f

Անկախ

Այն ամենն, ինչ քննարկել էինք, արտահոսել է մամուլ, դա պատշաճ չէ. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Սի Ծինփինը հանդիմանում Տրյուդոյին


Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Բալիում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Չինաստանի և Կանադայի ղեկավարների խոսակցության ժամանակ:

Դրանում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ջասթին Տրյուդոյին հանդիմանում է՝ ասելով, որ «այն ամենն, ինչն իրենք ավելի վաղ քննարկել էին, արտահոսել է, ինչը պատշաճ չէ»:

Պարբերականը նկատում է, որ Սին ակնհայտորեն հիասթափված էր, երբ Տրյուդոյին ասում էր իրենց միջև ավելի վաղ կայացած հանդիպման մանրամասների՝ կանադական կառավարության աղբյուրների կողմից մամուլ արտահոսելու մասին:

Սակայն Սին փորձել է քողարկել իր զայրույթը ժպիտով, մինչդեռ Տրյուդոն, ինչպես երևում է տեսանյութից, անհարմար իրավիճակում է: Նա լուռ լսել է իրեն ուղղված խոսքերը, պարզապես գլխով է արել, երբ Սին շարունակել էր խոսքը թարգմանչի միջոցով:

Տրյուդոն, իմանալով, որ Սիի հետ իր հանդիպման մանրամասները արտահոսել են կանադական կառավարության աղբյուրների միջոցով, չի անդրադարձել Չինաստանի ղեկավարի մտահոգություններին և փոխարենը միայն ասել է.«Դե, Կանադայում մենք հավատում ենք ազատ, բաց և անկեղծ երկխոսությանը, որը մենք կշարունակենք ունենալ»:

Պարբերականը հավելում է, որ մինչ Տրյուդոն խոսում էր, Սին հիասթափված տեսք ուներ և ձեռնպահ է մնացել  Կանադայի վարչապետի հետ տեսողական կապ հաստատելուց:

Այնուհետև Սին լայն ժպտացել է և ձեռքը մեկնել և սեղմել Տրյուդոյի ձեռքը՝ վերջ դնելով լարված շփմանը:

Սի Ցզինպին Ջասթին Թրյուդո Աշխարհում Չինաստան Կանադա

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին