f

Անկախ

Bloomberg. Իրանին ստիպել են հանուն Չինաստանում Ռուսաստանի հետ մրցակցության  իջեցնել նավթի գինը


Իրանը ստիպված է իջեցնել առանց այն էլ էժան նավթի արժեքը՝ Չինաստանում Ռուսաստանի հետ մրցունակ մնալու համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։  Գրում է Gazeta.ru-ն։

Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի մեծ տեղ գրավել Իրանի համար առանցքային  հանդիսացող Չինաստանի շուկայում: Սրա պատճառով երկիրը ստիպված է իր նավթը զեղչով վաճառել՝ Ռուսաստանի հետ մրցակցության համար։

Գործակալությունը նշել է, որ Ռուսաստանի համար Չինաստանը դարձել է նավթի հիմնական հանգրվանը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Սա հանգեցրել է Իրանի հետ մրցակցության աճին: Հրապարակման մեջ նշվում է, որ մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան հասել է ռեկորդային մակարդակի՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։ Իրանը նաև կարողացել է պահպանել իր արտահանման հոսքերը՝ մասնակիորեն Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման պատճառով վառելիքի պահանջարկի աճի շնորհիվ:

 Հունիսի վերջին Financial Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են խոչընդոտել G7 երկրներին նավթի գների սահմանափակման ծրագրերի իրականացմանը: Հրատարակությունը նշում է, որ աշխարհի լցանավերի նավատորմի մեծ մասի համար Ռուսաստանից նավթի բեռների արգելափակման դեպքում Հնդկաստանը և Չինաստանը կցանկանան շարունակել առևտուրը՝ օգտագործելով իրենց նավերը:

Աշխարհում Իրան Չինաստան նավթ Ռուսաստան մրցակցություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին