f

Անկախ

Մինչեւ 1,5 մլն դրամի չվճարված հարկեր ունեցողները ստանում են տարեկան 14,6 տոկոսով վարկային գծի հնարավորություն. Անանյան


Երեկ ԱԺ-ն ընդունեց Միքայել Մելքումյանի և կառավարության համատեղ ներկայացրած օրինագիծը, որով հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի տույժը 0.075 տոկոսից դարձրեցինք 0.04 տոկոս, այսինքն կիսով չափ նվազեցվեց տույժի գումարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Բացի այդ, ըստ նրա, գույքի արգելանքի կիրառման պարագայում 500 հազար դրամի շեմը բարձրացվեց երեք անգամ և սահմանվեց 1,5 մլն դրամ:

Անանյանի խոսքով, ՊԵԿ-ի կողմից սահմանված է մի շեմ՝ 200 հազար դրամ, որը գերազանցելու պարագայում հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ: Նաեւ սահմանված է գույքի արգելանքի շոեմ՝ 500 հազար դրամ: Այսինքն եթե հարկ վճարողն ունի չվճարված հարկ, որը չի վերազանցում 200 հազար դրամը, ապա չի հարուցվում գանձման վարչական վարույթ, եւ եթե չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի բռնագանձում չի իրականացվում: Հիմա այդ 500 հազար դրամը դառնում է 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա հավելեց, որ եթե համադրենք այս երկու փոփոխությունները՝ շեմի բարձրացումը եւ տույժերի կրկնակի նվազեցումը, ապա սրանով հարկ վճարողներին կվազի վարկավորման գործիք է առաջարկվում. «Ըստ էության, մինչեւ 1,5 մլն դրամի չվճարված հարկային պարտավորություն ունեցող անձինք ստանում են տարեկան հաշվարկով 14,6 տոկոս տոկոսադրույքով վարկային գծի նման մի հնարավորություն»:

Անանյանը տեղեկացրեց, որ այս երկու գործիքների համադրությունը քննարկվել է կառավարությունում կորոնավիրուսի վարակի տնտեսական հետեւանքները չեզոքացնող հանձնաժողովի քննարկումներից մեկի ժամանակ: «Ուղղակի «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ շեմի բարձրացման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, եւ առաջարկեց, որ այս նախագիծն իր հետ քննարկենք եւ դա ներկայացնենք կառավարության եւ Մելքումյանի հետ համատեղ նախագիծ:

Այս նախաձեռնությունը տարածվելու է ապրիլի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: «Եթե դուք տեսնեք, որ ձեր անձնական քարտի հաշիվներում տույժերը դեռեւս հաշվարկվում են հին՝ 0.075 տոկոսով, անհանգստանալու առիթ չկա: Երբ ավտոմատացված համակարգերում համապատասխան մոդուլները ձեւավորված կլինեն, մենք կկատարենք վերահաշվարկն այնպես, որ ապրիլի 21-ից սկսած տույժերի հաշվարկը լինի օրենքով սահմանված կարգով»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ ՀՀ Կառավարություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին