f

Անկախ

Եթե չլինի Հայ դատը, այս իշխանությունն անցյալից եկած բոլոր հարցերը լուծելու է, ևս 10-15 տարի և կտեսնեք. ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը չի ուզում գնահատական տալ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությանը․ «Դա իմ գործը չէ, իրավապահները քննում են, կավարտեն, կպարզեն՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ»։ Անգամ չի ցանկանում մեկնաբանել՝ ինքն ինչ է հասկանում «վզիս դրած է» արտահայտության տակ։ Հիշեցնենք․ Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ իր վզին դրված է․ «Երբ որ ես ասում եմ՝ «իմ վզին դրած է», ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ճիտին պարտքն է, եւ ոչ թե ինչ-որ մեկն ինձ պարտադրել է»։ Փոխարենը սիրահոժար պատասխանեց ընդդիմության մասին եւ այլ հարցերի։

- Ընդդիմությունը թեպետ բացեց Ֆրանսիայի հրապարակը` հանելով վրանները, բայց շարունակում է փողոցային պայքարը։ 


- Ընդդիմությանն ի՞նչ ասեմ, այնտեղ ընդդիմություն կա՞, որ բան ասեմ։ Իրենք նման են ասֆալտի վրա աճած խոտին, հենց արեւը մի քիչ տաքանա, կչորանան-կգնան։ Սիրելիներս, ե՞րբ պիտի հասկանաք, որ այսօր մեր երկրում ընդդիմություն չունենք։ Ընդդիմությունն այն ուժն է, որը փորձում է հակադրվել իշխանությանը եւ իր ավելի լավ որակները բերել, իսկ մենք իրենցից ոչ մի լավ բան չտեսանք։

- Ընդդիմադիրներն ասում են՝ չլիներ մեր փողոցային պայքարը, Փաշինյանը վաղուց էր ստորագրել հակապետական փաստաթղթեր։


- Ի՜նչ եք ասում, դե, գնանք կախվենք, էլի․․․ Ավելին ասեմ՝ որպես պատմաբան։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում, երբ մենք կկարողանանք լուծել բոլոր այն հարցերը, որոնք տասնամյակներ շարունակ չեն լուծվել, Դաշնակցությունը կվերանա։ Այդ կուսակցությունը գոյատեւում է միայն դրա հաշվին։ Բավական կլինի, որ հայ ժողովուրդը լուծի պատմականորեն անլուծելի թվացող հարցերը, ՀՅԴ-ն կչորանա։

- Նկատի ունեք՝ Ցեղասպանության պահանջից, Հայ դատից հրաժարո՞ւմ։

- Հայ դատից չես հրաժարվում, բայց այն վերջնական լուծում պետք է ստանա։ Այս իշխանությունն անցյալից եկած բոլոր հարցերը լուծելու է, դուք կտեսնեք` եւս 10-15 տարի, եւ կտեսնեք։ Այդ լուծումը հենց ՀՅԴ-ի՛ն ձեռք չի տալիս:

- Այսինքն` 10-15 տարի որոշել եք իշխանության մնալ: Լավ, իսկ կարո՞ղ ենք իմանալ՝ ինչպե՞ս եք լուծելու անցյալից եկած բոլոր հարցերը։

- Եթե չլինի Հայ դատը․․․

- Ինչպե՞ս չլինի։

- Կգա ժամանակը՝ կիմանաք, որ չի լինի, որովհետեւ ամեն մի ժողովուրդ, ի վերջո, պետք է կարողանա հասկանալ, որ անցյալից եկած հարցերը՝ լավ, թե վատ, պետք է լուծում ստանան, ու անցնեն առաջ։ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում լավ են ապրում, գիտե՞ք ինչու․ որովհետեւ նրանք լուծում են իրենց առջեւ ծառացած խնդիրները, նրանք չունեն իրենցից երկու սերունդ առաջ առաջացած հարցեր։ Մենք չենք կարողանում լավ ապրել, որովհետեւ նախորդ սերունդները չեն լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները, եւ այդ խնդիրները եկել-հասել են այսօրվա սերնդին։

- Դուք համարում եք, որ Ղարաբաղի հարցը լուծեցիք ու ա՞յս գնով պետք է լուծեիք։

- Ի՞նչ գնով․․․ Նախ՝ այս գինն էլ հարաբերական է։

- Բայց դուք ասում էիք՝ ինչ գնով ուզում է լինի։

- Իհարկե, մենք հո մեր երկրի թշնամին չե՞նք, շատ հեշտ է վերցնել ու մեղադրելը։ Մի պահ մտածեք՝ ինչո՞ւ պիտի Դաշնակցության առաջին հանրապետության ժամանակ սահմանները որոշված չլինեին, ինչո՞ւ պետք է խորհրդային Հայաստանի ժամանակ կամ 30 տարի առաջ չլինեին, հիմա նոր պետք է անենք, ինչո՞ւ` կարո՞ղ եք ասել։

- Դուք համարում եք, որ հազարավոր երիտասարդ կյանքերի գնով կարելի՞ էր Ղարաբաղի հարցը «լուծել», կամ՝ դուք դա լուծո՞ւմ եք համարում: Չէ՞ որ ո՛չ Արցախի կարգավիճակն է հստակեցվել, ո՛չ անվտանգային խնդիրներն են լուծվել, իսկ ադրբեջանցիներն արդեն Սյունիքի, անգամ Երեւանի նկատմամբ են հավակնություններ դրսեւորում։

- Լսե՜ք, ի՞նչ հազարավոր երիտասարդների մասին է խոսքը։ Ամբողջ աշխարհում միշտ էլ․․․ Գերմանիան ու Ֆրանսիան, որ հարյուրամյա պատերազմ էին մղում, իրենք իրենց զավակներին չէի՞ն սիրում, բայց ուզում էին իրենց հարցերը լուծվի, որ իրենց զավակները հետագայում դրա առջեւ չկանգնեն։

- Հիմա համարում եք, որ լուծեցիք Ղարաբաղի հարցը։

- Շատ կներեք, ասում եք՝ հավակնություններ, բայց Ալիեւը հաղթանակած կողմ է ու այդ հոգեբանությամբ է խոսում, ինչո՞ւ իր հայրը 30 տարի առաջ այդ տոնով չէր խոսում։ Նախորդ սրիկա իշխանությունները սխալն արեցին` ոչ միայն չլուծեցին, այլեւ սկսեցին երկիրը թալանել։ 

- Թալանի թեման թողնենք, վերադառնանք ընդդիմությանը։ Ուզում եք մանդատազրկե՞լ, թե՞ պաշտոնազրկել նրանց։

- Ընդդիմադիր չկա։ Իսկ թե ինչ կլինի, պարզ կդառնա արտահերթ նիստերից հետո։ Ո՞նց կարելի է հայտնվել մի տեղ, որտեղ դու աշխատանք չես անում:

- Ընդդիմությանն ընտրել են, որ իշխանափոխություն լինի, իրենք էլ փորձում են դա անել։

- Գիտեք` խաբկանք է, թե ընդդիմությանը 270 հազար մարդ է ընտրել։ Սուտը մեռնի՞։ Եթե այդպես լիներ, հավաքներին հենց կոչ էին անում, գոնե տասից մեկը կգար։ Իրենց պիկը եղել է 12 հազար 400։ Իրենք նշանակում է, որ ընտրությունների ժամանակ փողով, չգիտես ինչով, խաբնված մարդիկ են, դա իրենց ընտրողը չի։ Ընդդիմության ընտրողը 5-6 տոկոսը չի անցնում։

- Նույնիսկ եթե այդպես է, ընդդիմադիրներին մանդատազրկելով խնդիր չե՞ք ունենալու ժողովրդի հետ։

- Ոչ, իրենց ձայն չեն տվել, իսկ այդ մի փոքր հատվածին մենք ասում ենք․․․․ Գիտե՞ք ինչ կա, մանդատից զրկելը Սահմանադրական դատարանի իրավունքն է, իսկ պաշտոնից զրկելը, այո, խորհրդարանի իրավունքն է, եւ ես կողմ եմ։ Եթե ես այդքան բացակայություններ ունենայի, ուղղակի մանդատս վայր կդնեի։

- Իսկ եթե Դուք փոխգնդապետի ծեծկռտուքի մասնակից կամ կազմակերպիչ լինեիք, ու Ձեր պատճառով մարդը կոմայի մեջ ընկներ, Ձեր կուսակից Տրդատ Սարգսյանի պես կամ, ասենք, վարչապետին հայհոյելու համար երիտասարդների սպանության պատմության մեջ դերակատար լինեիք, ինչի մեջ մեղադրում են Մաթեւոս Ասատրյանին, մանդատը վայր չէի՞ք դնի։

- Գիտե՞ք ինչ կա, եկեք իզուր տեղը չխառնենք իրար, ապարանյան դեպքեր եւ այլն, եւ այլն, թող քննությունը գնա, պարզեն։ Իսկ Սարգսյան Տրդատն այնքան բարոյականություն ունեցավ, որ մարզպետի պաշտոնից հրաժարվեց։

- Հրաժարվեց, ամիսներ հետո պատգամավոր դարձավ, իսկ գնդապետը մինչ օրս կոմայի մեջ է, իր ունեցվածքն էլ, դատելով հայտարարագրից, 90 անգամ աճել է` 4 տարում։

- Մինչեւ հիմա քննություն է գնում, անցած օրն էլ մենք հարցը բարձրացրել ենք, որ օբյեկտիվ քննություն լինի։

- Որտե՞ղ եք բարձրացրել։

- Դե, որոշակի հարց ենք բարձրացրել։ Թող քննեն բոլոր միջադեպերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՀՅԴ Հայ դատի խորհուրդ Հայաստան մամուլի տեսություն Հակոբ Ասլանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին