f

Անկախ

Հայաստանի 5 ՀԿ-ներ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի կոմիտեին Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ


Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Քաղհասարակության այս կազմակերպություններն իրականացրել են փաստահավաք առաքելություն, որի շրջանակում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում  2020թ․-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության դրսևորումները։

«Արմենոֆոբիայի, հայերի դեմ ատելության խոսքի պետական քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հայկականության դեմ պետական պրոպագանդան, հայերի դեմ էթնիկ ատելության դրդապատճառներով հանցագործությունների բացարձակ անպատժելիությունը, ներառյալ անձանց կենդանության ժամանակ գլխատումները և խոշտանգումները, հանգեցրել են հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Վերոնշյալ օրինակներն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը չի վերացվել 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո, այլ, ցավոք, սրվել է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և 2020 թվականի պատերազմից հետո»,- ասված է քաղհասարակության 5 կազմակերպությունների պատրաստած զեկույցում։  

Կազմակերպություններն առաջարկել են ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը,  հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և հանրային տիրույթում՝ ներառյալ նախագահ Ալիևի կողմից, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Կազմակերպությունները հորդորել են Կոմիտեին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու, հանդուրժողականությունը խթանելու և հայերի նկատմամբ առկա կարծրատիպերի ու նախապաշարմունքների դեմ պայքարելու համար, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանք և արդյունավետ պաշտպանություն ապահովել։

Կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացված զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հայաստան ՄԱԿ

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին