f

Անկախ

Պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիները սկսել են Թուրքիայում ավելի շատ անշարժ գույք գնել


Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայում աճում է այդ երկրների քաղաքացիներին վաճառվող անշարժ գույքի թիվը, գրում է Անադոլու գործակալությունը։ 
Տարվա առաջին 11 ամիսներին Թուրքիայում ամենամեծ թվով բնակարաններ գնել են Ռուսաստանի, Իրանի և Իրաքի քաղաքացիները։ Սակայն անցյալ տարվա համեմատ՝ Թուրքիայում նվազել է Իրաքի, Իրանի և Աֆղանստանի քաղաքացիների կողմից ձեռք բերված բնակարանների թիվը։ 
Ուշադրություն է գրավում այն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից այդ երկրների քաղաքացիները սկսել են ավելի շատ բնակարաններ գնել Թուրքիայում։ Այսպես, փետրվարին ռուսները Թուրքիայում գնել են 509 բնակարան։ Հաջորդող ամիսներին նրանց գնած տների թիվը շարունակել է աճել։ Ընդհանուր առմամբ, 11 ամսվա արդյունքներով, ռուսաստանցիները Թուրքիայում գնել են 2․575 բնակարան։ 2021 թվականի մարտ-նոյեմբերին ռուսաստանցիները Թուրքիայում գնել են 3,975 բնակարան, 2022 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 12,921-ի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ՌԴ քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի թիվն աճել է 3,3 անգամ։ 
Ուկրաինայի քաղաքացիները ևս սկսել են ավելի շատ գույք գնել Թուրքիայում։ Փետրվարին ուկրաինացիները գնել են 111 բնակարան Թուրքիայում, այնուհետև այս ցուցանիշն արագ աճ է գրանցել։ Հունիսին ձեռք է բերվել 301 միավոր անշարժ գույք, նոյեմբերին՝ 277 միավոր։

2021-ի մարտ-նոյեմբերին ուկրաինացիենրը Թուրքիայում գնել են 946 միավոր բնակարան, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2,055 միավոր։ Այսպիսով, մարտ-նոյեմբեր ամիսներին Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացիների կողմից գնված բնակարանների թիվն աճել է 2,2 անգամ։ 
 

Թուրքիա Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ անշարժ գույքի շուկա

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին