Չինաստանում անցած օրվա ընթացքում՝ նոյեմբերի 23-ին, պաշտոնապես գրանցվել են COVID-19-ով վարակման ամենաշատ նոր դեպքերը՝ 31,656 վարակված։ Այս մասին են վկայում Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալները, գրում է Korrespondent-ը։ Ըստ Չինաստանի իշխանությունների տվյալների՝ նոր վարակակիրների ճնշող մեծամասնությունը՝ 27,646-ը, հիվանդության որևէ ախտանիշ չի ունեցել, ընդ որում՝ միայն 4,010-ի մոտ են ախտանշաններ եղել։
Մեկ օր առաջ գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 29,157 նոր դեպք։ Վարակվածների միայն 2,719-ի մոտ են գրանցվել ախտանշաններ, իսկ 26,438-ը որևէ ախտանշան չի ունեցել։
Չինաստանում առանց ախտանշանների դեպքերն առանձին են գրանցվում։ Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 1 դեպք, նախորդող օրն այս հիվանդությունից ոչ ոք չի մահացել։