զենքի մատակարարում
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
185
Ստոլտենբերգը Կիևին աջակցելու հարցում ամենամեծ ձախողում է որակել ԱՄՆ Կոնգրեսի կողմից օգնության նոր փաթեթի հաստատման տևական ձգձգումը, ինչպես նաև այն փաստը, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները Ուկրաինային տրամադրել են խոստացածից շատ ավելի քիչ հրետանային արկեր։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս անհաջողությունների և ռուսական բանակի առաջխաղացման հիմնական պատճառը նշված խնդիրներն են։ Ստոլտենբերգի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն, խոստումը չկատարելով, խարխլեց Ուկրաինային վստահությունը:
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
269
Շոլցը նախկինում բազմիցս մերժել է Taurus-ներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ այդ կարգի հրթիռների արդյունավետ կիրառումը գերմանացի զինվորականների մասնակցություն է պահանջում, իսկ դա այն գիծն է, որն ինքը չի ցանկանում խախտել:
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
80
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրենքների փաթեթը, և սպասվում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կվերսկսի զենքի մատակարարումն Ուկրաինային։
Դաշնակիցները Հունաստանից և Իսպանիայից պահանջում են ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին. FT
249
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին Կիևն ավելի վաղ դիմել էր արևմտյան դաշնակիցներին՝ յոթ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, ամերիկյան Patriot կամ խորհրդային S-300 անհապաղ տրամադրելու խնդրանքով: Առայժմ միայն Գերմանիան է հայտարարել մեկ Patriot համակարգի առաքման մասին (որը մոտ ապագայում կհասցվի Ուկրաինա) և այլ երկրներին հորդորել է լրացուցիչ համակարգեր տրամադրել։
Գերմանիայից սպառազինության արտահանման երեք քառորդն ուղղվում է Ուկրաինային
310
Ռուսաստանում լայնամասշտաբ պատերազմի առաջին տարում՝ 2022 թվականին, Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային 2,24 միլիարդ եվրոյի զենքի մատակարարմանը, որոնց թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերին և ծանր հրետանուն։ 2023 թվականին դրանց ավելացվել են Leopard 2 հիմնական մարտական տանկերը:
Իրանական մեդիայում տեղեկություն է տարածվել, որ Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարել ՀՀ-ին. Ոսկանյան
90
«Նշված տեղեկատվությունը որեէ կերպ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ուշագրավ է, որ այն միտված է նաև տեղեկատվական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքվի բռնապետի գայթակղությունը ծավալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դեմ գնալու հերթական զինված սադրանքի»։
Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակում. Politico
70
Ինչպես հայտնի է դարձել Politico պարբերականին, հանդիպման նախօրեին Հայաստանը ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում հաստատվում է, որ Ադրբեջանը հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակում, որը գնել է Իսրայելից եւ Պակիստանից։
Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքի հարցում. ԵՄ դեսպան
47
Նա նշել է, որ խոսքը անհրաժեշտ աջակցության մասին է, որը կօգնի ամրապնդել առկա ներուժը։ «Սա մտնում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներում»,- ասել է Մարագոսը։
Եթե ՀՀ-ին տրվող ֆրանսիական զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանը դժգոհություն չէր հայտնի. Դեսպան
54
«Այդ զենքերն ունեն պաշտպանական նշանակություն եւ կարծում եմ՝ ֆրանսիական սարքավորումներն արդարացրել են իրենց մեր բանակներում եւ աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում: Դա ապացուցելու կարիք չկա»,- ընդգծեց նա:
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
381
Փետրվարի վերջին Պենտագոնը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել General Dynamics Ordnance and Tactical Systems-ի հետ՝ Տեխասում 155 մմ տրամաչափի հրթիռների մետաղական մասեր արտադրելու նպատակով երեք գիծ կառուցելու համար, այդ թվում՝ թուրք ենթակապալառուների հետ: Գործարանը, որը գտնվում է Տեխասի Մեսքիթ քաղաքում, նախատեսվում է սկսել արտադրությունը հունիսին, հայտնել են ընկերությունից: