Չինաստանի հյուսիսարևմտյան Ցինհայ լեռնային նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական վարչությանը։ Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլոգ-Տիբեթի ինքնավար շրջանի Մադո շրջանում։
Օջախի խորությունը 9 կմ է կազմել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպիններում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։