f

Անկախ

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել


ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:

Հիշյալ քրեական գործով նշված հոդվածով Վ. Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Լ. Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017թ. նոյեմբերին զանգահարել է վերջինիս և երեխաների տեսակցության հետ կապված անհամաձայնությունների առթիվ սպառնացել սպանել ինչպես նրան, այնպես էլ վերջինիս մորը: Իսկ հաջորդ օրը եկել է Լ. Վիրաբյանի բնակության վայր, սկսել թակել դուռն ու սպառնալիքներ տեղալով պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ: Եվ միայն Լ. Վիրաբյանի կողմից երկրորդ անգամ ոստիկանություն ահազանգելուց հետո նա դադարեցրել է իր գործողությունները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ.  փետրվարի 21-ի դատավճռով Վ.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել իրենց մեղասագրված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Որոշման հիմքում որպես ապացույց դրվել են տուժողի, վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Լ. Վիրաբյանի և Վ.Մխիթարյանի առերես հարցաքննության արձանագրությունը և այլ փաստաթուղթ ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը, որը վերաբերել է Լ.Վիրաբյանի կողմից հեռախոսի միջոցով արված իր և նախկին ամուսնու միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրառմանը:

Ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Վ.Մխիթարյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործում առկա՝ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ Վ. Մխիթարյանի հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, այսինքն՝ խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Ելնելով դրանից՝ դատարանը փաստել է, որ առանց այդ ապացույցի միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի և նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու հետևության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողը բերել են վճռաբեկ բողոքներ՝ բեկանելու ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը:

Քննության արդյուքնում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքները՝ բեկանելով Վ. Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերանայելով և զարգացնելով ավելի վաղ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց, ենթարկվել իրավական գնահատման, հիմք հանդիսանալ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար:

Միաժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանել է հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրավակիրառողների կողմից հաշվի առնվեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս: Մասնավորապես՝ այդ հարցը գնահատելիս պետք է հաշվի առնվեն, թե արդյոք ձայնագրառման կատարումը հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ, արդյոք բացակայե՞լ է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային հնարավորություն, անձը գործե՞լ է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի՞, թե՞ երրորդ անձի կողմից, ձայնագրառումը կատարվել է մինչև քրեական վարույթ սկսե՞լը, թե՞ դրանից հետո և այլն: Իսկ քրեական դատավարության արդարացիության տեսանկյունից, ըստ Վճռաբեկ դատարանի,  պետք է հաշվի առնել նաև, թե որքանո՞վ է անձը հնարավորություն ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկել ձայնագրառողին, ինչպես նաև՝ որքանո՞վ է ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցը:

Read also

The Mayor of Paris awarded Artak Beglaryan with the highest medal at the event organized on the occasion of the Armenian Genocide Memorial Day
Ocampo hielt einen Vortrag im Bundestag
Vladimir Putin will visit China
Media: more than 100 ships attacked by Houthis in the Red Sea and Arabian Sea
UK imposes sanctions on four Iranian UAV companies
Aurora Humanitarian Initiative Co-Founder Noubar Afeyan Issues Global Call To Prevent A Second Armenian Genocide
What Will Pashinyan Do Next, Demolish the Genocide Museum?
Raisi: If Israelis attack Iranian territory, they will find themselves in completely different circumstances
Russian Foreign Ministry: Collective West, following Ukraine, seeks to destabilize situation in South Caucasus
Ruben Vardanyan allowed to call his family for the first time in more than 2 weeks
The withdrawal of the Red Cross and Russian peacekeeping troops from Artsakh increases the possibility of new Azerbaijani crimes there. Artsakh Union
Armenian Political Prisoner in Baku Launches Hunger Strike 
State Department: Georgia's Foreign Agents Law is inspired by Kremlin
Biden announced new sanctions against Iran
UNSC vote on Palestine admission to UN to be held today
UN Secretary General: 13,900 Palestinian children killed during Israel's Gaza operation
NASA chief claims hidden Chinese military presence in space
‘Israel-Azerbaijan Relationship Relies on Unholy Trinity of Oil, Arms & Intelligence’
Lemkin Institute reacts to Azerbaijan's statement before the International Court of Justice
Germany called on Israel to respect international law
CNN: Iranian attack prompted Israel to postpone plans to attack Rafah
US official: At least 9 missiles bypassed Israel's air defenses and hit 2 air bases in Iranian attack.
Mr. Samvel Sarukhanyan’s house in Voskepar village will be divided into 2 parts: "Azerbaijani" and "Armenian"
Appeal to the ICRC and other international organizations
Armenia Got Funding and Propaganda From EU and US, but not a Single Bullet
More
More