f

Անկախ

Մոսկվան «ուշադիր հետևում է» ամենամոտ դաշնակիցների՝ ՄԱԿ-ում քվեարկությանը. Կրեմլ


Ռուսաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Մոսկվայի կողմից Ուկրաինային հատուցումների մասին բանաձևին, որն ընդունվել է երեկ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն,  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները փորձում են ավարտին հասցնել մեր՝  ամբողջությամբ ապօրինի արգելափակված ոսկու և արժութային պահուստների թալանը», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ «Ռուսաստանն ամեն ինչ կանի»՝ կանխելու ռուսական սառեցված ակտիվների առգրավումը։

Պեսկովին նաև հարցրել են, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում այն փաստին, որ ՌԴ ամենամոտ դաշնակիցները ՄԱԿ-ում ձեռնպահ են մնացել բանաձևի նախագծի քվերակության ժամանակ:

«Սրանք ինքնիշխան պետություններ են, մենք ուշադրությամբ հետևում ենք այն կամ այն հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձև են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու մասին, ինչպես նաև ճանաչել կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։

Բանաձևին կողմ է քվեարկել 94, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր։

Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների Համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան և Եթովպիան։

Հետխորհրդային տարածքի երկրներից ձեռնպահ են քվեարկել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։

Բանաձևին աջակցել են Հունգարիան եւ Թուրքիան։ Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Սերբիան ձեռնպահ են մնացել։

BRICS-ի երկրներից ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։

ՄԱԿ Ռուսաստան Դմիտրի Պեսկով քվեարկություն Աշխարհում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին