f

Անկախ

Եթե Ադրբեջանը փորձի իզոլացնել Արցախը ՀՀ-ից, մեր հայրենակիցները ցեղասպանության կամ դեպորտիզացիայի վտանգի տակ են հայտնվում. նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտը շարունակում է զարմանալ ու զայրանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝Բերձորի ու Ազավնոյի մասին հայտարարությունից, Ադրբեջանը լայն թափով շարունակում է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհը, ըստ երեւույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: Բերձորի ճանապարհի կենսական լինելը քննարկման առարկա լինել չի կարող, ու եթե հանկարծ Ադրբեջանը փորձի կամ կարողանա Արցախն իզոլացնել Հայաստանից, ապա մեր հայրանակիցները, ահազանգում է Հայրապետյանը, վտարման կամ ցեղասպանության վտանգի առաջ կհայտնվեն:

-Վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո, որ Լաչինի ճանապարահին փոխարինող ավտոճանապարհի կառուցումից հետո Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին, չգիտես ինչու, բոլորը զարմացած ու զայրացած են, այնինչ այդ մասին մենք աղաղակում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

-Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորի հետ կապված խնդրին, ընդ որում՝ կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, եւ այնտեղ տեղ գտած կետը՝ նոր ճանապարհի կառուցման, որը պետք է շրջանցի Շուշին: Ն. Փաշինյանը նշեց հանգամանք, որը արտացոլված չէ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, եւ, ըստ էության, խոսքը կրկին բանավոր պայմանավորվածությունների մասին է, թեեւ Նիկոլ Փաշինյանը շարունակ ասում է, որ ոչինչ մարդկանց մեջքի հետեւում չի պայմանավորվում, բայց իր քաղաքականությունն ու գործողությունները հակառակի մասին են փաստում: Այդ հանգամանքի մասին բազմաթիվ լրագրողներ եւ տարբեր հանրային գործիչներ բարձրաձայնել ու նշել են, այնուհանդերձ հանրային առումով դժվար է հարմարվել այդ մտքի հետ, որ հերթական զիջումներն են արվում Ադրբեջանին: Կարծում եմ՝ այստեղ հստակության խնդիր կա, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչեւ 2023թ. կհասկանան, բայց ադրբեջանական կողմը փաստացի պատրաստվում է այդ ճանապարհը շահագործման հանձնել, ու անհասկանալի է, թե ինչ պայմանավորվածություններ կան, որոնցից տեղյակ չենք, որի հետեւնաքով նոր խնդիրներ ենք ունենալու: Բերձորի ճանապարհի կենսական լինելը քնարկման առարկա էլ չէ: Եթե հանկարծ ադրբեջանական կողմը փորձի կամ հաջողի իզոլացնել Արցախը Հայաստանից, դա նշանակում է, որ մեր հայրենակիցները ցեղասպանության կամ դեպորտիզացիայի վտանգի տակ են հայտնվում: Որքան էլ ռուսական կողմը պարտավորվածություն ուներ անվտանգային առումով, բայց, ի վերջո, խոսքը մեր հայրենակիցների անվտանգության մասին է: Խոսքն այն հողակտորի մասին է, որի համար տասնամյակներ շարունակ բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել: Հույսը դնել ռուս խաղաղապահների վրա, կարծում եմ, որ այդքան էլ խելամիտ չի լինի մեր կողմից: Մենք պետք է կա՛մ հստակ պայմանավորվածություններ ունենանք, կա՛մ հետեւանքները հասկանանք, որպեսզի ռիսկերը ճիշտ գնահատվեն:

 

-Ալիեւը շարունակում է պնդել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի, քանի որ Արցախյան հարց գոյություն չունի, այնինչ հայաստանյան փորձագետներից մեկն առաջարկում է Հայաստան հրավիրել ԵԱՀԿ ՄԽ-ին: Իրատեսակա՞ն եք դա համարում, ի՞նչ կտա դա Հայաստանին:

-ԵԱՀԿ Մինսկի խմբրի առումով ակնհայտ է, որ համանախագահող կողմերն ունեն տարակարծություններ, եւ աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին: Վերջերս ռռուսական կողմի հայտարարություներն էլ, ըստ էության, կրկնում էին ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Մեզ համար Մինսկի խմբի ձեւաչափը կարեւոր է նախեւառաջ այն բազայով, որ կա բանակցային գործընթացի մասին: Մասնավորապես այնտեղ ինքնորոշման իրավունքի դրույթն է մեզ համար կենսական: Երբ Ալիեւը հայտարարում է, թե Մադրիդյան սկզբունքներն իրագործվել են, իրականում Մադրիդյան սկզբունքների կարեւոր կետերից մեկը հենց հանրաքվեի անցկացումն է, եւ դա ամրագրված է առաջին դրույթում: Ես կարծում եմ, որ հայկական կողմն այստեղ թերացումներ ունի. եթե հիշեք, պատերազմից հետո համատեղ հայտարարություն Միսնկի խմբից ունեցել ենք, հետո աշխատանքը հետեւողականորեն չշարունակվեց, եւ, ցավոք սրտի, աշխարհաքաղաքական իրավիճակն այս իրադրությունը ստեղծեց: Այս պահի դրությամբ ձեւաչափը կարող է սառեցվել կամ համապատասխան գործունեություն չծավալել, բայց դա չի նշանակում, որ կես կամ մեկ տարի հետո չի լինի: Այստեղ կարեւորն այն է, թե մենք ինչ ենք խոսում, ինչ օրակարգ ունենք, որքանով ենք մենք մեր պետական շահն առաջ մղում, որքան էլ դա Մինսկի ձեւաչափը չէ: Կարող է լինել լավագույն ձեւաչափը, բայց եթե մենք չենք կարողանում դրսեւորվել, չենք կարողանում մեր անվտանգային կամ պետական շահը պաշտպանել, այստեղ ձեւաչափերը ոչնչով չեն կարող օգտակար լինել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Տաթևիկ Հայրապետյան Ադրբեջան Արցախ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին