f

Անկախ

Եվ մի' ասեք, թե գնահատականի համար չպետք է սովորել, այլ գիտելիքի ու դրա պահանջի. ԼՀԿ պատգամավոր


Ներողություն, որ նորից որպես քննադատություն պիտի հնչեցնեմ, բայց չանդրադառնալ չեմ կարող, քանի որ գրածիս հետեւում տասնյակ ուսուցիչների ու ծնողների մտահոգություններն են, որոնք կարծես թե մնում են արհամարհված ու անպատասխան, ու եթե նույնիսկ մեկ ուսուցիչ կամ մեկ ծնող մտահոգվեր, միեւնույնն է հարցին նույն լրջությամբ ու ողջախոհությամբ եւ պատասխանատվությամբ պետք է մոտենալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «

«Հիմա բուն թեմային։

Այս նոր` մարտի 13-ից հետո ստեղծված կորոնավիրուսային կրթական իրականության մեթոդաբանական փոփոխություններ անելը ճիշտ մոտեցում չէ։ Արդարացում չէ, որ եթե Հանրապետության աշակերտների 20, 25, 30, նույնիսկ 40 կամ 50 տոկոսը հնարավորություն չի ունեցել մասնակցելու հեռավարի դասերին, մյուս մասին պետք է զրկել նոր հեռավար ուսումնական հաջողությունների ու ձեռքբերումների թվանշային գնահատումից։

Եվ մի' ասեք, թե գնահատականի համար չպետք է սովորել, այլ գիտելիքի ու դրա պահանջի։ Այո, գիտելիքի, բայց քանի կրթական համակարգում առանցքային է գնահատումը թվանշանով, չենք կարող զերծ մնալ դրա ազդեցությունից ու հետեւանքից։ Եթե այդպես է, ուրեմն չեղարկեք ամբողջ տարվանը, չէ որ գիտելիքի համար ենք սովորում։

Ինչու՞ պետք է հանրակրթության շահառուների կեսին «զոհել» մյուս կեսի համար կամ պատճառով։ Իսկ երեխաների ապրումներն արդյոք հաշվի չե՞ն առնվում, իսկ ուսուցիչների կողմից ներդրված ջանքե՞րը` մինչեւ գիշերվա ուշ ժամին աշխատանքներ ստուգելն ու ամբողջ օրը հեռախոսներով աչք կուրացնելը, սխալները շտկելը, իսկ ծնողների առօրյա լարվածությունը տան պայմաններում կենցաղային հոգսերի մեջ ապահովել հանգիստ միջավայր, որպեսզի երեխաները չկտրվեն ուսումնական պրոցեսից։ Սա ձեր պատասխանատվությունն է, այս ամբողջ բեռը ձեր ուսերին է, երկամսյա ծավալուն աշխատանքը ջուրը մի' լցրեք։

Իսկ դուք չգիտեի՞ք, որ Հանրապետությունում ոչ բոլորն են կարողանալու կամ հնարավորություն ունենալու հեռավար դասապրոցես կազմակերպելու եւ մասնակցելու։ Եթե չգիտեիք, սա ձեր հերթական բացթողումն է, հերթական սխալ հաշվարկը, սխալ քայլը։

«Իմ երեխան» (եւ նրա պես շատերը) երկու ամսում առաջընթաց է գրանցել որոշ առարկաներից, որոնց մինչ թագավարակի իրականությունը, գուցե, այլ ընկալմամբ էր մոտենում, իսկ հիմա հասկանալով պահի լրջությունը, ունենալով պատասխանատվություն նախ ինքն իր, հետո ուսուցչի առջեւ, էլ ավելի ջանասիրաբար է մոտեցել առարկային ու դասին։

Այո, թվանշանի համար պետք չէ սովորել, վստահ եմ այսպես են մտածում հարյուրավոր ծնողներ, բայց քանի էլ ավելի խելացի համակարգ դեռ չեք ստեղծել ու ներդրվել, հանպատրաստից քայլեր անելուց զերծ մնալ է պետք։

Եվ վերջում, 2018-ից ի վեր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների գնահատման մասին կան ուսումնասիրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, թե մեր կառավարության այնքան սիրելի «կորը» որ ուղղությամբ է շարժվել։

Դրան կանդրադառնամ մոտ օրերս։

Լուսավոր Հայաստան Աննա Կոստանյան ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին