f

Անկախ

Հաստատվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը. ստեղծվում է ՆԳՆ


ՀՀ կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ Ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը առաջին հերթին ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ եւ գործառույթների հստակեցում, այսինքն տարանջատվում է ոստիկանության մեջ քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական ծառայություններից: 

«Մասնավորապես, անձնագրերի, վիզաների վարչության կամ հաշվառման քննական կենտրոնների գործառույթները, ՃՈ գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգի եւ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում կլինեն: Կձեւավորվի ՆԳՆ-ն, որը քաղաքականությունը ոլորտում կմշակի եւ քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտի բարեփոխումների համար:

Հաջորդ կարեւոր կետը պարեկային ծառայության եւ օպերատիվ ծառայության կենտրոնի ստեղծումն է: Հիմա արտաքին ծռայությունը մեծապես իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով, եւ պարեկապահակային  ծառայության կողմից  որոշակի այլ գործառույթների մասով: Առաջարկվում է այս երկու ծառայությունների միավորման արդյունքում ստեղծել նոր օպրեկային ծառայություն, որի գործառույթները շատ ավելի լայն կլինեն»,-ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ այսօր առկա են գործառութային տարաբնույթ կրկնություններանբավարար են հանցագործությունների մասին հաղորդումներին արագ արձագանքող եւ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող անհրաժեշտ հմտություններ ունեցող շարժական ոստիկանական  ստորաբաժանումներ: Ոստիկանության ծառայողներն ունեն ոչ բավարար հմտություններ հաղորդակցության եւ ուժի  կիրառման տեսանկյունից»,-ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ այս գործողությունների ծրագիրը 3 տարվա համար գնահատվել է 16,326 մլրդ դրամ, որից 12.93 մլրդ դրամը՝ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է: Այդ 12,9 մլրդ դրամից  8,4 մլրդ դրամը կհատկացվի բյուջեի կողմից, իսկ մնացածը միջազգային տարբեր գործընկերների կողմից:

ՀՀ Ոստիկանություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին