f

Անկախ

Կոտայքի մարզում նախօրեից 8 գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից քամու ու անձրեւի պատճառով


Երեկ՝ մայիսի 7-ին, Կոտայքի մարզում ուժեղ քամուց վնասներ են կրել  մի քանի համայնքի բնակիչներ։ Կամարիս գյուղում դեռ հաշվարկում են նախօրեի քամուց հասցված վնասի չափերը։ Այս մասին Անկախի հետ զրույցում ասաց Կամարիսի գյուղապետ Գոռ Հակոբյանը՝ նշելով, որ նախօերի քամուն հորդառատ անձրեւ է հաջորդել, ինչի պատճառով որեւէ աշխատանք անելը դժվարացել է։

«Մի քանի տան տանիք է վնասվել, անասնագոմի, արտադրական տարածքի։ Դեռեւս հաշվում ենք։ Քամուց հետո հորդառատ անձրեւ է սկսվել ու դրա հետեւանքով երեկվանից մոտ ութ գյուղ էլեկտրաէներգիա էլ չունի, փնտրում են, դեռ պատճառը չեն հասկանում՝ ինչից է։ այդ պատճառով չենք կարողացել դեռ վնասի չափերի մասին եզրակացությունը ուղարկել մարզպետարան»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ իրենց ուժերով վերականգնել են իրենց տների տանիքները։

Գյուղապետը նշեց, որ շատ շինություններ էլ թեթեւ վնասներ են կրել քամուց։

Անկախի հետ զրույցում Կամարիսցիները նշեցին, որ նման ուժգնությամբ քամի վերջին մի քանի տարում չէր եղել։ Երեկվանից շատերը չեն կարողանում բնականոն կյանքով ապրել, քանի որ էլեկտրաէներգիա չունեն, իսկ հորդառատ անձրևն էլ չի դադարում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին՝ ժամը 17:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ):

Կոտայքի մարզ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին