f

Անկախ

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա


Մասնագետները Ռուսաստանից և այլ երկրներից չեն կարողանա ժամանակին Հայաստան գալ ծրագրած վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար, քանի որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ավիահաղորդակցությունը դադարեցվել է։

 Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ԱԷԿ-ում ու Երևանի ՋԷԿ-ում վերանորոգման աշխատանքները հետաձգվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Ատոմակայանի վերանորոգմանը մասնակցելու համար պետք է ռուսաստանցի մասնագետներ ժամանեին, իսկ Երևանի ՋԷԿ-ի համար՝ արտասահմանյան։ Քանի որ առնվազն մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ավիափոխադրումները դադարեցվել են, նրանք չեն կարող ժամանակին հասնել։ Այդ պատճառով էլ Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը գարնան փոխարեն աշնանը կարվեն։ Աշխատանքների համար ժամկետ էր սահմանված ապրիլի 15-ից մայիսի 24-ը, այժմ նախատեսվում է դրանք կատարել սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է ատոմակայանին՝ ռուսաստանցի ֆիզիկոսներն ու ինժեներները պետք է մայիսի վերջին գային։ Հիմա աշխատանքների սկիզբը տեղափոխվել է հուլիսի 1, իսկ ավարտը` սեպտեմբերի 3։ Երևանի ՋԷԿ-ի վերաբերյալ որոշումը կայացվել է ապրիլի 22-ի նիստում, իսկ ատոմակայանի վերաբերյալ պետք է ընդունվի ամսի 29-ին։

Այնուամենայնիվ, հետաձգելու պատճառով չի տուժի ո՛չ աշխատանքի ծավալը, ո՛չ որակը։ Երևանի ՋԷԿ-ում աշխատանքը ինչպես և ծրագրվել էր՝ կտևի 40 օր, ատոմակայանում՝ 64։

«Հետաձգումը համաձայնեցված է «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի» հետ ու այնպես է հաստատված, որ չպետք է էլեկտրաէներգիայի սակագնի վրա լրացուցիչ բեռ առաջացնի», - ընդգծեց Ուլիխանյանը։

Ավելին՝ այս տարի կայանն ավելի շատ էլեկտրականություն կտա, քան նախորդ տարի։ Հին գեներատորներն արդեն նորով են փոխարինվել, դրանք նույն չափի վառելիքով ավելի շատ էլեկտրականություն են տալիս։ Դրա շնորհիվ, եթե 2019 թվականին կայանը 2 միլիարդ 29 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա էր ցանց ուղղում, ապա 2020 թվականին արդեն պատրաստվում է 2,5 միլիարդ տալ։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը լրացուցիչ 500 կվտ/ժ էժան էլեկտրաէներգիա կստանա։ Այդ ավելցուկը թույլ կտա լրացնել Որոտանի ՀԷԿ-երի համակարգի (որն այս տարի կանգ է առնելու վերանորոգման համար) պակասուրդը։ Դրա հաշվին կարելի է ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել ջերմակայաններում, որտեղ այն ավելի էժան է։

Այսպիսով՝ կնվազի էլեկտրաէներգիայի սակագնի բեռը, ընդ որում՝ այդ էֆեկտը շարունակական կլինի։ Դա թույլ կտա վճարել կայանի վերանորոգման համար վերցրած վարկը։

Եթե խոսենք 2020 թվականի աշխատանքների մասին, ապա կվերանորոգեն կայանի սառեցնող աշտարակները։ Հիմա դրանք մաշված են, կայանն այնքան էլ լավ չի սառեցվում։ Այդ պատճառով ամռանը կայանի աշխատանքային հզորությունը մի փոքր թուլացնում են, որ ռեակտորը շատ չտաքանա։

Ինչ վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին՝ այս տարի ընթացիկ վերանորոգում կիրականացվի և կայանը մոտավորապես նույնքան էլէկտրաէներգիա կարտադրի, որքան նախորդ տարի։ Հիմնանորոգումն այստեղ անցկացվել է 2018 թվականին, հաջորդը նախատեսվում է անել 2024 թվականին։

Հիշեցնենք` ատոմակայանի հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմի» կառավարման ներքո գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով): Հիմա կայանը հիմնանորոգվում է, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2026 թվականը։

 

Ատոմակայան վերանորոգման աշխատանքներ Ռուսաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին