f

Անկախ

Փաստաբանների պալատի պատասխանը Արդարադատության նախարարության հայտարարությանը


Նախորդ օրը՝ 28.04.2020թ., ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ  արձագանքել է ՀՀ փաստաբանների պալատի նույն օրվա հաղորդագրությանը, որը վերաբերում էր փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու օրենքի նախագիծը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստանալուն:

Մասնավորապես, նախարարությունը հակադարձել է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի կողմից նախագծի դեմ ներկայացված փաստարկները Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ ամբողջությամբ չեն ներկայացվել և նույն հայտարարությամբ նախարարությունը շարադրել է իր փաստարկները՝ 3 կետից:

Նախ, հարկ է նկատել, որ Փաստաբանների պալատը հաղորդագրությամբ նպատակ է հետապնդել  հայտնել փաստաբաններին և հանրությանը երկու հիմնական  տեղեկություն՝

1. վերը նշված նախագիծը չի ընդունվել.

2. Կառավարության ներկայացուցիչը առարկել է նախագծի փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու նախաձեռնությանը:

Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ ներկայացվել է նաև նախագծի քննարկման մասնակիցների ընդհանրական դիրքորոշումները (հակափաստարկները)՝ նախագծի առարկված հատվածի վերաբերյալ:

Արդարադատության նախարարության պարզաբանումների 1-ին կետում որպես փաստաբանների պալատի հաղորդագրության տարընկալում առաջացնելու փաստարկ ներկայացվել է այն, որ կառավարության ներկայացուցիչը դեմ չի եղել օրենսդրական նախագծի՝ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և սպառնալու արարքները քրեականացնելուն: Ինչպես հետևում է Փաստաբանների պալատի հաղորդագրությունից, Փաստաբանների պալատը հակառակը չի պնդել և այդ հարցին չի անդրադարձել այնքանով, որքանով նախագծի ընդունումը մերժվել է, իսկ մերժման պատճառը հանդիսացել է փաստաբաններին վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու նախագծի մասի հետ անհամաձայնությունը:

Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ նշվել էր, որ արդարադատության նախարարի տեղակալի առարկության հիմնական փաստարկը կայանում էր նրանում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի 1577(2007) բանաձևի համաձայն պետք է ապաքրեականացվեն զրպարտանքը և վիրավորանքը:

Նշված ընդհանրացումը որակելով որպես տարընկալում առաջացնող՝ դրան զուգահեռ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ներկայացված պարզաբանումների մյուս երկու փաստարկների հիմքում մի դեպքում ուղղակիորեն, մյուս դեպքում անուղղակիորեն դրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները: Մասնավորապես, 2-րդ կետում անմիջականորեն վկայակոչվել է նշված բանաձևը և որպես առարկության փաստարկ նշվել, որ եվրոպական երկրները, փոփոխելով իրենց վարած քրեական քաղաքականությունը, հրաժարվել են զրպարտության դեպքերին քրեաիրավական հարթությունում արձագանքելու գործիքակազմից: Որպես հակափաստարկ նշելով, որ այլ սուբյեկտների նկատմամբ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելը ինքնին չի հիմնավորում դրա գոյության անհրաժեշտությունը նաև փաստաբանների մասով, 3-րդ կետում ներկայացված փաստարկը նախարարությունն ի վերջո ամփոփում է այն պնդմամբ, որ քրեական նոր օրենսգրքի նախագծով որևէ սուբյեկտի նկատմամբ զրպարտության համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվել՝ որպես հիմք հղում կատարելով Եվրոպայի խորհրդի փորձագետների ուղղակի պահանջներին: Պետք է փաստել, որ նախարարության պարզաբանումների 3-րդ կետի փաստարկի առանցքում այն պնդումն է, որ պետության քաղաքականությունը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումն է, որը բխում է Եվրոպայի խորհրդի առաջ պետության ստանձնած պարտավորություններից:

Ամփոփելով վերոգրյալը՝ պարզ է դառնում, որ կառավարության ներկայացուցչի դիրքորոշումը՝ փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու վերաբերյալ, Փաստաբանների պալատի հաղորդագրությամբ ընդհանրացվել է բարեխղճորեն, ուստի Արդարադատության նախարարության «մեղադրանքները» կատարված ընդհանրացման տարընկալում առաջացնելու վերաբերյալ ընդունելի չեն:

Անկախ հաղորդագրությունների և դիրքորոշումների տարընկալումներից և տարբերություններից, Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ փաստաբանությանն առնչվող հարցերում Կառավարությունը բացասական նախատրամադրվածություն չունի և շահագրգիռ է Հայաստանում անկախ փաստաբանական ինտիտուտի զարգացման հարցում:

 

Հ.Գ. Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետություններում այս պահին էլ վիրավորանքը և զրպարտությունը քրեականացված են (մասնավորապես՝ Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Սլովակիա), իսկ որոշ երկրներում քրեականացված են հատկապես փաստաբաններին վիրավորելու (զրպարտելու) արարքները՝ Պորտուգալիա, Ալբանիա, Մալթա):

Առդիր՝  Կառավարության ներկայացուցչի ելույթից հատվածների սղագրությունը՝ ամբողջական տեսանյութի հղումով:

 

Փաստաբանների պալատ ՀՀ Արդարադատության նախարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին