f

Անկախ

«Հրազդանում  արցախցի երեխաները միջավայրին ինտեգրվելու խնդիրներ ունեին». «ՀԱՅՔԸ» միավորել է հրազդանցի և արցախցի երեխաներին


«ՀԱՅՔԸ» հիմնադրվել է պատերազմից հետո

Միկրոշրջան 88 շենքին էի մոտեցել արդեն, երբ նկատեցի պատին փակցված` «ՀԱՅՔ» կրթական և սոցիալ-հոգեբանական կենտրոն ցուցանակը: Փոքրիկ, բայց հարմարավետ Կենտրոնն իր տաքուկ սրտի տակ էր հավաքել Հրազդանի անմահ հերոսների և Հադրութի, Բերձորի, Մարտակերտի շրջաններից բռնի տեղահանված երեխաներին: Ջերմ ժպիտով ու սիրով ինձ դիմավորեց տնօրեն Անահիտ Մնացականյանը: Արցախից դուրս` արցախյան հարազատություն զգացի անմիջապես: Ամեն ինչ լավ էր, բացի` բոլորին այստեղ համախմբող ցավից: Իսկ ցավը բոլորի համար նույնն էր: Անգամ Արցախից հեռու ապրող կենտրոնի տնօրենի համար:

««ՀԱՅՔԸ»  ողջ հայությանն է խորհրդանշում և հայ երեխաներին միավորելու նպատակ ունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նորածին որդուս Հայկ կոչեցինք»,- մեզ հետ զրույցում ասում է «ՀԱՅՔԻ» տնօրենը:

Անահիտ Մնացականյանը Ստեփանակերտում է ծնվել, բայց մի քանի օր է ապրել այնտեղ, հետո Հրազդան են տեղափոխվել: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկզբում կացարանով կամ կենսական նշանակության փոքր աջակցությամբ էր փորձում օգնել պատերազմից տուժած ընտանիքներին, որից հետո որոշեց Հրազդանում այդ ընտանիքների երեխաների համար կենտրոն հիմնել: Նա մեզ պատմել է կենտրոնի հիմնադրման և աշխատանքների մասին: Երբ խոսեցինք համընդհանուր ցավի մասին, երկուսս էլ հուզվեցինք:

«Ես պատրաստվում էի բալիկ ունենալ այդ ժամանակ: Հրազդանում շատ էին Արցախից տեղահանված ընտանիքները, երեխաները հոգեբանական և նոր միջավայրին ինտեգրվելու խնդիրներ ունեին։ Կենտրոնը հիմնելո գաղափարն այդ ժամանակ ծնվեց»,- պատմում է նա:

Արդեն հստակ որոշել էր, որ պետք է զարգացման և աջակցման կենտրոն բացել հենց երեխաների համար: 2021 թվականի ապրիլ ամսից սկսեցին զբաղվել դրանով: Դրան զուգահեռ Հասարակական կազմակերպություն գրանցեցին, աջակցության խնդիրները հոգացին:

«Աստծո մատը խառն էր, որովհետև ամեն ինչ շատ հարթ և արագ ստացվեց, և արդեն հուլիսին բացվեց «ՀԱՅՔ» կենտրոնը»,-ասում է նա:

Այդ ընթացքում ուսանողները կամավորության սկզբունքով այցելել են Արցախից տեղափոխված և զոհված հերոսների ընտանիքներին և երեխաների զարգացման ծրագրերի վերաբերյալ սոցիալական հարցում  անցկացրել: Այդ հարցումների հիման վրա հասկացել են, որ ձեռագործության խմբակ պետք է բացել:

Կենտրոնը միավորել է Հրազդանի և Արցախի երեխաներին

Արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է «ՀԱՅՔ» կենտրոնը: Պարապմունքները ժամանակին կազմակերպելու համար ըստ խմբերի դասացուցակ են կազմել, քանի որ տարածքը փոքր է: Այս պահին երեխաները սովորում են ուլունքագործություն, գոբելեն, հենքային գոբելեն, մաքրամե, փափուկ խաղալիքներ են պատրաստում: Էկոլոգիական դաստիարակության նպատակով կենտրոնում ստեղծագործում են թափոններով: Նաև համակարգչային գործ են սովորում:

«Երեխաները պետք է սիրեն շրջակա միջավայրն ու պահպանեն այն: Ինչքան մաքուր ու առողջ լինի մոլորակը, այնքան առողջ կլինենք մենք: Գեղեցիկ աշխատանքներ ենք ստեղծում թափոններից»,-ասում է տնօրենը:

Անահիտ Մնացականյանն աշխատում է Հրազդանի համայնքապետարանում, այժմ երեխայի խնամքի արձակուրդում է, բայց կենտրոնի համար միշտ ժամանակ է գտնում: Իր տեղն ու դերն ավելի շատ կարևորում է այստեղ:

«Այս գործն ինձ ավելի հարազատ է դարձել, ավելի կարևոր է ինձ համար: Չնայած Հրազդանի համայնքապետարանում բնակիչների հետ էի շփվում, փորձում էի հանրային նշանակության ծրագրեր մշակել, բայց ամեն դեպքում մեր երեխաների հարցը գլխավոր տեղում է»,-ասում է նա:

Կենտրոնում դասավանդող ուսուցիչները սկզբում կամավոր էին աշխատում, հիմա` սիմվոլիկ վարձատրությամբ: Հիմնականում Սփյուռքի մեր հայրենակիցներն են աջակցություն տրամադրում:

«Ես կենտրոնի ընդհանուր աշխատանքներն եմ համակարգում, բնապահպանական հարցերով տեսական մասն եմ ապահովում, քանի որ Բնապահպանական կենտրոնի համակարգողն էի նախկինում և ոլորտին տիրապետում եմ: Տարածքի ընդարձակման խնդիր ունենք: Արտասահմանից էին եկել, տեսել ու հավանել են այն, հարցրել են կենտրոնի կարիքների մասին, ես չեմ բարձրաձայնել, որովհետև ինչ էլ անեն, դրա կարիքը հաստատ ունենալու ենք»-, անկեղծանում է Անահիտը:

Էքսկուրսիաներ են կազմակերպում` տաք եղանակներին այցելելով բացօթյա պատմամշակութային վայրեր, ցուրտ եղանակներին` թանգարաններ, կինո, թատրոն:

Վերջերս բացօթյա մեծ ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել:Ցուցահանդեսի հասույթն օգտագործել են Կենտրոնի կարիքները հոգալու համար:

Հադրութցի Սյուզաննան և հրազդանցի Մանեն կենտրոնի սաներից են

Հադրութցի Սյուզանա«Բաց և ակտիվ, լայն մտահորիզոնով երեխաներ կային, որ պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեին և շատ դժվարություններ էին հանդիպում:  Կենտրոնում մենք նորից բացել ենք նրանց, այժմ չունեն նման խնդիրներ»,-ասում է Անահիտ Մնացականյանը:

Հադրութցի փոքրիկ Սյուզաննան պատերազմից հետո սկզբում Ծաղկաձորում էր բնակվում, հետո Հրազդան է տեղափոխվել: Գերազանց առաջադիմությամբ սովորում է Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցում: Դպրոց լացելով էր հաճախում, բայց կենտրոնում շատ է փոխվել: Հեշտ հաղորդակցվում է ընկերների և ուսուցիչների հետ, ինչպես ինքն է ասում` հարմարվել է: Սյուզաննայի մայրը` Ալինան, կենտրոնի թիմում է ընդգրկվել: Մեզ հետ զրույցում Սյուզաննան ասաց, որ գոբելեն ու ուլունքագործություն է շատ սիրում:

Երբ առաջին անգամ այցելել է կենտրոն, նրան ընկեր Սոնան է սիրով դիմավորել: Արցախի տատիկ-պապիկն էլ ուրախությամբ էր գործել:

Իմ հարցին` Հադրութու՞մ է լավ, թե` այստեղ, ասաց` Հադրութի իրենց գյուղում` Այգեստանում:

«Այնտեղ լրիվ ուրիշ էր:  Գյուղի դպրոցն ինձ համար անփոխարինելի է»,-ասում է նա:

Արցախ հետ վերադառնալու մասին է երազում Սյոզաննան: Կարոտում է շատ:

«Ես էլ եմ արցախցի, Սյուզաննա ջան: Ես շատ եմ ուզում, որ մեր բարբառով խոսես». խնդրեցի նրան: Սկզբում կաշկանդվեց, հետո արցախյան քաղցր բարբառով` Հադրութի «ս»-ով, սկսեց խոսել:

«Ես ուզիսըմ քինիմ: Մամուն ըսեսըմ` հիբընք քիս Արցախ: Այետ մաման ասումա`հալա հույս չկա: Գիդասչըմ  նենց խառը վիճակա: Տարբեր տեղ կռիվներ»,- հուզված ասում է նա:

Երբ հետաքրքրվեցի, թե ինչ երազանք ունի այս Նոր տարում, ասաց. «Երազում եմ խաղաղություն լինի»:

հրազդանցի ՄանեՀրազդանցի փոքրիկ Մանեն անմահ հերոս Մհեր Հարությունյանի դուստրն է: Կենտրոնի բացվելու առաջին օրվանից է հաճախում այստեղ: Միշտ ուրախությամբ է հաճախում, անգամ` ամառային արձակուրդներին: Գոբելեն և ուլունքագործություն է շատ սիրում:

«Կենտրոն հաճախելու առաջին օրը շատ եմ լարվել, ինչ-որ բանից վախենում էի: Հետո ամեն ինչ անցավ: Հարմարվեցի»,-ասում է նա:

Ձմեռ պապիկից նվերի չի խնդրելու:  Միակ երազանքն է, որ պատերազմներ չլինեն:

Ես հետո զրուցեցի կենտրոնի մյուս սաների հետ: Հետաքրքիր և բացառիկ երեխաներ էին: Ոչ ոք չխոսեց Ձմեռ պապիկից թանկարժեք նվերներ խնդրելու, գունեղ հրավառության, շքեղ տոնածառի մասին: Բոլորը երազում էին խաղաղության մասին:

Կենտրոնից հուզված դուրս եկա և ամբողջ ճանապարհին արցունքներս խեղդած մտածում էի՝ երեք պատերազմ եմ տեսել, միշտ երազել խաղաղության մասին։ Հիմա էլ ենք երազում խաղաղության մասին։ Մտածում էի՝ մեր բոլորի չմարող ցավի մասին․․․

 

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Անահիտ Մնացականյան «ՀԱՅՔ» կրթական և սոցիալ-հոգեբանական կենտրոն Հադրութցի Սյուզաննա հրազդանցի Մանե Հայաստան Արցախ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին