Կարմիր միսը պետք է ժամանակավորապես բացառել կորոնավիրուսով հիվանդների սննդակարգից. Նման խորհուրդ տվել է սննդաբան, էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը URA.ru-ին տված հարցազրույցում։ Հիվանդության ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել տավարի, խոզի, գառան և այլ կարմիր մսից։ Գրում է Gazeta.ru-ն։
«Պետք է շատ զգույշ լինել օմեգա-6-ով հարուստ մթերքների, մասնավորապես՝ գետնանուշի, պիստակի, արևածաղկի և եգիպտացորենի ձեթի օգտագործման հետ: Եթե խոսքը վերաբերում է հիվանդության առաջացմանը, ես անպայման կսահմանափակեի կարմիր մսի օգտագործումը և ժամանակավորապես անցում կկատարեի ձկան: Ցանկացած կիսաֆաբրիկատ և արհեստական ձևավորված մթերք նույնպես պետք է հանել սննդակարգից»,- խորհուրդ է տվել բժիշկը։
Բժիշկը նաև նշել է, որ հիվանդության ժամանակ և դրանից հետո ավելի լավ է սահմանափակել շաքարով հարուստ մթերքները (քաղցրավենիք, բլիթներ, թխվածքներ): «Արագ մարսվող ածխաջրերի և օսլայի մեծ քանակությունը կբարձրացնի բարդությունների վտանգը», - բացատրել է Պոլյակովը։