Համաշխարհային ազգ
Համաշխարհային ազգ լինել նշանակում է ազգերի մրցակցության ու համագործակցության մեջ առաջավոր դիրքեր նվաճել, համամարդկային քաղաքակրթությունը հարստացնել նոր գաղափարներով․․․Վազգեն Մանուկյան
1518
Քաղաքական չտեսություն: Առաջին ծանոթությունները միջազգային քաղաքականության՝ ինչպես երևացող, այնպես էլ թաքնված զսպանակների հետ իշխանավորների մի մասի մեջ գլխապտույտ են առաջացրել՝ տանելով նրանց ծայրահեղությունների, որոնք բնորոշ են ցանկացած չտեսությանը: Եվ դրանց գումարվում է երիտասարդ քաղաքական գործիչների մի նոր շերտ, որոնք ազգայինի մերժումը և ցինիզմը ընդունում են որպես յուրատեսակ «առաջադեմ» գաղափարախոսություն: Ծանոթ երևույթ է՝«Հռոմի պապից էլ կաթոլիկ»: