f

Անկախ

Մենք պետք է բարձր նպատակ դնենք և փորձենք մեր գիտությունը մոտեցնել միջազգային մակարդակի․ Խաչատուր Մելիքսեթյան


«Գիտական աստիճանաշնորհման ոլորտում պահանջների խստացումը դրական եմ գնահատում։ Ավելին,համարում եմ, որ կրթության ոլորտում ևս պետք է բարձր չափանիշներ սահմանենք ցանկալի արդյունք ունենալու համար»,-  ասում  է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ե․գ․դ․ Խաչատուր Մելիքսեթյանը՝ «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով   «Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» նախագիծը։

Ակնկալվում է, որ դեռևս հանրային քննարկման փուլում գտնվող  նոր կանոնակարգը կնպաստի  միջազգային համագործակցությանը և ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը։

Փաստաթղթով թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի կազմ ընդգրկվելու համար պայման է սահմանվում միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրություններ  ունենալը։ Որպես խրախուսանք  անգամ օտարերկրյա ամսագրում 1 հոդվածը  հավասարեցվում է 2-3 տեղական տպագրություններին։ Բացի այդ, փաստաթղթով հնարավորություն է ստեղծվում օտարերկրյա մասնագետներին որպես համաղեկավար, ընդդիմախոս, կամ մասնագիտական խորհրդի անդամ ընդգրկելու համար։

«Բնական և  Երկրի մասին գիտությունների համար շատ կարևոր է, որ հոդվածները հրապարակվեն լավ ամսագրերում։ Դա հայկական  գիտությունը կդարձնի ավելի մրցունակ, մեր մասնագետների աստիճանաշնորհման կարգը կմոտենա արտասահմանյան աստիճանաշնորհման պահանջներին։ Դա միանշանակ դրական է»,- ասում է Մելիքսեթյանը։

Նրա համոզմամբ՝ հայաստանյան ամսագրերը ևս պետք է ձգտեն ընդգրկվել միջազգային շտեմարաններում։ «Դա մի  քիչ երկար գործընթաց է, բայց ամեն դեպքում պետք է ձգտել։ Միգուցե պետք է սահմանափակել հայկական ամսագրերի քանակը և այդպիսով նրանց դարձնել մրցունակ,- ասում է նա։- Որպեսզի մենք լավ ամսագրեր ունենանք, նախ պետք է լավ գիտնականներ ունենանք։ Այդպիսով  մեր ամսագրերի մակարդակը կբարձրանա, կկարողանան ընդգրկվել միջազգային շտեմարաններում»։

 Հարցին՝ արդյոք նախագծով ոչ նպաստավոր պայմաններ չենք ստեղծում հայաստանյան գիտական ամսագրերի համար, Մելիքսեթյանը պատասխանում է․ «Ելք չկա, տեղական շատ ամսագրեր կան, որտեղ շատ հեշտ է հոդված տպագրելը։ Մենք աստիճանաշնորհման համար պահանջները պետք է բարձրացնենք»։

Մելիքսեթյանը նաև հավելում է՝ խստացված պահանջները տեղին են բնական և Երկրի մասին գիտությունների ոլորտների համար, բայց հայագիտության ասպարեզում մի փոքր այլ մոտեցում է պետք։

Խոսելով նախագծի դրական կողմերի մասին՝ Մելիքսեթյանը կարևորում է նաև այն, որ հնարավորություն է ընձեռվում օտարերկրյա գիտնականներին մասնագիտական խորհրդի կազմում ընդգրկել։ «Ճիշտ է, քանի որ պաշտպանություններն ընթանում են   պետական լեզվով, կարող է խնդիր առաջանալ, որ օտարերկրյա մասնագետը մեր պետական լեզվին չի տիրապետում։ Բայց մեր ոլորտում ունենք հայազգի գիտնականներ, որոնք շատ բարձր վարկանիշ ունեն։ Նրանց անպայման  կընդգրկենք»,- ասում է նա։

Մելիքսեթյանի կարծիքով՝ պետք է խրախուսվի նաև ատենախոսություններն անգլերենով գրելը։ «Նախ, մեր ոլորտում գիտությունն ազգային չի կարող լինել, միջազգային է։ Բացի այդ, դա հնարավորություն կտա օտարերկրյա ընդդիմախոսների ներգրավել։ Նեղ մասնագիտացումներ կան, որոնցով Հայաստանում մասնագետներ չունենք։ Իսկ օտար լեզվով ատենախոսություն ունենալու պարագայում այլ երկրներից մասնագետներ կներգրավենք որպես ընդդիմախոս՝ աշխատանքի մասին օբյեկտիվ կարծիք ստանալու համար»,- ասում է նա՝ հավելելով, որ անգլերենով ատենախոսությունների պարագայում ավելի հեշտ կլինի նաև գրագողության դեմ պայքարելը։

«Դա ասպիրանտների, երիտասարդ գիտնականների գործը կդժվարացնի, բայց մենք պետք է բարձր նպատակ դնենք և փորձենք մեր գիտությունը մոտեցնել միջազգային մակարդակի»,- ասում է նա։

Մելիքսեթյանը վստահ է՝ գիտական աստիճանաշնորհման նոր կարգն իսկապես նպաստելու է մեր երկրում իրականացվող հետազոտությունների միջազգայնացմանը, և դրանից շահելու է մեր երկիրը, քանի որ հայաստանյան գիտնականներն ավելի մրցունակ կդառնան։

«Գիտության ասպարեզում այդ միջազգայնացումն ուզենք, թե չուզենք, տեղի է ունենում։ Այսպես այդ գործընթացը կանոնակարգված է իրականացվելու»,- ասում է նա։

 

Կրթություն եվ գիտություն գիտություն Գիտության կոմիտե ԿԳՄՍՆ ՀՀ ԳԱԱ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ Խաչատուր Մելիքսեթյան գիտության զարգացում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին