f

Անկախ

Մի օր կհրապարակեմ այդ մարդկանց և նրանց ընկեր հանդիսացող տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հայ աշխատակիցների արձագանքները


Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի`

Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ խմբային շահերն են ուզում լուծել, սրանք այն մարդիկ են ովքեր իրենց վախերը կոմպենսացնում են Փաշինյանին հերթական անտրամաբանական քայլին դրդելով, սրանք այն մարդիկ են, ովքեր Փաշինյանի հետ ցանկացած խոսակցության սքրինշոթ պահում են, որ վաղը մյուս օր Փաշինյանը տապալվի, տարբեր տեղեր սեփական կաշին փրկելու «ապացուցողական բազա» ունենան: Այս մարդկանց համար բացարձակ միևնույն է` ինչ կլինի Փաշինյանի ու նրա իշխանության հետ, կարևորը այդ պահին իրենց շահը ու այլ տեղից ստացվող եկամուտը անվտանգ լինի:

Երկրորդ խումբ մարդիկ, Փաշինյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ են, նրա մտերիմները, ում ասածը ավելի շատ է ազդում նրա վրա: Նրանք նեղսրտում են երբ իրենց քննադատում ու իրենց պես վիրավորում են, նրանք անկեղծ մտածում են, բայց չէ որ մենք ժողովրդից քվե ենք ստացել, այդ ով իրավունք ունի մեզ բան ասել, ու վրդովվում են ցանկացած քննադատությունից: Նրանք համարում են, որ պետք է պատժվեն բոլորը, ովքեր իրենց խանգարում են: Ցավոք` այս մտերիմ շրջանակի վրա մեծ ազդեցություն ունենում են առաջին խմբի մարդիկ ու արդյունքում Փաշինյանին դրդում են անիմաստ, սխալ, հանցավոր քայլերի:

Սա չի նշանակում, որ Նիկոլը ինքը վախեր չունի, վրեժի ցանկություն չունի , այդպիսի քայլեր անելու ձգտում չունի:

Իհարկե ունի, բայց ստացվում է, որ մեկը չկա իր կողքը, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են: Դրա համար էլ ծնվում են դատարանների շրջափակման ակցիաները, բազմաթիվ ստերը, անգրագիտության մաստեր կլաս քրեական գործերը, դատախազություն-ԱԱԾ մասնաճյուղ դարձած խոսնակի մեկնաբանությունները:

Իշխանության եկած ցանկացած մեկը` լինի «հեղափոխությամբ», «հեղաշրջմամբ», ժողովրդի 70 թե 40 աջակցությամբ պիտի հիշի, որ ցանկացած այլ մեկը` լինի նախկին, ավելի նախկին, նոր կամ նորագույն իրավունք ունի ձգտել իշխանության ու իշխանափոխության` դա դասական քաղաքագիտական կանոն է: Մի օր եկել եք, մի օր գնալու եք: Պետությունից կարևոր ոչ մեկս ու ոչ մեկդ չեք:

Հ.Գ. Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին «ամենահուզիչը» իհարկե առաջին խմբի այն մարդիկ են, ովքեր «կրեմլյան» կամ էլի եսիմ ինչ հետք են փնտրում այս ամենում: Մի օր կհրապարակեմ այդ մարդկանց և նրանց ընկեր հանդիսացող տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հայ աշխատակիցների (մինչ օրս պաշտոնավարող ու «խորհուրդ տվող») արձագանքները երկու տարի առաջ այս օրերին իմ, ընկերներիս, ընտանիքիս հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Հետո կորոշեք՝ ում հետքը որտեղ փնտրեք:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին