքնաթիռ և տասնյոթ անօդաչու թռչող սարք)։

Մայոր Եգանյանը պատմում է, որ հակառակորդի ինտենսիվ հրետանային հարվածների պատճառով երկու օր չեն կարողացել մարտական մեքենան դուրս բերել Հադրութից: Հոկտեմբերի 11-ին նրանց հաջողվել է մարտական մեքենան անվնաս դուրս բերել Հադրութից և շարունակել մարտական գործողությունները մերձակա հատվածներում: Ցավոք, հոկտեմբերի 14-ին Հադրութն արդեն վերջնականապես ադրբեջանցիների վերահսկողության տակ էր անցել:

Հադրութից հետո հակաօդային մարտ են վարել Շուշիի մերձակայքում, որից հետո` Բերձոր-Գորիս հատվածում:

Հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում էին: Երկու օր հակաօդային մարտ վարելով Ճարտարի դիմացի մարտական դիրքերից մեկում` հակառակորդի հարվածային «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքի երրորդ հարվածից ոչնչացվել է նրանց մարտական մեքենան։ Մարդկային կորուստներ չեն ունենում:

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ն արդեն այլ մարտական մեքենայով զբաղեցրել են տարբեր դիրքեր Մարտունու շրջանում։ Այդ ընթացքում նրանց հաջողվել է խոցել ևս տասնմեկ անօդաչու թռչող սարք: Մարտական մեքենայի աշխատանքների ժամանակ հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքը տեղորոշում է նրանց  գտնվելու վայրը, երկու անօդաչու թռչող սարքի և ինքնաթիռի ռումբի կիրառման արդյունքում ոչնչացվում է նրանց մյուս մարտական մեքենան, վիրավորվում է սպաներից մեկը, ցավոք` ունենում են մարդկային կորուստ: Զոհված քաղաքացին փորձել է օգնություն ցուցաբերել հակառակորդի առաջին հարվածից առաջացած հրդեհը մարելու ժամանակ:

Արամո Եգանյանն իր հաշվարկով խոցել է երեսուն օդային նշանակետ (երկու ինքնաթիռ և քսանութ անօդաչու թռչող սարք), որի համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով։

Հենց այդ գիշերը հայտարարում են, որ պատերազմն ավարտվել է: Սակայն Արամոն չէր պատկերացնում` ի՞նչ գնով…

Պատերազմի բովով և ցավի միջով անցած խիզախ սպայի խոսքով` պատերազմում կրած պարտությունը թե ռազմական, թե քաղաքական բնագավառներում պարբերաբար տեղի ունեցած թերացումների ամբողջական հետևանք է: Արամո Եգանյանը հակաօդային պաշտպանության մասնագետ է և լավ տիրապետում է իր գործին: Մինչև վերջին վայրկյանն էլ հաղթելու հավատով էր կռվել, կարծում էր`ընթացքում դեռ կարող են շատ բաներ շտկել, սակայն իրականությունը ցույց տվեց հակառակը:

«Դավաճանությունը, հակահայկական քարոզչությունն ու ապատեղեկատվության տարածումը բավական են պարտվողի կարգավիճակում հայտնվելու համար։ Բայց պարտությունն էլ պետք է ընդունել, ինչքան էլ դա ցավոտ լինի: Ընդունել` գիտակցելով պարտվելու պատճառներն ու ուսումնասիրելով հակառակորդի կողմից հաղթանակին հասնելու քայլերը: Հուսահատվել, զոհի կարգավիճակ ընդունել` կնշանակի մեր պետականության և ընդհանուր հայության վերջնական կործանումը։ Հիմա մեր ազգն ընկած է ու վիրավոր, բայց` ոչ մահացած: Պետք է ոտքի կանգնել, շտկել բոլոր սխալները, նոր մոտեցումներ սահմանել, հավատ ներշնչել ժողովրդի մոտ և համախմբել հայ ազգին ազգային գաղափարի շուրջ»,- հավելում է նա:

Հիմա արդեն հաղթանակած հայրենիքի և արժանապատիվ խաղաղության հասնելու հավատով է ապրում Արցախյան երկու պատերազմներով անցած քաջորդին: Ինչպես նա է ասում` հայը կարող է ոտքի կանգնել, պայքարել և հաղթանակներ կերտել:

Վերջում ուզում եմ մեջբերել մայոր Եգանյանի հեղինակային գրքից մի հատված.

Я горный воздух твой вдыхая, себя почувствовал в бою

И вдруг я вижу как солдаты, идут вперёд сквозь Кубатлу,

Увидел битвы с Аварайра, освобождение Шуши

Но крови тоже видел много - на что способны дикари,

Ребёнок, женщина все плачут, и Богу молятся, чтоб жить

Но как я вижу в Сумгаите, и Бог не смог их сохранить,

Потом промчался очень быстро, бой за Лачинский коридор

Я флаг Арцаха вижу чётко и  результаты этих сор

И постепенно выдыхая, твой горный воздух из груди

Перед глазами исчезают, все эти сумрачные дни

Мы крепко связаны с тобою, нас разделить никак нельзя,

В моей крови՛ все твои годы, и в ней история твоя!

 

Հասմիկ Հակոբյան

Արամո Եգանյան Ապրիլյան պատերազմ 44-օրյա պատերազմ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին