«Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմ
Երբ որ սկսում եմ նկարել, տեսախցիկը դառնում է մարմնիս մի մասնիկը... Թամարա Ստեփանյան
1124
-«Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի մասին, որը վերածվել է «կանանց կղզու». տղամարդիկ գնում են արտերկրյա աշխատանքի, իսկ կանայք մնում միայնակ` վերցնելով ընտանիքի ամբողջ հոգսը։ Սա հայաստանյան իրականության ամենացավոտ խնդիրներից մեկն է: Կպատմեք, ինչպե՞ս են ծնվում Ձեր Ֆիլմերի թեմաները: