f

Անկախ

«Ես որ չլինեմ, դուք Հադրութն ու Ջաբրայիլը տալու եք»․ Արման Հարությունյանը երկու նռնակով պայթեցրել է իրեն


Արման Հարությունյանը Արցախի Ստեփանակերտ քաղաքից էր։ Մասնագիտությամբ իրավաբան էր, ծառայում էր Ազգային անվտանգության ծառայությունում:

ԱԱԾ մայորը պատերազմի առաջին օրերից հայրենիքի փրկության կանչով մեկնել է մարտի դաշտ և մասնակցել Մարտունու, Հադրութի և Ֆիզուլիի շրջանների ամենաթեժ մարտերին:

Պատերազմի օրերին ամեն օր զանգում էր կնոջը` Անուշին: Ամեն հեռախոսազրույցի ժամանակ վստահեցնում էր, որ ինքը լավ է, և ամեն ինչ կարգին է: Արմանի հետ կապն ընդհատվեց հոկտեմբերի 14-ին, որից հետո ամիսներ շարունակ նրա ճակատագիրն անհայտ էր հարազատների համար, և միայն փետրվարի 13-ին ԴՆԹ-ով ճանաչեցին հերոսի մարմինը:

Ծառայակից ընկերոջ հետ մարտեր է մղել Մարտունիում

Ծառայակից ընկերը պատմում է, որ Արմանի հետ աշխատում է 2014 թվականից:  Ծանոթացել են Շուշիում` միջոցառման ժամանակ: Հետո երկար շփումից հետո հասկացել է, որ Արմանն այն անձնավորությունն է, ում հետ կարելի է նաև ընկերություն անել: Ընկերոջ խոսքով` մարդկային բարձր արժեքների տեր մարդ էր Արմանը և արժանի է, որ նրա մասին խոսեն ու նրան ճանաչեն բոլորը:

Պատերազմի օրերին Մարտունիում միասին են եղել: Երբ հոկտեմբերին իջան դիրքերից, տղաները բաժանվեցին խմբերի: Ընկերը հիշում է, որ դիրքերից իջնելուց հետո Արմանը բարձր ջերմություն ուներ և վատառողջ էր: Շատ համոզեցին, որ մնա`կազդուրվի և նոր շարունակի մարտը:

«Ես որ չլինեմ, դուք Հադրութն ու Ջաբրայիլը տալու եք»,- ասել է Արմանը և չի համաձայնվել մնալ:

Ընկերները հետո են իմացել, որ դեռևս չապաքինված` Արմանը նորից մեկնել է մարտի դաշտ:

Մանկության ընկերը ներկայացնում է Արմանի մարդ տեսակը

Անդրեյն Արմանի համադասարանցին է, նաև` քավորը: Պատմում է, որ Արմանի հետ առաջին անգամ խոսել է պատերազմից երկու օր անց` սեպտեմբերի 29-ին: Արմանն ընկերոջն ասել է, որ ամեն ինչ լավ է: Դրանից հետո չեն խոսել, քանի որ Անդրեյը ևս զինծառայող է և պատերազմի օրերին գտնվում էր առաջնագծում:

 «Բարի, համեստ, արդարամիտ, ազնիվ տեսակ էր Արմանը: Եվ այդ բոլոր հատկանիշները դրսևորում էր թե ընտանիքում, թե ընկերության շրջանում, անգամ աշխատանքում` չնայած խստապահանջ լինելու պայմաններին»,- ընկերոջն այսպես է բնութագրում Անդրեյը:  

Վերջին մարտը եղել է Վարանդա-Ղարղաբազա հատվածում

Արման Հարությունյանը սեպտեմբերի 27-ից ԱԱԾ ջոկատի տղաների հետ մասնակցել է Մարտունու, Հադրութի և Ֆիզուլիի շրջանների մարտական գործողություններին: Հոկտեմբերի 15-ին Վարանդա-Ղարղաբազա հատվածում զոհվել են ծառայակից ընկերները, և միայն Արմանն էր ողջ մնացել իրենց միացած հինգ կամավորականների հետ:

Վերջին մարտը եղել է Վարանդա-Ղարղաբազա հատվածում (Девятый километр), որտեղ նրանց ջոկատը շրջափակման մեջ է հայտնվել: Կամավորականներից չորսը զոհվել են, իսկ Արմանը, իր վրա վերցնելով զինակից ընկերների պաշտպանությունը, նրանց խնդրել է նահանջել, ինքն էլ միայնակ դուրս է եկել թշնամու հիսուն հոգանոց ջոկատի դեմ և արիաբար զոհվել հոկտեմբերի 16-ին` երկու նռնակով պայթեցնելով իրեն և թշնամու երկու տասնյակ զինվորների:

Տղաներից միայն կամավորական Արոն էր ողջ մնացել, ով հետագայում իր տված հարցազրուցում պատմել է պատերազմական գործողությունների, Վարանդա-Ղարղաբազա հատվածում ահեղ մարտերի և դրանց ժամանակ Արմանի ցուցաբերած հերոսության և աձնազոհության մասին:

Արոն պատմում է, որ Ազգային անվտանգության ծառայության ջոկատի տղաների զոհվելուց հետո Արմանի հետ իրենք հինգ կամավորներով էին ողջ մնացել: Բոլոր հինգ կամավորներն էլ վիրավոր էին: Գիշերն աղոթել են խրամատում և ապավինել Աստծո զորությանը:

Լուսադեմին Արմանի հետ սար էին բարձրացել` կապ որսալու: Վիրավոր կամավորներից չորսը մնացել էին ներքևում: Արմանն ու Արոն իրենցից մոտ 500 մ հեռավորության վրա անասուններ և մարդու են նկատել: Կարծել են` մերոնցից է և ուրախացել են: Սակայն հետո թուրքերեն խոսակցություն են լսել և տեսել թշնամու մի քանի տասնյակ հոգանոց ջոկատը:

Արմանն ու Արոն սկսեցին կրակելով հետ նահաջել: Արոն վիրավոր էր և արնաքամ էր լինում. ուժերը չէին ներում առաջ շարժվելու: Արմանն Արոյին ասել է, որ գտնի տղաներին և միասին նահանջեն, ինքն էլ կփորձի շեղել թշնամուն և կանխել առաջխաղացումը:

Չծնկող հայի տեսակ էր Արմանը, որ հայտնվելով շրջափակման մեջ` իմացյալ մահը գերադասել է գերությունից։ Զոհվել է հերոսի` արժանապատիվ մահով, հոկտեմբերի 16-ին` երկու նռնակով պայթեցնելով իրեն, իր հետ նաև` քսան ադրբեջանցու։

Արոյի խոսքով`ընկերասիրությունից վեր սեր չկա, և ամենամեծ սերը պատկանում է նրան, ով իր կյանքը գիտակցաբար զոհում է հանուն ընկերների: Հայրենիքի և ընկերների հանդեպ ամենամեծ սիրով էր լցված Արմանը` պատրաստ սեփական կյանքը տալ հանուն հայրենիքի և ընկերոջ:

Այդպես էլ արեց Արմանը: Չվարանեց, չմտածեց, որ տանը կինն ու երկու որդիներն են սպասում իր վերադարձին: Գիտեր, որ քաջերի սահմանը «մինչև վերջ գնալու» կետում է հատվում: Արմանը գնաց մինչև վերջ, անահ քայլեց դեպի գեղեցիկ մահը` հերոսի մահով ընկնելը գերադասելով գերությունից և այն ընդունելով  որպես արժանապատվություն:

Կնոջ` Անուշի հիշողությունները.

«Երազանքներ շատ ուներ, բայց ասում էր, որ ամենաբաղձալի երազանքն արդեն իրականացել է. ունի հոգատար կին և լավ երեխաներ»,- մեզ հետ զրույցում ասել է Անուշը:

Անուշի խոսքով` Արմանը մեծ երազող էր: Ասում էր` առանց երազանք կյանք չկա: «Ձգտում էր ամեն գնով հասնել իր նպատակներին: Շատ էր սիրում բնությունը: Երբ ազատ ժամանակ էր ունենում, ապա այդ օրն ընտանիքին էր տրամադրում: Բնության գրկում էին անցկացնում»,- պատմում է Անուշը:

Անուշը հիշում է, որ մի օր որդիների հետ սար էին բարձրացել և  այնտեղ տեղադրել Արցախի դրոշը: Իսկ հետո ամբողջ ճանապարհին Արմանը երեխաներին բացատրում էր, որ մեր երկրի դրոշը միշտ պետք է ծածանվի:

Անսահման կարոտ և ցավ կա Անուշի հոգում, բայց չի կոտրվում, որովհետև երկու որդիներն ուժ են տալիս իրեն, կյանքի իմաստ հաղորդում և օգնում ապրել ու իրականացնել սիրելի ամուսնու` երազող Արմանի կիսատ երազանքերը:

«Ես երազում եմ հզոր ու խաղաղ հայրենիք ունենալ: Դա նաև Արմանի երազանքն էր: Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, լարի վերջին ճիգերը և տեր կանգնի մեր հայրենիքին: Մի օր պետք է հաղթանակ կերտենք և վերականգնենք արդարությունը, որպեսզի իմ որդիներն ազատության մեջ ապրեն և ծածանեն հոր արյամբ պաշտպանած Եռագույնը»,- ասում  է Անուշը և հետո հավելում, որ իր բոլոր հարցերի պատասխանները միշտ երազում է գտնում` Արմանին տեսնելիս:

Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է  ԱՀ նախագահի հրամանագրով` «Արիության» մեդալով, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և  «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից`«Մոնթե Մելքոնյան» մեդալով։

 

Հասմիկ Հակոբյան

Արման Հայրապետյան 44-օրյա պատերազմ հերոսներ Հայաստան Արցախ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին