f

Անկախ

«Էսա տես ոնց ենք հաղթանակած տուն գալու»․ լեգենդար հետախույզը զոհվել է արդեն հանձնված Հադրութում


Հարութը փրկվել է Սումգայիթյան ջարդերից

Հարություն Մանուչարյանը ծնվել է  1988 թվականին, Ադրբեջանի Դաշքեսան շրջանում։ Մայրը՝ տիկին Գայանեն, պատմում է, որ դեռ մեկ տարեկան չկար, վեց ամսական Հարությունին Սումգայիթյան ջարդերի ժամանակ կարպետի մեջ փաթաթած է հասցրել Հայաստանի սահման։

Հարությունի ընտանիքը սկզբում վարձով էր բնակվում, հետո որպես փախստական՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում պետական աջակցությամբ հողատարածք և փոքրիկ տնակ է ձեռք բերել։ Հայրը շինարար էր և աշխատում էր Մարալիկում։

Յոթ տարեկան էր Հարութը, երբ մահացավ հայրը՝ այդպես էլ չտեսնելով որդու՝ առաջին անգամ դպրոց հաճախելը։

Տիկին Գայանեն շատ զրկանքներ է կրել, միակ որդուն ցուրտ ու մութ տարիներին մեծացրել։ Ամուսնու մահից հետո նա խնձոր էր հավաքում, որ կարողանար հոգալ որդու կենսական անհրաժեշտ կարիքները։

«Ես նրան մի օր սոված, մի օր ծարավ եմ մեծացրել հին շորերով ու հնամաշ կոշիկներով էի պահում, օրերով չէի կաողանում նրա համար միրգ գնել, բայց որդիս երբեք չէր դժգոհում դրանից»,-արտասվելով պատմում է մայրը։

Փոքրուց Հարութը միշտ օգնել է մորը, նեցուկ եղել նրան։ Այգու ծառերն էր մշակում, ջրում։

Մոր խոսքով՝ չէր ծխում, չէր խմում։ Դպրոցում լավ էր սովորում, պատի թերթերն էր նկարում։ Մայրն ասում է, որ որդուն փախստականի ստատուսով կարող էր արտասահման ուղարկել, բայց Հարութը չուզեց։

«Ինձ ասում էր՝ էլ ինչ տղա, որ բանակում չծառայի։ Փոքր ժամանակ ասում էր՝ մեծանամ՝ դիպուկահար կդառնամ, թուրքերին կսպանեմ»,- հուզված հիշում է տիկին Գայանեն։

Գեղեցիկ նկարում էր, իր մտքերը կարողանում էր ճիշտ հանձնել թղթին։ Մայրն ուզում էր, որ որդին ընդունվեր Վ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Բայց մի օր Հարութը դպրոցի պատին փակցված տեսավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ընդունելության հայտարարությունն ու արդեն 2005 թվականին ընդունվեցն այնտեղ՝ սկզբում սովորելով մոտոհրաձգային, հետո՝ հետախուզական բաժնոմ։

Կապիտան Մանուչարյանը

Համալսարանն ավատելուց հետո Հարություն Մանուչարյանը պայմանագրային զինծառայության է անցել Ջաբրայիլում։ Համալսարանում օրինակելի ուսանող էր, նաև՝ պատի թերթի խմբագիրն էր։ Ծնողական ժողովների ժամանակ հրամանատարական կազմը Հարությունի մասին միշտ գովեստի խոսքեր էր ասում տինին Գայանեին։

Ջաբրայիլում պայմանագրային զինծառայությունն ավարտելոց հետո կապիտան Մանուչարյանը տեղափոխվում է Քանաքեռ՝ զինծառայության անցնելով  N զորամասում։ Այդ ընթաքում վերապատրաստվել է Իտալիայում, Իսպանիայում և Ռուսաստանում։

Լեգենդար հետախույզը Քառօրյա պատերազմի մասնակից է։ Թալիշի տներից տարեցներին է փրկել, կրակի միջից՝ հրամանատարին։

Դեռ նոր էին մայորի կոչում շնորհել նրան, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի սկզբին մեկնում է Արցախ։ Տիկին Գայանեն ասում է, որ Հարութն ամեն օր կապի մեջ էր իր և հարազատների հետ։

«Հաճախ էր զանգում և ամեն անգամ ասում՝ ամեն ինչ լավ է, իջել ենք հանգստանալու»,- ասում է տիկին Գայանեն։

Մոր խոսքով՝ միշտ հույս էր տալիս որդին, հանգստացնում իրենց։

Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17։10-ին։ Հարութը մորը խնդրել էր իրեն լավ նայել, վերջում էլ ասել՝ էսա տես ոնց ենք հաղթանակած տուն գալու։

«Ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին։ Իր գործը շատ էր սիրում»,-արցունքների միջից ասում է մայրը։

Տիկին Գայանեն պատմում է, որ Հարությունը տասնվեց տարվա զինծառայության ընթացքում չի թողել մորը գեթ մեկ անգամ իր համզգեստն արդուկել կամ կոճակը կարել։ Միշտ կոկիկ ու խնամված էր։

Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Հարությունը բոլորին օգնում էր անշահախնդիր։

Լեգենդար հետախույզը

Հետախույզ Մանուչարյանի մասին մինչև այսօր էլ լեգենդներ են պատմում։ Նա եղել է Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ջոկատում։ Հետագայում նրա զինակից ընկերները պատմել են, որ թուրքերի միջով անցել և վիրավոր ու զոհված զինվորներին է հանել մարտադաշտից։

«Ամբողջ գյուղը չի հավատում, որ նա չկա։ Մի օր Տեր հայրը մոտեցավ ինձ և ասաց «Հարությունը հերոս չէր, նա առյուծ հերոս էր»»,-ասում է մայրը։

Մասնակցել է Մատաղիսի, Թալիշի, Ջաբրայիլի մարտերին։ Վերջին մարտը մղել է Հադրութում։ Հարությունը որոշել էր կարևոր բարձունք հասնել և այնտեղ իր անունը գրել։ Զոհվելէ հոկտեմբերի 10-ին, երբ Հադրութն արդեն հանձնված էր թշնաուն։

«Երկու տարի է՝ չեմ հավատում, որ որդիս չկա։ Ուղեղս անջատած ապրում եմ, մտածում եմ՝ մի տեղից գալու է»,-ասում է տիկին Գայանեն։

Մոր խոսքով՝ Հարությունը Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու  և Պաշտպանութան բանակում բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն ուներ։ Չուզեց։ Նա երդվել էր մինչև վերջ ծառայել հայրենիքին և դա որպես հավատամք՝ ամուր պահել սրտում։

«Բազում մեդալների , պատվոգրերի և խրախուսանքների է արժանացել ծառայության ժամանակ, բայց դրանք ինձ պետք չեն, ինձ իմ որդին էր պետք»,-ասում է մայրը։

Զինակից ընկերները հպարտությամբ պատմել են մորը, որ Հարութն այնպիսի սխրանքներ է գործել, որ հարյուր տարվա գեներալներն այդ չէին կարող անել։

Սրտին էին կրակել։ Եթե զարկերակին կպա չլիներ, գուցե ապրեր։

«Թող հաշմանդամ լիներ, բայց գար՝ ինձ հասներ»,-ասում է նա։

Մայրն ասում է, որ Հարությունը չէր շտապում ամուսնանալ, ասում էր՝ դրա ժամանակը չի, գործեր շատ ունի։

Երազում էր բնակարանը մեծացնել, մեքենա գնել։

Տիկին Գայանեն որդու մասին գիրք է հրատարակել, որտեղ ամփոփել է նաև գյուղի և Հարութի հետ ամահացած հերոսների լուսանկարները։

«Վեր կաց, հրամանատար, բարձրացրու գլուխդ, չէ որ դո հաղթել ես»․ այս տողերով է սկսվում գիրքը։

Մայրը տան բակում որդու և նրա հետ անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցրել։

Հարություն Մանուչարյանը հուղարկավորված է Եռաբլուրում։ ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Հարություն Մանուչարյան խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին