Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում:
Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:
Նշենք, որ Ucom ընկերությաննոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: